Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտարարվեց, որ կառավարությունը պատրաստվում է փոխել տնտեսության կառուցվածքը, քանի որ ներկա մոդելը, երկարաժամկետ կտրվածքով, կայուն տնտեսական աճի հեռանկար չի ապահովում: Հայտարարությունն, անշուշտ, ուշագրավ է, հատկապես այն տեսանկյունից, թե արդյո՞ք Հայաստանն անցած տարիներին առհասարակ ունեցել է տնտեսական կառուցվածք, թե՞ ոչ: Եթե՝ այո, ապա ի՞նչ է եղել դրա անունը:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, ով երբեք էլ հոռետեսական տրամադրություններ չի ունեցել և երբեք էլ չի մտածել, թե ուր որ է երկրի տնտեսական ցուցանիշները կզրոյանան, նման ահազանգեր հնչեցնողներին անվանեց նոմենկլատուրային հոռետեսներ, որոնք հատուկ վատ լուրեր գուժելու համար են տնտեսագետ դարձել: Ինչ վերաբերում է տնտեսության կառուցվածքին, ապա նա նշեց, որ Հայաստանը մինչ օրս տնտեսության կառուցվածք չի ունեցել: 

«Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել և հիմա էլ չունի: Պետք է բոլորովին նոր մոդել մշակել, իսկ մնացած բառակապակցությունները, որոնք հնչել են մինչև այսօր կամ հնչեցվում են՝ անօգուտ արտահայտություններ են: Իրականում մեր տնտեսությունը կամայական է զարգանում, իսկ ավելի կոնկրետ՝ զարգանում է մասնավոր ձեռնարկատերերի համառության հաշվին: Այսինքն, մենք չունենք տնտեսական քաղաքականություն, բացառությամբ առանձին ոլորտների: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որպես պետություն, առաջնահերթություն ենք տվել: Նույնը զբոսաշրջության ոլորտին է վերաբերում: Բայց դրանք մոդելներ չեն: Տնտեսական մոդելը բոլորովին այլ հասկացություն է»,– ասաց Թ. Մանասերյանը:

Նման մոդել ունենալու համար հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմ, որը հեռանկարում կհանգեցնի ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև մարդկային զարգացմանը: Բացի այդ, կլուծի նաև սոցիալական խնդիրները, համոզված է տնտեսագետը: Իսկ այն, ինչ հիմա ունենք ու կոչում ենք տնտեսություն, ըստ նրա, որևէ անուն չունի: Մանասերյանի խոսքով՝ ազատական տնտեսությունը կամայականորեն զարգացել և հասցրել է ինչ–որ տեղ, բայց պլանային տնտեսության փլուզումից հետո որևէ այլ մոդել չի մշակվել:

«Ըստ էության, այդ մոդելը հնարավոր է ձևավորել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո միայն: Մինչ այս, և՛ Հայաստանի, և՛ հետխորհրդային երկրների վրա անուղղակի ճնշում է եղել միջազգային կառույցների կողմից, որը տանում էր պետության դերի նսեմացման: Այդ պայմաններում, բնական է, որևէ մոդել չէր էլ կարող ողջունելի լինել իրենց կողմից»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետի կարծիքով, տնտեսության զարգացման մոդելը կարող է ազգային սոցիալական շուկայական տնտեսությունը լինել: Ու թեև նա 20 տարուց ավելի պայքարել է, որպեսզի նման մոդել կիրառվի Հայաստանում, այդպես էլ ոչինչ չի ստացվել:

Ի դեպ, նշենք նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպիսի մոդելով է զարգացել Գերմանիան: Ու հենց դրա շնորհիվ է դարձել եվրոպական երկրների մեջ ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրը:

«Եվրամիության երկրների մեջ իր տնտեսական նվաճումների շնորհիվ Գերմանիան այսօր ունի նաև քաղաքական դիվիդենտներ: Այս ամենին հասել է սոցիալական շուկայական տնտեսության մոդելի շնորհիվ: Բարեբախտաբար, իմ երկու տասնամյակի պայքարը հաջողությամբ պսակվեց, և այսօր մենք այն արդեն ունենք ձևակերպված մեր Սահմանադրության մեջ: Առայժմ ավելի հանճարեղ կամ ավելի արդյունավետ մոդել մարդկությանը չի հաջողվել ստեղծել: Իսկ ինչո՞ւ ազգային սոցիալական շուկայական տնտեսության մոդել, որովհետև ամեն երկիր իր ազգային առանձնահատկություններն ունի, ինչը կարևոր է: Ուստի չենք կարող մեկ մոդելն այլ երկրում կիրառել, առանց այդ ամենը հաշվի առնելու»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը համոզված է, որ նախորդ հասարակարգի նման պլանային տնտեսության հնարավոր չէ վերադառնալ: Փոխարենը հարկավոր է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ և՛ միկրո, և՛ մակրո մակարդակում այն առողջ մրցակցային հարաբերությունների պայմաններում զարգանա: Բացի այդ, տնտեսական զարգացումն ուղղված լինի մարդու բարեկեցության բարձրացմանը:

«Հայաստանի դեպքում մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք զարգանալու, որովհետև խոսքը ոչ թե հանքային ռեսուրսներին է վերաբերում, ինչպես սխալմամբ ընկալում են շատերը, իսկ որոշ օտարերկրացիներ էլ մատ են թափ տալիս մեզ վրա և ասում են, թե ինչ անենք, այլ՝ մարդկային ռեսուրսին: Եվ այս առումով մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մենք ոչ միայն Հայաստանով ենք սահմանափակվում, այլ ողջ հայության մրցակցային առավելություններով: Դա է զարգացման միակ հնարավոր ճանապարհը, որը Հայաստանի համար ոչ միայն իրատեսական, այլև լավատեսական ծրագիր է: Մեկ կարևոր հանգամանք ևս. հետպատերազմյան Գերմանիայի բոլոր բարեփոխումների հիմքում եղել է մարդը: Այդ մոդելի հեղինակի մոտեցումն այն էր, որ բարեփոխումները, որոնք ուղղված չեն մարդու բարեկեցության բարձրացմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այդ է պատճառը, որ Գերմանիան արդեն 60– ականներին կարողացավ տարեկան մոտ 35 % միջին տեմպ ապահովել և առաջ անցնել բոլոր զարգացած երկրներից»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց նաև, որ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ, որի հիմքում սոցիալական տնտեսության մոդելն է: Այն մշակելու վրա տարիներ են ծախսվել, բացի այդ, թարմացվել է՝ հաշվի առնելով նոր ստեղծված իրավիճակային առանձնահատկությունները: Միջազգային լուրջ կառույցների կողմից նույնպես այն անցել է փորձագիտական փորձաքննություն, քննարկվել է նաև Հայաստանի, սփյուռքի և Արցախի մասնագետների կողմից: 

«Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ ներկայիս կառավարության մոտ դրանից օգտվելու ցանկություն լինի, քանի որ բոլոր կառավարություններին էլ թվում է, թե իրենք այնքան գրագետ ու բանիմաց են, որ փորձագետի կամ փորձագիտական կարծիքի կարիք չունեն: Այս հարցում պահանջը պետք է վերևից լինի, բայց մեր երկրում, ցավոք, ո՛չ գիտելիքն է պահանջված, ո՛չ էլ մասնագիտական փորձառությունը: Եթե նման ցենզ դրված լիներ, ապա մենք նման գորշ իրավիճակում չէինք լինի, իսկ եթե իրոք կառավարությանը հետաքրքրի, ապա սիրով կարող ենք այն տրամադրել»,– ասաց Թ. Մանասերյանը:

«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Ամենադիտված