Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հ. Սերոբյանը՝ Դոհայից. Առաջին անգամ Հայաստանի 3 մարմնամարզիկ դուրս է գալիս ԱԱ-ի եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Առաջին անգամ սպորտային մարմնամարզության պատմության մեջ Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է գալիս եզրափակիչ: Այս արդյունքն ինձ շատ է գոհացնում: Սպասում ենք եզրափակիչին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարի մայրաքաղաք Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է թիմային կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան եւ Վիգեն Խաչատրյան: Ավարտվել է որակավորման փուլը: Հայաստանի 3 ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ փուլ եւ կպայքարեն մեդալների համար: Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում է:

«Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում վաստակեց 14.866 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Վահագն Դավթյանը հավաքեց 14.666 միավոր: Նա եզրափակիչ անցավ 5-րդ արդյունքով: Հենացատկում փայլուն հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հավաքեց 14.75 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով մտավ եզրափակիչ:

Ընդհանուր արդյունքից շատ գոհ եմ: Տղաները լավ հանդես եկան, իրենց առջեւ դրած խնդիրը լավ կատարեցին: Այս արդյունքները մեր սպասվածից բարձր են:

Մեր առաջատարը՝ Հարություն Մերդինյանը, ցավոք, դուրս մնաց պայքարից, որակավորման փուլը չկարողացավ հաղթահարել, վերջին պտույտի ժամանակ ընկավ գործիքի վրայից: Հարությունը շատ լավ հնարավորություններ ուներ անցնելու նժույգ թափերի երզափակիչ, բայց չստացվեց: Ամեն դեպքում նրա մրցելույթից եւս գոհ եմ: Ինձ թիմում միայն չգոհացրեց Վիգեն Խաչատրյանը: Մենք աշխարհի առաջնությանը մասնակցում ենք թիմով: Վիգեն Խաչատրյանին բերել էինք թիմին օգտակար լինելու համար: Բայց նրանից դժգոհ եմ, քանի որ օգուտ չտվեց թիմին: Նժույգի վարժությունում ընկավ գործիքի վրայից: Չնայած, նշեմ, որ այս աշխարհի առաջնությունում գրեթե բոլորն են նժույգի վարժությունը կատարելիս ընկնում:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ըստ մեր վաստակած միավորների, կարող եմ ասել, որ նորմալ մրցավարություն է, արդար են դատում, մեր մարզիկների նկատմամբ լավ տրամադրվածություն կա, որեւէ կողմնակալ վերաբերմունք չկա: Ինչ միավորների արժանի էինք, այն էլ ստացել ենք:  Հայաստանն այս աշխարհի առաջնությունում ունի երկու մրցավար, քանի որ թիմով ենք հանդես եկել. ինձ հետ մրցավարական կազմում է նաեւ Արթուր Գյուրջինյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը::

Եզրափակիչները կայանալու են նոյեմբերի 2-ին՝ օղակներ եւ նոյեմբերի 3-ին՝ հենացատկ

Լուսինե Շահբազյան

ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան
Ամենադիտված