Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրության տեսություններից մինչև «թողեք աշխատենք». ինչի՞ մասին էր Փաշինյանի ելույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն էականորեն տարբերվում էր այդ ամբիոնում որպես վարչապետ նրա նախորդ ելույթներից: Տարբերությունն առավել պատկերավոր կարելի է բացատրել «կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը» տրամաբանությամբ: Պարզապես, եթե նախկինում Փաշինյանը առավելապես նետողի դիրքում էր, ապա այժմ ակնհայտ էր, որ նա հավաքում էր: Սուր, կտրուկ և կոշտ հռետորաբանությունը դրսևորվում էր առավելապես տոնայնության մակարդակում, բովանդակային առումով ելույթն առավելապես ուներ մեկ ուղղություն՝ քաղաքական նյարդային վիճակը թոթափել ու կայունացնել քաղաքական դաշտը: 

Ընդ որում, նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին»: Հանրապետականներին ուղղված կոչն առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելով նրանք առավել մեծ շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու, հենց այս նյարդային վիճակի թոթափմանն ուղղված քայլ էր: Մեծ հաշվով, Փաշինյանին, իհարկե չպետք է հետաքրքրեր՝ ՀՀԿ–ն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ: Բայց շահագրգռելով նրանց նոր Ընտրական օրենսգրքով՝ Փաշինյանն ի ցույց է դնում իր հոգնածությունն այժմ առկա քաղաքական իրավիճակից: 

Ելույթն, ըստ էության, կարելի է բաժանել երեք մասի: Առաջին մասում Փաշինյանը հերթականությամբ «բացահայտում էր» նախորդող ամիսներին տեղի ունեցած տարբեր դավադրության տեսությունները՝ վերագրելով դրանք նախորդ իշխանություններին: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես ասած, նախորդ իշխանության կարկառուն դեմքերի ու նրանց կողմից արված այս կամ այն քայլերի մասին էր. խոսքը վերաբերում էր նույնիսկ Սևանի հարկային տեսուչներին, որոնք նախօրեին կաշառքի ստացման պահին ձերբակալվել էին: Նախորդ համակարգի դրսևորումները քաղաքական ավելի կարևոր հարթակներում, հին համակարգին բնորոշ դրսևորումներն ավելի փոքր մակարդակներում Փաշինյանը համարում է դավադրություն ընդդեմ հեղափոխության, հրաժարվում է հասկանալ դրանց առկայության իմաստը: Ակնհայտ է, որ ելույթի ընթացքում Փաշինյանն անկեղծորեն զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխությունն ընկալել են ոչ բոլորը: Այս զարմանքի պատճառը, թերևս, այն թյուրընկալումն է, որ նախ հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով հասնել ինչ–որ երանելի հանգրվանի, որից հետո համակարգը կսկսեր ինքնստինքյան փոխվել: Երկրորդ, ևս մեկ թյուրըմբռնում առ այն, որ հեղափոխությունը բացառապես բարոյական և գեղագիտական զարթոնք է, ու այդ զարթոնքից անմասն մնալ չի կարող ոչ ոք: Ցավոք, վերջին թյուրըմբռնումը շարունակում է գերակա մնալ մինչ օրս, ու հեղափոխությունը շարունակվում է մեկնաբանվել արժեքային դաշտում, իսկ հեղափոխության կապիտալիզացիան առավել պրակտիկ գործիքներով, կոնկրետ ոլորտային ռեֆորմներով ուշանում է:

Ելույթի երկրորդ, ըստ էության, ամենամեծ ու առանցքային մասը վերաբերում էր կապանյան ընտրություններին: Փաշինյանն այդ ընտրությունների փաստը առանցքային է համարում, քանի որ, ըստ նրա, ՔՊ թեկնածուի պարտությունն ու տեղական տնտեսական ու, իր ձևակերպմամբ, քրեական էլիտայի հին մեթոդներով հաղթանակը ՀՀԿ–ին հույսեր է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում: Այս մոտեցումը հակասության մեջ է Փաշինյանի մեկ այլ մոտեցման հետ, ըստ որի, անկախ օրենսգրքից, նրանք ամեն դեպքում հաղթելու են ընտրություններում ու որևէ ռևանշ լինել չի կարող: Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք՝ կապված ելույթի սյունիքյան հատվածի հետ: «Փաստ» օրաթերթի հոկտեմբերի 23–ի համարում արդեն առիթ եմ ունեցել նշել, որ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու և Կապանում ՔՊ թեկնածուի պարտության պատճառները նույնն են: Սյունիքում կա որոշակի տնտեսական ինքաբավություն՝ կապված տեղում առկա խոշոր հանքարդյունաբերական գործարանների հետ, ինչն ակնհայտորեն թուլացնում է մարզում տեղական իշխանության քաղաքական լծակների գործոնը: Փաշինյանը իր ելույթում նույնպես նշեց, որ հենց այդ ինքնաբավության, դրա հետևում կանգնած տեղական վերնախավի հանդեպ պետական իշխանությունն ուժեղացնելու համար է նշանակվել Հունան Պողոսյանը: 

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ Պողոսյանը նշանակվել է, որպեսզի տնտեսական վերնախավից քաղաքացիների կախվածությունը փոխարինվի մարզային ու երևանյան իշխանություններից կախվածությամբ, այնինչ իշխանության գերխնդիրը պետք է լինի ոչ թե բիզնեսն ու իշխանությունը իրար հակադրելն ու քաղաքացուն այդ հակադրության մեջ գցելը, այլ համադրելի միջավայր ստեղծելը, որտեղ քաղաքացին կաշկանդված չի լինի ո՛չ վարչական, ո՛չ տնտեսական լծակներով:

Ելույթի վերջին հատվածում էլ Փաշինյանը կոչ արեց տարբեր գյուղերում ու քաղաքներում համայնքապետերի հրաժարականը պահանջող մարդկանց թուլացնել ու թոթափել նյարդային իրավիճակը, անցնել պայքարի ավելի կառուցողական, ոչ փողոցային մեթոդների, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքել ստորագրություններ ու ուղարկել դրանք կառավարություն: Իհարկե, բավականին հակասական է դիտվում, երբ փողոցային պայքարով հեղափոխություն իրականացրած Փաշինյանը նման կոչ է անում: Բայց միևնույն ժամանակ այս կոչը բավական օրինաչափ է ու ըստ էության իր մեջ ամփոփում է ելույթի ողջ բովանդակությունը, այն է՝ փողոցային, նյարդային քաղաքական վիճակից տեղափոխվել դեպի առավել կառուցողական, համակարգային հուն: Ըստ էության, այս կոչը արվեց բոլորին ու իր բովանդակությամբ առավելապես կրկնում էր նախկինում մոդայիկ՝ «թողեք աշխատենք» տրամաբանությունը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտելԱռգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանաԻսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ Մերիլին Մոնրոյի ցնցող ձայնագրությունները. մոլուցքը հոր հանդեպ, վախեցնող սովորություններ և ճշմարտությունը` կանանց հետ սիրավեպերի մասին Ազատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը Ռուսաստանից«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Հույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է
Ամենադիտված