Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս զինվորները սիրում են ոչ միայն հայ խոհարարների պատրաստած կերակուրը, այլև հայկական միրգ–բանջարեղենն ու մուրաբաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոհարարների միջազգային օրվա կապակցությամբ ռուսական 102–րդ ռազմաբազայի ողջ զինանձնակազմի սննդամթերքի ապահովմամբ զբաղվող «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում, որի նպատակը հայ– ռուսական համագործակցության հաջողված գործընկերային փորձը հանրությանը ներկայացնելն էր: Ցուցահանդեսի ընթացքում հայ խոհարարները ներկայացրեցին իրենց պատրաստած ռուսական ճաշատեսակները: Կազմակերպվեց ճաշատեսակների ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին հայ խոհարարների կողմից պատրաստված սլավոնական խոհանոցի բազմաթիվ ճաշատեսակներ ու կարկանդակներ: 

Ընկերության տնօրեն Վահե Աբելյանը 1or.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում սպասարկում է 7 ճաշարանի, որից մեկը՝ Երևանում: Ընկերությունը նման պարտավորություն է ստանձնել 2017թ. սեպտեմբերից, որն ամենայն հավանականությամբ դեռ երկար կշարունակվի: Աշխատակիցները մոտ 200–ն են, 90 %–ը Հայաստանի բնակիչներ են, զբաղվում են ռազմաբազայի զինվորների համար սնունդ ապահովելով: Ի դեպ, ձեռք բերվող սննդամթերքը՝ բանջարեղենից մինչև մսամթերք, տեղական արտադրության է: 

«Սննդամթերքն ընդունվում է ստանդարտներին համապատասխան: Ռուսական զորամասերում զինծառայողների սննդակարգում ներառված է մոտ 30 տեսակի մթերք, որից ամենահիմնականը միսը, ձուկը, ձավարեղենն ու բանջարեղենն է: Դրանից բացի զինվորներին տրվում է կաթ, ձու, հյութեր և այլն: Խոհարարները պրոֆեսիոնալներ են, նրանք նույնպես Հայաստանի բնակիչներ են, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում զինվորների համար բարձրորակ սնունդ պատրաստելու համար»,– ասաց Վ. Աբելյանը:

Նա հավելեց նաև, որ ընկերությունն աշխատում է Հայաստանում գործող օրենսդրության համաձայն: Ուստի բոլոր աշխատակիցներն ընտրվում են՝ հիմք ընդունելով տեղական օրենքներն ու մասնագիտական կրթական որակներն ու չափանիշները:

«Խոհարարների օրվա առիթով ես բոլորին մաղթում եմ առողջություն և մասնագիտական նորանոր նվաճումներ, որպեսզի նրանք օր օրի կարողանան էլ ավելի բարելավել իրենց մասնագիտական հմտություններն ու որակները, որպեսզի կարողանանք է՛լ ավելի բարձր պահել բոլոր զինվորականների տրամադրությունը»,– ասաց Վ. Աբելանը:

Նշենք նաև, որ ռազմաբազայի խոհարարների ամեն օրը սկսվում է խորհրդակցությամբ, որի ժամանակ հստակեցվում ու հաշվարկվում են օրվա սննդակարգն ու անհրաժեշտ կալորիաները: Սննդակարգի փոփոխությունների դեպքում մի մթերքը փոխարինվում է մեկ այլ մթերքով, որպեսզի զինվորը ստանա այն պահանջվող սննդատեսակները, որոնք անհրաժեշտ են ծառայություն անցնող զինվորների առողջության ապահովման համար:

Տեխնոլոգ Արթուր Ավագյանցը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ճաշատեսակի պատրաստման համար նշանակվում են պատասխանատու խոհարարներ: Նրանք նախապես կատարում են ճաշացանկում ներառված ճաշատեսակների անհրաժեշտ մթերքների հաշվարկում և ապա սկսում են այն պատրաստել:

«Զինվորներին տրամադրվող սնունդն ամենևին չի տարբերվում տանը պատրաստած սննդատեսակներից: Խոհարարները շատ բարեխիղճ են, բարձր պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին, քանի որ բոլորն էլ բանակում ծառայող զավակներ, թոռներ կամ հարազատներ ունեցել են կամ ունեն և գիտեն, թե որքան կարևոր է զինվորի համար որակյալ ու համեղ ճաշատեսակներ պատրաստելը: Խոհանոցը հիմնականում սլավոնական է, զինվորներին ավելի շատ այդպիսի սնունդ է դուր գալիս: Ամսվա ընթացքում երկու անգամ կարող ենք այլ խոհանոցների ճաշատեսակներ նույնպես պատրաստել, բայց ամենակարևորն այն է, որ զինվորներին տրվող չափաբաժիններն այնքան ճշգրիտ են հաշվարկվում, որ զինվորների կողմից երբեք դժգոհություններ չեն լինում»,– ասաց Ա. Ավագյանցը: 

Ռազմաբազայի ղեկավարները մեզ հետ զրույցում նույնպես նշեցին, որ ծառայության ընթացքում երբեք չեն դժգոհել խոհանոցի աշխատանքից, քանի որ ուշացումներ կամ բացթողումներ չեն լինում: 

«Արդեն երկու տարի է՝ Ռուսաստանից Հայաստան եմ եկել ծառայության: Պետք է նշեմ, որ հայկական մթերքից պատրաստված սնունդը բավականին համեղ է: Այստեղ մեզ կերակրում են այնպես, ինչպես տանը: Ես ամեն օր օգտվում եմ հայ խոհարարների պատրաստած ճաշատեսակներից, որոնք շատ նման են տանը մայրիկի կամ տատիկի պատրաստածին: Հայ խոհարարները մեզ վերաբերվում են իրենց որդիների նման, այնքան սրտանց են պատրաստում ռուս զինվորականների համար: Նույնիսկ հատուկ ուշադրության են արժանացնում զինվորների տարեդարձին և այդ օրը հատուկ նրանց համար առանձին սեղան են պատրաստում, նրանց համար թխում են թխվածքեղեն, կարկանդակներ: Տեղական արտադրության մուրաբաները նույնպես շատ համեղ են: Ինձ հատկապես բալի, ծիրանի մուրաբան է դուր գալիս, որը զինվորներին տրվում է լրացուցիչ»,– ասաց մեր զրուցակիցը:

Ռուսական կողմը նույնպես իր գոհունակությունը հայտնեց «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարությունից, ողջ անձնակազմից բարձրորակ ու բարձրակարգ մատակարարում կազմակերպելու, սպասարկում իրականացնելու, ինչպես նաև իրենց հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ներկայացվածը հայ–ռուսական համատեղ համագործակցության ընդամենը մեկ դրվագ էր, ինչը կարող է լավ օրինակ ծառայել այլ ոլորտներում նույնպես գործարար համագործակցության զարգացման համար:

Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համար
Ամենադիտված