Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտական համագործակցության կամուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում այսօր եռուզեռ էր։

Երևանյան մասնաճյուղի և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Վլադիկավկազի մասնաճյուղի միջև գիտական համագործակցության շրջանակներում ընթանում էր առցանց համաժողով՝ «Կովկասի կայունության տնտեսա-քաղաքական ստրատեգիաները» խորագրով, որը նվիրված էր Ֆինանսական համալսարանի 100-ամյա տարելիցին։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հանդիպեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանին, ով մանրամասն ներկայացրեց նախագծի հեռանկարային նշանակությունը թե՛ գիտական, թե՛ քաղաքական տեսակետից։

- Տիկին Վարդանյան, ինչպե՞ս հղացավ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Վլադիկավկազի մասնաճյուղի հետ համագործակցության գաղափարը և ինչու՞ հենց այս համալսարանի հետ։

- Այս համագործակցությունը խթանող մի քանի շարժառիթներ կան. նախ մենք կարևորում ենք «Կովկասագիության» որպես գիտական առանձին ուղղության զարգացումը մեր երկրում և հետագայում էլ փորձելու ենք այս ուղղությամբ ձևավորել հարթակ՝ ընդգրկելով ոլորտի առաջատար մասնագետներին։ Մյուս մոտիվացնող հանգամանքն այն է, որ նշված համալսարանը նույնպես ունի տնտեսագիտական կողմնորոշում, ինչպես և Պլեխանովի անվան համալսարանը, որն, ի դեպ, առաջին տնտեսագիտական համալսարանն է Ռուսաստանի պատմության մեջ՝ հիմնադրվել է 1907 թվականին և մինչ օրս իր անխափան գործունեությունն է ծավալում նշված բնագավառում բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում։ Վերջապես, երրորդ՝ ոչ պակաս կարևոր շարժառիթն այն է, որ Հյուսիսային Օսեթիայի գիտական հանրությունը կարող է կամուրջ հանդիսանալ հայ և ռուսաստանցի մեր գործընկերների միջև հենց այն խնդիրների քննարկման հարթությունում, որոնք անմիջականորեն կապված են մեր կենսական շահերի հետ։ Դրանք են՝ առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ դիրքորոշման արմատացումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նաև Հայաստան–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցման վերականգնման խնդիրը, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև Վրաստանը։ Գաղտինք չէ, որ այսօր հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և մի շարք հարցերի հայանպաստ լուծումների կարիք ունի։ Միաժամանակ մենք մի քանի խաղաքարտեր ունենք (հայկական տարրի ներկայությունը Վպաստանում, Ջավախքի հիմնահարց և այլն), որոնք կարող են ուժեղացնել մեր դիրքերը Վրաստանի հետ հարաբերություններում։ Սակայն աչքաթող է արվել մի մարտավարություն, որը ենթադրում է Վրաստանը շրջապատող բոլոր պետությունների հետ հնարավորինս բարեկամական հարաբերությունների հաստատումը։ Տվյալ պարագայում, երկու պետություններ՝ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով մեր ոխերիմ թշնամիները, դուրս են մնում այս մարտավարությունից, մնում է միայն հետևողական աշխատանք օսերի (նաև հնարավորության դեպքում՝ աբխազների) հետ։

- Տիկին Վարդանյան, իսկ Ձեր ղեկավարած կրթական հաստատությունն ի՞նչ ձևաչափով էր ներկայացված այս համաժողովին։

- Մենք, ըստ էության, հանդիսանում էինք այս կարևոր գիտական միջոցառման համակազմակերպիչները։ Մեր ԲՈՒՀ-ի դասախոսական կազմն ակտիվ մասնակցություն ունեցավ Համաժողովի աշխատանքներին (բանախոսներ էին՝ ք.գ.թ. Դ.Ջիվանյանը, տ.գ.թ., դոցենտ Ա.Թևիկյանը), ունեինք հրավիրված մասնագետ՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։ Բոլոր ելույթները մեծ հետաքրքրություն առաջացրեցին մեր գործընկերների շրջանում։ Սպասվում է գիտաժողովի նյութերի հրապարակում ևս։

- Ի՞նչ պլաններ ունեք գիտական համագործակցության ընդլայնման տեսակետից, առհասարակ։

- Կարծում եմ, որ վերջին շրջանում հայաստանյան գիտական շրջանակներում, խոսքը հիմնականում վերաբերում է հումանիտար ուղղությանը, փոքր ինչ դանդաղել են արտաքին համագործակցությանը միտված ծրագրերը։ Եթե դրանք մեկնարկում են, ապա հայկական կողմը նախաձեռնողի դիրքերում չէ, այլ պասիվ մասնակցի, ինչն ինձ անձամբ չի գոհացնում։ Պատճառը, հավանաբար, ոչ միայն Հայաստանից ահագնացող չափերի հասնող գիտական մտքի արտագաղթն է, ալյև պետական աջակցության գրեթե իսպառ բացակայությունը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է փորձենք ճեղքել և դուրս գալ միջազգային հարթակներ՝ մեր թեզերը տարածելու և արմատավորելու համար։ Անհրաժեշտ է լայնորեն կիրառել հաղորդակցման միջոցների զարգացումը,առցանց կապի հնարավորությունները, ինչը մեր ԲՈՒՀ-ն այսօր լայնորեն փորձում է կիրառել պրակտիկայում։

-Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Ձեզ՝ նշված ուղղությամբ հետագայում ևս կատարվելիք աշխատանքներում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։

 

Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»
Ամենադիտված