Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլևս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետև, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաև «Սասնա ծռերի» անհրաժեշտությունն ու կարիքը քաղաքական դաշտում: Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ ծայրահեղ գործողությունների գնալը, փափուկ և անցումային փուլերին բնորոշ դանդաղ գործընթացները առավել արագ և ծայրահեղ գործողություններով փոխարինելու կոչերը ընդամենը պարզ քաղաքական շանտաժի դրսևորումներ են: 

«Սասնա ծռերի», նրանց անորոշ կարգավիճակի մասին հերթական մտորման առիթ դարձավ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության արարողության ժամանակ Վարուժան Ավետիսյանի կողմից հնչեցված մահախոսականը, որից մի հատված առաջարկում ենք կարդալ առանց վերափոխման. «Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության և իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլ յանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի և ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի և դադարեցվի, իսկ հարուցողները և շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային–ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում և առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից և պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։

Ակնհայտ է, որ «Սասնա ծռերը», չնայած հրաժարվել են այլևս զենքը քաղաքականության մեջ կիրառել, բայց չեն հրաժարվել այն հռետորաբանությունից ու տոնայնությունից, որը օգտագործում էին հենց այն ժամանակ, երբ զենքով քաղաքականություն էին իրացնում: Ավելին, ակնհայտ է, որ ինչ–ինչ պատճառներով նրանք Փաշինյանի բարի կամքի դրսևորումը ցանկանում են կապիտալիզացնել՝ բնականաբար իրենց հռետորաբանությանը հարիր ցանկություններով: 

Սակայն, որքան էլ որ Ծռերի այս ոճը տարօրինակ թվա, մեծ հաշվով այն անփոփոխ է: Այսինքն, մի բանում նրանք վստահորեն ազնիվ են՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա նրանց նպատակները խիստ ծայրահեղ են ու մաքսիմալիստական: Պարզապես փոխվել է իրավիճակը, որում նրանք այդ նպատակներն ու ցանկությունները հայտնում են: Բայց միով բանիվ մեկ բան շարունակում է մնալ անփոփոխ՝ «Սասնա ծռերի» քաղաքական կարգավիճակը և այդ կարգավիճակի անորոշությունը: Հենց այդ անորոշությունն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չի թողնում հասկանալ նրանց տեղն ու դերը քաղաքականության մեջ:

Նախկին իշխանությունները համառորեն փորձում էին ապաքաղաքականացնել Ծռերի գործողությունները՝ նրանց մեղադրանք առաջադրելով բացառապես քրեական հանցակազմով՝ խուսափելով ահաբեկչություն ձևակերպումից: Մի կողմից, իհարկե, ահաբեկչություն ձևակերպումից խուսափում էին, որովհետև կար որոշակի հանրային ճնշում, մյուս կողմից ահաբեկչությունն ինքնին քաղաքական հասկացություն է, ունենում է քաղաքական պատճառներ, իսկ նախորդ իշխանությունները ձգտում էին Ծռերին զրկել որևէ, թեկուզև ծայրահեղական–ահաբեկչական քաղաքական աստառից: 

Հեղափոխությունը կարծես որոշակիորեն փոխեց վիճակը՝ Ծռերից շատերի խափանման միջոցը փոխվեց, բայց քրեական գործերը շարունակում են քննվել դատարանում: Եվ հենց այս երկակիությունն է, որ շարունակվում է մինչ օրս ու անորոշության մեջ պահում նրանց կարգավիճակը՝ ոչ միայն իրավական, այլև քաղաքական իմաստով:

Ցավոք, այդ անորոշությունը խորացնում է հենց ինքը՝ Փաշինյանը, օրինակ, մի կողմից Ֆեյսբուքում ցավակցելով Խանդոյանի ընտանիքին, մյուս կողմից՝ հակառակ Ծռերի ցանկության, չմասնակցելով Խանդոյանի հոգեհանգստին: Մի կողմից մեղադրանքը չի կարճվում, մյուս կողմից փոխվում են խափանման միջոցները: Հասկանալի է, որ փորձ է արվում հասարակության որոշակի հատվածների դրական մեսիջներ ուղարկել, որոնց տողատակում նաև կա որոշակի հիմնավորում առ այն, որ թեկուզև ձևի մեջ անընդունելի, բայց բովանդակորեն «Սասնա ծռերն» ըստ էության ևս պայքարում էին նախկին իշխանության դեմ: 

Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ այդ վերաբերմունքն ըստ էության երկակի է: Այս երկակիությունն ու անորոշությունը, որ դրսևորվում է թե՛ իրավական, թե՛ առավել ևս քաղաքական հարթության վրա, դառնում է վտանգավոր ու պայթյունավտանգ ական Փաշինյանի իշխանության տակ: Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչ տեղի կունենա, եթե Ծռերը չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին իրավական կարգավիճակի պատճառով, ում նրանք կոչ կանեն կանգնեցնել Հայկական Նյուրնբերգի դատաստանի առաջ: Կամ ինչ տեղի կունենա, եթե նրանք մասնակցեն, բայց չանցնեն խորհրդարան: Պետք է կողմնորոշվել և վերջ տալ այս անորոշությանը, որը հղի է վտանգներով թե՛ պետության, թե՛ առաջին հերթին Փաշինյանի համար: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր
Ամենադիտված