Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ն ավարտվեց. դեպի ծայրահեղական լուսա՞նցք, թե՞ գաղափարական փոքրամասնություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ–մայիսին տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությանը սպասվում է լրիվ նոր քաղաքական ճանապարհ: Ինչպես և ողջ քաղաքական դաշտը, այդպես էլ ՀՀԿ–ն, ըստ էության, առաջին հերթին հենց ՀՀԿ–ն խաղը սկսում էին զրոյական մեկնարկից՝ լրիվ այլ պայմաններով ու այլ իրավիճակում: Իսկ սա նշանակում էր, որ նույն տեսքով ու կառուցվածքով Հանրապետական այլևս չէր լինելու: Թե ինչպիսի՞ն էր լինելու նոր ՀՀԿ–ն, լինելո՞ւ էր, թե՞ ոչ, որոշվելու էր ժամանակի ընթացքում:

Արդեն հիմա՝ դեկտեմբերին նշմարվող արտահերթ ընտրությունների նախաշեմին, ակնհայտ դարձավ այն, ինչ սպասվում էր դեռևս իշխանափոխության առաջին օրերին՝ ՀՀԿ–ն այլևս առաջվանը չէ: Ավելին՝ այն տեսքով, որով սովոր էինք տեսնել ՀՀԿ–ին և այն տեսքով, որով սովոր էին իրենք իրենց տեսնել, այդ կուսակցությունն այլևս չկա: Վերջին իրադարձությունները, մասնավորապես հոկտեմբերի 2–ին ԱԺ–ում և նրա շրջակայքում տեղի ունեցածը, դրան հաջորդածն ու նաև Հանրապետական խմբակցությունը ներկայացնող պատգամավորների անհատական ստորագրությունները՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մանիֆեստի տակ, ամբողջական են դարձնում պատկերը: Ամբողջական՝ թե՛ առավել դետալային վերակառուցումների իմաստով, թե՛ ընդհանրապես՝ ավելի լայն դիտանկյունից:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում նախահեղափոխական ՀՀԿ–ն: Այն փաստացի իշխող բյուրոկրատիայի և խոշոր կապիտալիստների կոնգլոմերատ էր, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էին գործադիրում ներկայացված տեխնոկրատ պաշտոնյաները: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարումը ստանձնելուց ուներ փոքր, առավելապես գաղափարական գործիչների մի խումբ, որն այնուհետ հագեցրեց խոշոր կապիտալ ունեցողներով: Արդեն նախագահության առաջին, իսկ հետո երկրորդ ժամկետների ընթացքում նա կուսակցությունը հագեցրեց նաև տեխնոկրատներով ու բյուրոկրատներով, իսկ վարչապետության գնում էր վերջիններիս դերն էականորեն բարձրացնելով՝ բնականաբար այլ, այս դեպքում կապիտալիստների կամ, ինչպես առավել ընդունված է ասել, օլիգարխների հաշվին:

Այսինքն, ցանկացած դեպքում ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին չի եղել գաղափարական կուսակցություն: Այն եղել է իշխանության կուսակցական հենարանը, կուսակցական արտացոլումը: Չկա իշխանություն, չկա ՀՀԿ: Այս նոր իրավիճակում Հանրապետականը տեսականորեն ուներ երկու ելք: Կամ՝ հաշվի առնելով նոր քաղաքական իրողությունը, ընդունել այն ու ըստ այդմ անել հետևություններ ու քայլեր, կամ ամեն կերպ ժխտելով իրականությունը՝ փորձել գտնել ճանապարհներ հեղափոխության թափանիվը կոտրելու ու նախահեղափոխական իրավիճակին վերադառնալու համար: Հենց սկզբից, Փաշինյանի վարչապետության ընտրությունից սկսած, ՀՀԿ–ն փաստացի,իրենց քվեարկությամբ լքեցին երկրորդական դիրքերում հայտնվածները՝ կապիտալիստներն ու օդիոզ դեմքերը, որոնք ժամանակին ՀՀԿ առանցքն էին, բայց վերջին շրջանում մղվել էին լուսանցք: Այն, ինչ մնաց, այսինքն՝ բյուրոկրատիան, որդեգրեց հեղափոխությանը խանգարելու, այն մերժելու մարտավարությունը՝ դրանից բխող տարբեր սցենարներով: Վերակառուցվելու ու գոյության համար այլ, իշխանությունից բացի այլ հիմքեր որոնելու ճանապարհով ՀՀԿ–ն չգնաց: 

Արդեն հիմա, երբ հուշագրերի ու ստորագրությունների մաթեմատիկական հանրագումարը մի կողմից, դավադրությունների ու զարտուղի այլ սցենարների իրագործման անհնարինությունը՝ մյուս կողմից, հուշում են, որ ՀՀԿ–ն հայտնվել է դե յուրե փոքրամասնության դերում, որը վերջնականապես կարձանագրվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ անկախ նրանից՝ ՀՀԿ–ն դրանց կմասնակցի, թե ոչ:

Ըստ այդմ, ՀՀԿ–ն կրկին ունի երկու ճանապարհ: Կամ շարունակել մերժել հեղափոխության փաստն ու դեկտեմբերից հետո արդեն որպես խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժ բռնել մարգինալացման ու ծայրահեղականացման ուղին՝ դրանից բխող ռիսկերով: Կամ վերջապես ընդունել առկա իրողությունները, հաշտվել դրանց հետ, այդ գիտակցումով մասնակցել կամ չմասնակցել ընտրությունների՝ չվախենալով կուսակցական շարքերի հանկարծահաս նոսրացումից ու սեփական քաղաքական երկարակեցության համար որոնելով ավելի կայուն՝ ծրագրային ու գաղափարական հիմքեր: Ի վերջո, եղել են ժամանակներ, երբ ՀՀԿ–ն եղել է փոքրաթիվ, քիչ ներկայացված, բայց ավելի կուռ ու գաղափարական կառույց: Ոչինչ չի խանգարում գոնե սեփական պատմության այդ հատվածը աչքի տակ ունենալ: 

Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել է
Ամենադիտված