Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն է ուղղել Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասել է.

«Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զավակ, երգարվեստի ու մշակույթի մեծանուն երախտավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Ճանապարհում ենք նրան դեպի հավերժություն, ուր Տիրոջ հետևորդները ժառանգում են հավիտենական կյանքը, աստվածապարգև երանությունն ու խաղաղությունը: 
Աստվածատուր շնորհներով զարդարյալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնավուրը, հասակ առնելով Ֆրանսիայում և սնվելով նաև այս երկրի հզոր մշակույթից, համամարդկային տարողունակության բարձրացրեց իր արվեստը, ընդունվեց ու մեծապես սիրվեց ողջ աշխարհում: Մենք ամենքս գիտենք և տեսել ենք Շառլ Ազնավուրին իր նվաճումների մեջ արվեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դյուրին չի եղել նրա համար: Ցեղասպանությունից մազապուրծ, տարագրյալ ընտանիքում ծնված հայորդին հաղթահարեց կյանքի բազում նեղություններ, իր նպատակին խոչընդոտող դժվարությունները և իրականություն դարձրեց երգելու և մշակույթին ծառայելու նվիրական երազանքը: Հատկանշական են նրա խոսքերը՝ որպես հավաստում իր զորեղ կամքի և առ Աստված ապավինության. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով՝ երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց»: 

Բարեհիշատակ Շառլ Ազնավուրը ողջ էությամբ ներշնչված էր արվեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպես ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կյանքը: Իր ստեղծագործություններում նա ինքնատիպ անկեղծությամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրվատում սերը, բարությունն ու ազնվությունը, բացահայտում մարդկային ներաշխարհի գեղեցկությունն ու վսեմությունը: Նա գրավում էր մարդկանց իր պարզությամբ ու անմիջականությամբ, վեհացնում ունկնդիրներին իր յուրահատուկ՝ հուզիչ երգի ու երաժշտության հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկությունը կրում է նրա լուսավոր պատկերն իր հոգում և հիշողությունների մեջ, ուր շարունակում են հնչել Ազնավուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խոսքերն ու առինքնող մտքերը:

Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասեր էր, մեծ հայրենասեր ու ազգասեր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնավուրի երգարվեստը: Ոգու այս նրբությամբ նա մշտապես ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով և նվիրումով: Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկա էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կյանքում, սրտակցում ու զորակցում էր հայրենի երկրին դժվարությունների մեջ, ապրում, շնչում և ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նրա բազմաթիվ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված իր ստեղծագործությունները վկայում են մեծանուն հայի հայրենանվիրումն ու ազգանվիրումը, իսկ Սուրբ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հավատքն ու ջերմ սերը առ Աստված: 

Արվեստին ծառայելով՝ Ազնավուրը խոսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզվով, լուսեղեն հնչյուններով, համամարդկային արժեքներով, եղավ համերաշխության, արդարության, ազնվության Քրիստոսավանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնավուրը, իր լուսավոր հետագիծը թողնելով պատմության մեջ և իր անմար հիշատակը ամենքիս սրտերում, այսօր փոխադրվում է հավիտենություն: Այդ հետագիծը նրա աստվածահաճո գործերի խոր ակոսն է՝ ձգված համամարդկային արժեքների անծայրածիր անդաստանում։ Եվ այսօր նա, որպես համայն մարդկության և իր ազգի արժանավոր զավակ, իր թողած բարի ու արդյունաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին և Աստծուն՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34):

Ի խորոց սրտի աղոթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստված երկնից օթևաններում խաղաղության մեջ ընդունի նորոգ ննջեցյալ Շառլ Ազնավուրի հոգին, պարգևի երանություն ու հանգստություն և Սուրբ Հոգու բյուր մխիթարությամբ սփոփի Ազնավուր ընտանիքի անդամների և բոլոր սգացյալների սրտերը:
Խունկ, աղոթք և օրհնություն սիրելի Շառլ Ազնավուրի լուսավառ հիշատակին»:

 

Անձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Ամենադիտված