Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ուղարկվել է Հայաստան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Աղունիկ Այվազյանի գործի դատական քննությունը:

Փոքրամարմին Աղունիկը կազմակերպված խմբի կազմում է ընդգրկված եղել: Խումբը զբաղվել է թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու հանցավոր գործունեությամբ: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձինք էին ստեղծել կազմակերպված հանցավոր խումբը և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել էին դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկը Հայաստանից հավաքագրել է կանանց , համոզել է, նրանց անձնագրի պատճենն ուղարկել է հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես հայ կանանց ուղարկել է Դուբայ:

Աղունիկը որպես մարմնավաճառ Դուբայ ուղարկված յուրաքանչյուր հայ կնոջ համար կազմակերպված խմբի կողմից ստացել է, ըստ քրեական գործերի նյութերի, 1000-1500 դոլար:

Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով դատապարտված է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց մի մասը կազմակերպված խմբի անդամ է, մի մասն աշխատել է խմբի կազմում:

Խմբի պարագլուխ Նելլին ու մի քանի անդամներ դեռ հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:



Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղերից է՝ հարուցված այլ մեղադրանքով:

Խմբի կազմում «աշխատած» Աղունիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 14-ին: Նրա վերաբերյալ մինչ օրս կայացվել է երկու դատավճիռ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Այս՝ երրորդ քրեական գործով դատական ակտ կկայացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանի գործով առաջին դատավճիռը կայացրել է 2013 թվականի մայիսի 2-ին:

2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել նոր քրեական գործում:

Առաջին դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս ազատազրկման:

Այնուհետև նոր տուժողներ են ի հայտ եկել, ու Աղունիկ Այվազյանը նորից տեղ է գրավել ամբաստանյալի աթոռին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանին երկրորդ քրեական գործով ևս մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում տուժողների հավաքագրման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:

Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժին, ու վերջնական պատիժ է նշանակվել 12 տարի ազատազրկումը:

Ինչպես նախորդ երկու գործերի քննության ժամանակ, այժմ ևս Աղունիկ Այվազյանը հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքն իրացնելուց: Նա չցանկացավ նաև հանրային պաշտպանի ծառայությունից օգտվել:

Այս քրեական գործով Աղունիկ Այվազյանը մեղադրվում է ոչ թե թրաֆիքինգի, այլ այն բանի համար, որ կազմակերպված խմբի կազմում գույքային օգուտ ստանալով՝ նպաստել է կոնկրետ մեկ տուժող կնոջ՝ Ալվինա Պ.-ի (անունը փոխված է) կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Աղունիկ Այվազյանն իրեն մեղավոր ճանաչեց:

Մինչև դատական նիստի սկսվելը դատարանի սպասասրահում ուշադրություն էր գրավում տուժող Ալվինան: Այս երիտասարդ, գիրուկ կինը նստել էր՝ մի ոտքը նստարանի բազկակալին գցած:
Նման դիրքով դատարանում նստած կնոջ ես առաջին անգամ էի տեսնում: Առաջին տպավորությունն այն էր, որ երիտասարդ կինը ցուցադրաբար է այդպես նստել՝ արհամարհելով բոլորին: Սակայն մոտիկից կնոջը նայելով՝ համոզվեցի, որ… հիվանդ կին է: Այտուցված- աղճատված էր նրա դեմքը, հատկապես՝ շրթունքների շրջանը, ու կինը թաշկինակով հաճախ փակում էր բերանը: Հիվանդագին էր նրա հայացքը՝ կասկածոտ ու վախվորած՝ միաժամանակ: Ինչ-որ չափով տարօրինակ էր նրա հագուկապը: Ակնհայտ էր՝ այս գործով տուժողը հիվանդ է: Եվ գործի դատաքննությունը սկսվելուց հետո պարզ դարձավ, որ այս կնոջ ճակատագիրն էլ աղճատված է նույնքան, որքան որ դեմքն ու վարքագիծն են ակնհայտ աղճատված հիվանդությունից…

Ալվինան որբ է եղել՝ մայրը մահացել է, հայրը Ռուսաստաններում ինչ-որ տեղ է: Աղջիկը մեծացել է տատիկի խնամքի տակ: Տատիկը մահացել է: Բարեկամները ինչ-որ չափով հոգ են տարել Ալվինային, նա մանկատուն չի ընկել: Սակայն և՛ բարեկամները, և՛ սոցիալական ծառայություններն ու պատկան մարմինները աչքաթող են արել ծնողազուրկ աղջկան: Ու նրան անմիջապես իր ոստայնն է գցել զոհ փնտրող Աղունիկը: Անընտանիք Ալվինան շատ հարմար զոհ էր…

Աղունիկ Այվազյանն Ալվինայի հետ ծանոթացել է Երևանում: Համոզել է, որ նա մեկնի Դուբայ, զբաղվի մարմնավաճառությամբ՝ հավատացնելով, թե շատ մեծ գումարներ կաշխատի, կվերադառնա ու կկարողանա ինքնուրույն ապրել:

Աղունիկը կարողացել է գայթակղել Ալվինային: Եվ արդեն կազմակերպված խմբում իր դերի համաձայն՝ Ալվինայի անձնագրային տվյալներն ուղարկել է Դուբայ՝ խմբի ղեկավար Նելլիին: Վերջինս շուտով Ալվինային է ուղարկել վիզա, իսկ Աղունիկին՝ հասանելիք պարգևավճարը:

2010 թվականի փետրվարի 4-ին Աղունիկը Ալվինային տարել է Թբիլիսի, այնտեղից նստեցրել է Դուբայ թռչող ինքնաթիռն ու ճանապարհել է Դուբայ:

Դուբայում Ալվինային դիմավորել է Նելլին: Նախապատրաստել է նրան որպես մարմնավաճառի ու նետել է աշխատանքային թոհուբոհի մեջ:

Հինգ տարի շարունակ՝ մինչև 2015 թվականի գարուն, Ալվինան Դուբայում զբաղվել է մարմնավաճառությամբ: Ինչպես ինքն ասաց դատական նիստի ժամանակ՝ զբաղվել է «անդադար, առանց դադարի»: Թե օրական ինչքան է աշխատել՝ ասաց՝ չգիտի, ամբողջ աշխատած գումարը տվել է Նելլիին: Ստացել է ինչ-որ գումար՝ մանր ծախսերի համար: Անընտանիք Ալվինան Հայաստանում ոչ ոք չուներ, Հայաստան գումարներ չէր ուղարկում: Նելլին հավաստիացրել է, որ նրա գումարները հավաքվում են իր մոտ:

Բայց «անդադար» մարմնավաճառական ծանր առօրյան քայքայել է Ալվինայի առողջությունը: Հնարավոր է՝ ազդել է նաև նրա հոգեկան առողջության վրա: Թե կոնկրետ ինչով է հիվանդ տուժող կինը՝ հայտնի չէ, գործում բժշկական փաստաթղթեր չկան, ինքն էլ ասաց, թե իր հիվանդության անունն իրեն չեն ասում: Բայց կա տուժողի ակնհայտ հիվանդ արտաքինը, վարքագիծը: Եվ այդ աղճատող, քայքայիչ հիվանդությունը նա ձեռք է բերել՝ Դուբայում «անդադրում» աշխատելով ու թրաֆիքինգի կազմակերպիչներին հարստացնելով:

Ալվինայի հիվանդությունը սկսել է այնպես զարգանալ, որ Նելլին նրան հեռացրել է Դուբայից, ուղարկել է Ռուսաստան՝ Դոնի Ռոստով: Ապա համացանցային հայտարարությամբ Ալվինայի համար բնակարան է վարձակալել Վանաձորում: Բնակարանատիրոջ հետ հեռախոսազրույց ունենալով՝ Նելլին ներկայացել է որպես Ալվինայի մայր, նախապես բնակարանատիրոջն է ուղարկել 600 դոլար՝ վեց ամսվա վարձը: Խնդրել է Ալվինային դիմավորել Երևանում՝ օդանավակայանում, տաքսիով տանել Վանաձոր ու տեղավորել վարձած բնակարանում: Ասել է՝ իմ աղջիկն է, Երևանում ու Վանաձորում ոչ մի բանի տեղ չգիտի:

Բնակարանի տիրուհին՝ այս գործով վկա Կիման, ուղարկված գումարով տաքսի է վարձել, 2015 թվականի հոկտեմբերին օդանավակայանում դիմավորել է Ալվինային: Ըստ Կիմայի՝ Ալվինան շատ նիհար, շատ տանջված տեսք ուներ: Նելլիի մասին նա ասել է՝ մամաս: Կիման հետո է իմացել, որ Նելլին ոչ թե պարզապես՝ մամա, այլ «Մամա Ռոզա» է եղել Ալվինայի համար: Մյուս կողմից՝ Ալվինան մինչև հիմա ապրում է այդ վարձակալված բնակարանում: Բնակարանի վարձն ու Ալվինայի ապրուստի միջոցներն ուղարկվում են Դուբայից: Ամսական, ըստ Ալվինայի պահանջի, ուղարկում են 300-400 դոլար: Ըստ այս կազմակերպված խմբի վերաբերյալ քննված գործերի՝ Դուբայում հայ մարմնավաճառուհիներն այն ժամանակ օրական աշխատել են նվազագույնը՝ 600 դոլար…

Մեղադրող Ա. Բարսեղյանի հարցերին պատասխանելով՝ Ալվինան դատարանում ասաց, թե իրեն ուղարկում են ի՛ր աշխատած փողից, իր ամբողջ փողը Նելլիի «ձեռքի տակ է»: Իսկ Դուբայից իրեն հեռացրել են, քանի որ հոգնել էր ու մի քիչ էլ հիվանդ էր… Հիմա, ըստ տուժողի, ինքը դեղորայքային օգնություն է ստանում «Կարմիր խաչից»՝ «Քսուքներ են տալիս, դեղեր… ես ինվալիդ եմ… ոչ, հաշմանդամության կարգ չունեմ…»:

Ալվինան ասաց, որ ինքը բողոք չունի: Երբ հիվանդացել ու վերադարձել է Հայաստան, իր կործանման պատճառը դարձած Աղունիկի մասին չի էլ հիշել…

Ալվինայի վարձակալած բնակարանի տիրուհին ասաց, որ Ալվինան շատ փակբերան է, չի սիրում խոսել Դուբայում անցկացրած տարիների մասին: Հարևանները վկայում են, որ նա շատ սուսուփուս է ապրում, այնպես, ասես տանը մարդ չի էլ ապրում…

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին: Պիտի հարցաքննվի գործով երկրորդ վկան՝ տաքսու վարորդը, ով չէր ներկայացել դատարան, ու նրա վերաբերյալ բերման որոշում կայացվեց:

 Աղբյուր՝ 1in.am

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր
Ամենադիտված