Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում:

Թե ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես» /«Արմենպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշեց, որ հարցն ավելի շատ բարոյական հարթությունում է: «Ինձ են դիմել բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ կոչումը ստացած այս կամ այն անհատի ունեցած արժանիքների հանդեպ: Թե ինչքանով են նրանք իրավացի, դա է հանրային կարծիքը, և մենք պետք է ընդունելի որոշում կայացնենք: Այս ծանր պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա, քանի որ 90-ականներին, երբ ընդունվել է այդ օրենքը, ես էի ղեկավարում Խորհրդարանը»,- ասել է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ առաջարկում է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետ շնորհել միայն հետմահու:

Ա. Թովմասյանի խոսքով՝ այս առումով շատ լավ փորձ ունի Իսրայելը, որտեղ դեռևս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, և իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի: «Ես ևս կիսում եմ այդ հեղինակավոր տեսակետը և գտնում եմ, որ Արցախի հերոսի կոչմանն արժանի են ամբողջ Արցախի ժողովուրդը և մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր պատերազմի ամենածանր տարիներին գտնվել են Արցախում: Իհարկե, շարունակելով թեման՝ պետք է ասեմ, որ, չնայած վարչապետ Գուրիոնի պնդումներին, Իսրայելում, այնուամենայնիվ, օրենքն ընդունվել է, և 1949թ.-ին այդ կոչմանը արժանացել է 12 հոգի, որոնցից 4-ը՝ հետմահու: Այնուհետև 21 տարի ոչ ոքի այլևս այդ կոչումը չի տրվել, իսկ 1970թ.-ին օրենքը փոփոխության է ենթարկվել, ըստ որի վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը և փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը, որով բացի զինվորականներից, հավասարապես պարգևատրվում են նաև գիտության, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձինք»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ընդգծելով, որ այս հարցում էական նշանակություն կունենան նաև հանրային քննարկումները:

Մեր այն հարցին, թե որն է մարդուն կենդանության օրոք հերոսի կոչմանն արժանացնելու մտավախությունը, Ա. Թովմասյանն ասաց, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրած չեն:

100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը
Ամենադիտված