Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին ամուսնու կողմից ծեծի ենթարկվող կնոջը ոստիկաններն ուղղորդել էին բռնաբարության մասին հաղորդում տալ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է Թերեզա Խ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ամուսնալուծված, 4 անչափահաս երեխաների 33-ամյա մայրը՝ Թերեզան, 2015 թվականի մայիսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ իր նախկին ամուսին Հենրիկը (անունը փոխված է) ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է իր վարձակալած տուն, հարվածներ է հասցրել ու չորս անչափահաս երեխաների ներկայությամբ բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Քննություն է կատարվել, Հենրիկի արարքում հանցակազմ չի հայտնաբերվել ու նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Թերեզա Խ.-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել քննիչի կողմից, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ վերացվել է Թերեզա Խ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը: Թերեզա Խ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Թերեզա Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Հենրիկն իր նախկին ամուսինն է, իրենց հարաբերությունները 2012 թվականից հետո միշտ լարված են եղել: Հենրիկը միշտ, նաև՝ երեխաների ներկայությամբ իր նկատմամբ ցուցաբերել է վատ վերաբերմունք: Ինքը միշտ նկատողություն է արել Հենրիկին, որ ուղղվի, բայց նա չի ուղղվել:

Երկու տարի առաջ իրենք ամուսնալուծվել են, բայց դրանից հետո էլ նախկին ամուսինը այցելել ու մշտապես անհանգստացրել է իրեն: Ինքը նրան խնդրել է, որ գոնե կացարան տրամադրի իրեն ու երեխաներին, քանի որ վատ պայմաններում են ապրում, էլեկտրականություն անգամ չի եղել այն տանը, որտեղ ապրում էին վարձակալությամբ: Հենրիկը պատասխանել է. «Գնա քեզ ծախի, երեխեքիդ պահի, ես ոչ մի կապ չունեմ»:

Հենրիկի ուզածն իրենից միայն սեռական հարաբերություն ունենալն է եղել: Ինքը մի քանի անգամ դիմել է գյուղապետին, որ արգելեն Հենրիկին իր տուն գալ:

Դեպքի օրը՝ 2015 թվականի մայիսի 24-ին, ինքն ու Հենրիկը գնացել էին գյուղապետի մոտ, ինքը նորից Հենրիկին խնդրում էր իրենց կացարան տրամադրել: Հենրիկը մերժում էր, ասելով՝ որտեղի՞ց տա: Գյուղապետարանում Հենրիկին հարցրել են՝ եթե կնոջից բաժանվել է, ինչո՞ւ է շարունակում նրա մոտ գնալ-գալ: Հենրիկն էլ պատասխանել է, թե կնոջ մոտ գնում է իր սեռական կարիքները բավարարելու համար՝ «սեքսի համար»:

Գյուղապետարանից դուրս են եկել, ամեն մեկը գնացել է իր ճամփով:

Նույն օրվա կեսօրից հետո Հենրիկն ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է իրենց տուն: Ինքը ճաշ էր եփում, երեխաները տանը խաղում էին: Ինքը շրջվել-տեսել է Հենրիկին, հարցրել է, թե ինչու է եկել: Նա պատասխանել է, թե եկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալու:
Ինքն ասել է, թե հիվանդ է, բայց Հենրիկն ասել է՝ դա իրեն չի հետաքրքրում, իրեն պետք է միայն սեռական հարաբերություն ունենալ:

Ինքն ասել է՝ եթե ընտանիք ես կազմել, պիտի ընտանիքդ պահես, միայն սեռական հարաբերություն ունենալու համար թող այլևս իրեն չանհանգստացնի, ինքը երեխաներին մենակ կպահի:

Հենրիկը բարկացել, թափել է ճաշը, շպրտել է գազօջախը, ջարդել է սենյակի դուռը, ասել է՝ չի գնա, մինչև իր հետ սեռական հարաբերություն չունենա:

Իրենք վիճել են: Հենրիկն իրեն ծեծել է, սեղմել է կուրծքը, հրել է, ինքը մեջքով դիպել է պատին: Ծեծվելուց հետո ինքը ստիպված հանել է հագուստը ու «զզվելով մերկ պառկել է անկողնում»: Երեխաները տանն էին: Ինքը Հենրիկին ասել է՝ գոնե երեխաներից ամաչի: Հենրիկը դրանից հետո երեխաներին տանից դուրս է ուղարկել: Իրենք սեռական հարաբերություն են ունեցել մի քանի անգամ… մինչև առավոտ: Հենրիկը բռնություն է գործադրել, ինքը ոչ մի հաճույք չի ստացել:

Հաջորդ օրը Հենրիկը գնացել ու երեք օր չի երևացել: Ինքը հաջորդ օրը ոստիկանություն չի գնացել, քանի որ երեխան հիվանդ էր, ինքն էլ մտածում էր՝ գուցե Հենրիկը փոշմանել է: Բայց մայիսի 26-ին նա նորից հայտնվել է, ու ինքը այլևս չդիմանալով՝ որոշել է դիմել ոստիկանություն:

Նախկինում էլ պատահել է՝ դիմել էր ոստիկանություն: Ասել էր, թե Հենրիկը բռնի իրեն «տիրանում է»: Հենրիկին մի քանի անգամ նախազգուշացրել էին:

Մայիսի 27-ին ինքը ջղայնացած գնացել է ոստիկանություն, ցույց է տվել մարմնի կապտուկները, ասել է, թե նախկին ամուսինը իր կամքին հակառակ, երբեմն էլ երեխաների ներկայությամբ իր հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունենում:

Ինքը նկարագրել է տեղի ունեցածը, ոստիկանությունում ասել են, թե դա բռնաբարություն է, նախկին ամուսինը բռնաբարության համար կնստի: Ինքն էլ հաղորդում ու բացատրություն է տվել, քանի որ այլևս չի դիմացել ու ցանկացել է ամուսնուն «լավ դաս տալ»:

Բայց հետո Հենրիկը եկել է իր տուն, ասել է, թե իրեն խելոք կպահի, ինքն էլ մտածել է չորս անչափահաս երեխաների մասին, չի ցանկացել, որ նրանք անհայր մեծանան, գնացել է ոստիկանություն ու իր ցուցմունքը հետ է վերցրել: Եվ այդ ժամանակ իրեն մեղադրել են սուտ մատնության համար:

Ամբաստանյալն ասել է, թե քանի որ օրենքին լիարժեք չի տիրապետում, ոստիկաններն էին օգնել, որ հաղորդում գրի: Նա պնդել է, որ եթե ոստիկանները չասեին՝ դա բռնաբարություն է, ինքը հաղորդում չէր տա: Իրականում ինքը ոստիկանություն էր գնացել, որ խնդրի՝ Հենրիկին ուղարկեն բուժման:

Դատարանը եզրակացրել է, որ կատարվածի փաստական կողմը ամբաստանյալը ներկայացրել է ճիշտ, պատմել է այն, ինչ իրականում կատարվել է: Նրա հայտնած տվյալները կեղծ չեն եղել, նրա ցուցմունքները հիմնականում համընկել են նաև նրա նախկին ամուսնու և մյուս վկաների ցուցմունքներին: Գործով հիմնավորված է այն փաստը, որ մինչև սեռական հարաբերություն ունենալը Հենրիկը բռնություն է գործադրել Թերեզայի նկատմամբ, այն էլ՝ հենց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար:

Ըստ դատարանի եզրակցության՝ Թերեզա Խ.-ի արարքում բացակայել է սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Ոստիկանության աշխատակիցները մինչև հաղորդում վերցնելը իրավական պարզաբանում են տվել Թերեզային, նա այդ պատճառով է հաղորդում տվել: Նա «գտնվել է բարեխիղճ մոլորության մեջ՝ ոստիկանության աշխատողների պարզաբանումների պատճառով… Թերեզան չէր կարող գիտակցել, որ կատարում է սուտ մատնություն, հատկապես՝ որ նրան ուղղորդում էին ոստիկանության աշխատակիցները…»:

Դատական ակտում արձանագրված է. «Խոսք չի կարող լինել կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն Թերեզա Խ.-ի կողմից իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին, այն էլ՝ ուղղակի դիտավորությամբ»:

Դատարանը չի անդրադարձել կնոջ նկատմամբ բռնություն գործադրած նախկին ամուսնու՝ Հենրիկի արարքի քրեաիրավական գնահատականին, քանի որ գործը քննվել է այլ մեղադրանքի շրջանակներում: Բայց արձանագրել է. «Ստացվում է՝ անձը հաղորդում է տվել, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարվել, սակայն հաղորդման կապակցությամբ կատարված քննության արդյունքում նրա վերաբերյալ է քրեական գործ հարուցվել՝ առանց նախապես հաղորդման մեջ նկարագրված հանգամանքները հերքելու»:

Ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Թերեզա Խ.-ի անմեղությունը՝ նրա արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այս արդարացման դատավճիռը մեղադրող դատախազը բողոքարկել է՝ պահանջելով Թերեզային մեղավոր ճանաչել, դատապարտել ազատազրկման, բայց նաև՝ պայմանական դատապարտություն կիրառել ու իրականում նրան չազատազրկել: Սակայն վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը՝ արդարացման դատավճիռը համարելով օրինական ու հիմնավոր և այն թողնելով անփոփոխ:

Եթե գլխավոր դատախազի ցուցումով Թերեզա Խ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը չվերսկսվեր ժամանակին, այս ամբողջ քրեական գործն ու դատական ատյանների կողմից մի քանի անգամ այս գործին անդրադառնալն էլ չէին լինի… Այս գործը չէր լինի նաև, եթե ժամանակին արժանի գնահատական տրվեր ընտանեկան բռնություններ գործադրող տղամարդուն, ով իր չորս անչափահաս երեխաների կարիքները հոգալու փոխարեն միայն նախկին կնոջը հետապնդում է «սեքսի համար»…

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված