Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍԵպտեմբերի 27-ին  տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝  ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է  եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),  ծախսերի գծով՝  1,685.3   մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),  դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),  ծախսերի գծով՝  138.9  մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝  առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում: «Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,-ասել է ֆինանսների նախարարը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ   2019 թ.-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում  ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան: «Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքերին հասնելու համար»,-նշել է ֆինանսների նախարարը:

Նշվել է նաև, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:   

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով  «ՀՀ   2019   թ.  պետբյուջեի մասին» օրինագծին, նշել է. «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում  Հարկային, այդ թվում նաև տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ,  որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, և մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի էլ ավելի լավը»:

Հավանություն է տրվել նաև «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը դատական կարգով իրականացնելու հնարավորություն կլինի միայն այն դեպքերում, երբ ամուսնալուծության պահանջի հետ մեկտեղ կներկայացվեն նաև այլ պահանջներ: Արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը: 

 Հավանության է արժանացել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դատավորների ընտրության և նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Օրինագծերով, մասնավորապես, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով: Սահմանվել է  նաև համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը:

Հավանություն է տրվել նաև  ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության առաջարկություններին: Օրենքի նախագծով առաջարկվող դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Ընդունելի համարելով նախագծով նախատեսված ընդհանուր կարգավորումները՝ միաժամանակ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ: Կառավարության առաջարկությունների համաձայն, մասնավորապես, քննարկման կարիք ունի նաև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ ամբողջ ծավալով օրենքի կիրառումը պահանջում է տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում:

Մարզերում կլուծվեն առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում գումար կհատկացվի Արմավիրի, Լոռու,  Շիրակի և Տավուշի մարզպետարաններին:  Մասնավորապես՝  ՀՀ Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում: ՀՀ Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը, ՀՀ Տավուշի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Իծաքար համայնքին գյուղտեխնիկայի տրամադրման անհրաժեշտությունը և այլն:

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:  Այս մարզերում էլ տարբեր ոլորտներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:

Արարատ Միրզոյանի խոսքով՝  կառավարությունն  առաջնահերթությունը տալիս է ենթակառուցվածքների զարգացմանը և այնպիսի ծրագրերի, որոնք ի վերջո հանգեցնելու են համայքնի զարգացմանը:  

Գործադիրը որոշել է նաև ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

Տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ներդրումային ծրագիր

Գործադիրը բավարարել է «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տեքստիլի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 70 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 235 մլն ՀՀ դրամի ներդրում:  Արդյունքում կստեղծվի 8 աշխատատեղ՝ 110 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 400 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 150 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ:

Ինչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
Ամենադիտված