Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղտոտ քարոզչության և անբովանդակ մեղադրանքների գործելաոճը վերջնականապես կկործանի մարգինալ ուժերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, երբ քաղաքական ուժերից մեկը, ընտրությունների արդյունքում բացահայտ դոմինանտություն ստացավ, մի շարք մարգինալ ուժեր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, կրկին անգամ դաշտ վերադառնալու հնարավորություն տեսնելով, փորձում են հաճոյանալ դոմինանտ ուժին և իրենց ռեսուրսները ծառայեցնում են այդ գործընթացի կայացմանը: 
Ակներևն այս դեպքում առայժմ միայն մեդիառեսուրսն է ի դեմս լրատվական կայքերի: Բնականաբար դաշտին ծանոթ մարդն անմիջապես կնկատի լրատվականի փոփոխական ուղղվածությունը և դատելով այնտեղ զետեղված նյութերից, հնարավոր է ենթադրություններ անել: 
Hayastan24.com կայքը, որն իմիջայլոց հավաստի տեղեկությունների համաձայն պատկանում է ՀԱԿ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի կնոջը՝ Շողեր Մաթևոսյանին, ինչ-որ անորակ ու անբովանդակ, զուրկ որևէ ասելիքից պրոյեկտ է մշակել, որով համ կեղտոտ ձևով հարվածում է դաշտում գործունեություն ծավալող հայտնի ուժերին ու գործիչներին, համ էլ այսպես ասած ձեռքի հետ գովերգում են դոմինանտ ուժին, այդկերպ խոնարհելով իրենց գլուխները:
Ինչևէ կեղտոտ քարոզչության և անբովանդակ մեղադրանքների գործելաոճը, կայքի սեփականատերերի նախաձեռնությունն է թե ոչ առաջիկայում պարզ կլինի, սակայն մեկ կարևոր հանգամանք կա այս դեպքում, միթե՞ նպատակահարմար է տուրք տալ նման հնացած ու փտած արժեհամակարգ կրող անձանց մղումներին: Բնականաբար ոչ, դրանց հարկավոր է մերժել և ստիպել, որպեսզի ադեկվատ և օբյեկտիվ գործելաոճ որդեգրեն: 
Տեսեք, բացի վերոնշյալը, սույն կայքը լիաթոք ծիծաղելու ևս մեկ առիթ է տվել, քանի որ հաղորդումները վարում է մի մարդ, ով գյումրեցու ասած «քիչմ սայլուգ է» հերիք չի, մի բան էլ լեզվի և հստակ արտահայտվելու հետ կապված խնդիրներ ունի և նման մարդու սեփական կայքի դեմքերից վերածելուց առաջ, գոնե մի պահ պետք է մտածել, ինչ հասարակական տրամադրություններ կառաջանան, այդ դեֆորմացված կերպարին էկրաններից տեսնելիս: Հասկանալի է, որ էսթետիկության և ականջահաճո լինելու տեսանկյունից, հասարակական տրամադրություների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, բացասական է լինելու: Տվյալ հաղորդավարն իր գոյության ողջ ընթացքում միշտ գտնվել է իր կողմից քննադատված քաղաքական առաջնորդների սոցցանցային հարթակի համակիրների հայհոյախառն վիրավորանքների ներքո և նրա համար ինքնասիրություն և արժանապատվություն ասվածը, հարաբերական հասկացողություններ են և բնավ ոչ առաջնային, ըստ այդմ նման կեղտոտ գործը հենց նրա նման անինքնասերներին է վստահվում, որպեսզի գործը մինչև վերջ անեն: Լավ միթե քաղաքական վայրիվերումները ազդակ չէին, որպեսզի նախկին կեղտոտ գործելաոճ որդեգրածները ռեստավրացվեին և ավելի ցիվիլ ու գրագետ կերպով ներկայանային, սկսած այն քաղաքական ուժից, որին սպասարկում է այս կայքը, վերջացրած հենց կայքով և սեփականատերով: Այլևս մեկ բան հստակ է, որ նման գործելաոճը հանգեցնում է կործանման, և մի ամբողջ տասնամյակ ամուր կանգնած, արմատացած քաղաքական ուժը, հենց նման գործելաոճի պատճառով քանդվեց և չկարողացավ վերականգնվել, էլ ուր մնաց ինչ-որ երրորդական-չորրորդական ուժ կարողանա դրանով կայանալ և հաճոյանալ:
Դե ինչ, հուսանք այս ամենից հետևություններ կանեն համապատասխան մարդիկ և կայացած ու կենսունակ քաղաքական ուժի կամ նրա առաջնորդի մասին արտահայտվելիս, շատ ավելի զգուշավոր կգնտվեն, հակառակ դեպքում այս կայքը հովանավորողներին ստիպված ենք լինելու հիշեցնել իրենց անփառունակ անցայլն ու խղճուկ ներկան:

«Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ
Ամենադիտված