Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկել է ընտրությունների քվեարկությունը: 3 ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ: Կեսգիշերից սկսած կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, դրանք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրական բոլոր տեղամասերում ապահովվել է պատշաճ քվեարկությունը:

«Երևան քաղաքում քվեարկության համար կազմակերպվել է 475 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 անձանցից 31-ը չեն ներկայացել: Հանձնաժողովներն աշխատում են ամբողջական ռեժիմով: Չենք ունեցել հանձնաժողով, որտեղ քվորում ապահովել հնարավոր չի եղել ու չի կազմակերպվել պատշաճ քվեարկություն: Այս ընտրություններում ևս գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Գրանցումն իրականացվելու է 1380 սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր սարքավորումները գործարկվել են: Նկատված խնդիրները շտկվում են»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ տասնմեկ օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 ԶԼՄ՝ 620 ներկայացուցչով և 5 օտարերկրյա ԶԼՄ-ի 10 ներկայացուցիչ:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ջուր չի լինելու ՃՏՊ Նոր Հաճնում․ վիրավորներ կանՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՍպասվում է ձյունԱդրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հինգ վագոն կուղարկվի Հայաստան Գազանջատումներ կլինենԵրբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը «Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել․ պատմության այս օրը (25 մարտ)Ռուբլին թանկացել էՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո. Եվրահանձնաժողովի նախագահ Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը
Ամենադիտված