Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի «Հին Երևան» ցուցահանդեսը նվիրված է քաղաքի 2800-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի բակերը, գողտրիկ ու գեղեցիկ անկյունները, քաղաքի տրամադրությունները վառ ու լուսավոր գույներով պատկերված են գեղանկարիչներ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի կտավներում: Հեղինակների «Հին Երևան» խորագրով ցուցահանդեսը, որը բացվեց սեպտեմբերի 13-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում, նվիրված է քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Գյումրու երկրագիտական թանգարանի շենքի նորոգմանը:

«Նորություն չէ, որ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի սերունդը հսկայական ներուժ ուներ և մեծ լիցքեր տվեց ժամանակակից գեղանկարիչներին: Հետպատերազմական տարիներ էին, և մարդիկ փնտրում էին գնդակահարված մայրաքաղաքի գույնը»,- նշեց  ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Նա շեշտեց, որ քսաներորդ դարի առաջին կեսին մեր նկարիչներն իրենց վրձիններով ամփոփում և գորովանքով պահպանում էին Երևանի  գենետիկ կոդը:

«Մենք սիրով ենք հանրությանը ներկայացնում նրանց գեղագիտական ընկալումները հայ մարդու, երևանցու, երևանյան բակի, երևանյան թռչնի, երևանյան եկեղեցու, խաչի և ապագայի մասին»,- ասաց Հովեյանը:

 Արվեստագիտության դոկտոր Եվգենյա Քալանթարյանի խոսքով` երկու նկարիչներն էլ նույն ժամանակաշրջանում հետաքրքիր, նման, բայցև տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծագործողներ են: «Երկուսն էլ կարևորում են սերն առ հայրենիք, սերը դեպի մեր ակունքները, հավատը, սերը դեպի լույսը, գույնն ու զգացողությունը»,- ընդգծեց Քալանթարյանը:

Ցուցահանդեսում ընդգրկված են Գրիգոր Աղասյանի «Աշունը Երևանում», «Հին Երևան», «Գարուն» և այլ գործեր: Ներկայացված են Վարդիթեր Կարապետյանի «Ձմեռը Երևանում», «Ձորագյուղ», «Ձմեռային բնանկար», «Բակը» և այլ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսը բաց կլինի տասն օր:

«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված