Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հազարավոր գյուղացիներ լոլիկից զրկվել են». կազմակերպվա՞ծ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոլիկի գնի շուրջ բողոքներին զուգահեռ՝ վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են, որ լոլիկի մեջ հաճախակի որդ է նկատվում: Ահազանգի, ինչպես նաև լոլիկի շուկայում առկա խնդիրների մասին «Փաստ»–ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: 

Նա մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ քաղաքացիների նկատածը ոչ թե որդ է, այլ մորմազգի ցեց. «Այն ծակում է լոլիկն ու ձվադրում անում: Մենք այդ մասին բազմիցս ենք ահազանգել: Իսկ գյուղնախարարն ասում է՝ 100 օրում ի՞նչ կարող էի անել: Նման հայտարարություն անելու փոխարեն նախարարությունն ուղղակի կարող էր սրսկումներով զբաղվել, թե՞ նախարարը չգիտեր՝ ուր է եկել: Եթե նման աշխատանքներ անեին, մենք դաշտի լոլիկ կունենայինք, բայց գյուղնախարարությունն ամեն ինչ արեց, որ ջերմոցի լոլիկը 250–300 դրամ մեծածախ գնով վաճառվի, շուկաներում էլ հայտնվի 500 դրամով: Կարծում եմ՝ գյուղնախարարությունն ինչ–ինչ պատճառներով խթանում է ջերմոցի «ընկերների» աշխատանքը՝ զուգահեռ անտեսելով հայ գյուղացու աշխատանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե ինչ մարդկանց է նշանակել: Հազարավոր գյուղացիներ այսօր լոլիկից զրկվել են: Մենք համոզված ենք, որ սա կազմակերպված է: Մենք ամեն տարի՝ սկսած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներից, դիմում ենք կառավարությանը: Ամեն տարի ասում ենք, որ մորմազգի ցեցը խանգարում է սմբուկի, պղպեղի, վաղահաս կարտոֆիլի և լոլիկի արտադրանքին, վնասում է բերքը, բայց կառավարությունը և գյուղնախարարությունն անտեսում են մեր մտահոգությունները»:

Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ նախարրությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում: 

«Կարծիք կա, թե մորմազգի ցեցը Թուրքիայի լոլիկի հետ է եկել, ինչը, սակայն, բլեֆ է: Արաքսի մյուս ափին էլ կա և նույն հաջողությամբ կարող էր անցնել այս կողմ: Մենք նախկինում մասսայական պայքար էինք մղում մորմազգի ցեցի դեմ: Երբ, օրինակ, Էջմիածնում նկատում էինք, անմիջապես սրսկումներ էինք անում: Հիմա հողերը փոքր են, գյուղացին իր հողը սրսկում է, հարևանը՝ ոչ: Այսօր մորմազգի ցեցի դեմ հարկավոր է ավիացիոն պայքար, իսկ գյուղնախարարությունը, չգիտեմ ինչու, այդ պայքարն իրականացնում է մորեխի դեմ. Հայաստանում մորեխ չկա, բայց մորեխի դեմ են պայքարում»,–ասաց նա՝ հավելելով, որ մորմազգի ցեցը ակտիվանում է հուլիս– օգոստոս ամիսներին:

«Լեռնային գոտում մորմազգի ցեց չկա, ցեցը հիմնականում վնաս է տալիս Արարատյան հարթավայրի բերքին: Ես դիմում եմ նաև պետական վերահսկողության ծառաության պետ Դավիթ Սանասարյանին: Թող հետաքննեն, պարզեն, թե գյուղնախարարությունն ինչու համառորեն չի պայքարում մորմազգի ցեցի դեմ և փոխարենը խթանում է ջերմոցների աշխատանքը»,–նշեց Հ. Բերբերյանը: 

Վերջինս չի ուզում պատկերացնել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ իրավիճակ կարող է լինել, եթե հստակ քաղաքականություն ու վերահսկողություն չլինի. «Հինգերորդ տարին է՝ տոմատի մածուկ չունենք: Եվ սա այն Հայաստանն է, որը 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտադրել, իսկ հիմա ներկրում է: Սա է գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, ու նախարարը հայտարարում է, թե 100–120 օրում ի՞նչ պետք է աներ: 120 օրում ձմերուկ կարող ես աճեցնել, լոլիկ, եգիպտացորեն, վաղահաս կարտոֆիլ, բայց ասում է՝ ի՞նչ կարող էի անել: Ես դեռ անցած տարի էի ասում, որ Աստրախանի լոլիկն ու ձմերուկը կհայտնվեն հայկական շուկայում: Այս տարի 1100 տոննա Աստրախանի ձմերուկ է մտել Հայաստան: Ջերմոցներն օգոստոսին էլ լոլիկ ունեին: Այդ լոլիկը լցրեցին շուկա, այդպիսով շուկան խլեցին գյուղացու ձեռքից: Հասկանում եք, չէ,՞ ինչ եղավ: Դուք չե՞ք զարմանում, որ դաշտի ու ջերմոցի լոլիկը մի գին է»:

Հրաչ Բերբերյանը ջրի խնդիրը ևս ներառում է վերոնշյալ հարցերի մեջ:

«Այսօր ջրային կոմիտեն ղեկավարում է մեկը, ով ՀԷԿ–ացման հեղինակներից մեկն է (ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում–խմբ.): Վերջերս էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իր տղան էլ է պատրաստվում ՀԷԿ կառուցել: Գեներալները, մարզպետները, օրենքով գողերը գյուղացու ջրի վրա ՀԷԿ–եր են բերել ու շարել, գյուղացու ջուրն են օգտագործում, հետո ասում են՝ ջրամբարները դատարկ են: Լկտիությունը չափ ու սահման ունի: Ժողովրդավարությունը բարդակ չի: Իսկ այս տարվա նման վատ երբեք չի եղել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրկին գյուղնախարարությանը դիմելն անիմաստ են համարում:

«Ո՞ւմ դիմեմ, մասնագետ չկա: Մի մասնագետ կա, էն էլ խեղճին չեն թողնում աշխատի: Տգետը կթողնի՞ խելոքն աշխատի, ի՞նչ եք կարծում: Չկա լոլիկի խնդիր, կա գյուղատնտեսության գլոբալ խնդիր: Պետք է երկիրն այս քաոսային վիճակից դուրս բերենք, դնենք ռելսերի վրա և առաջ տանենք: Երկու– երեք տարում կկայունացնենք վիճակը: Նույնը նաև անասնապահությանն է վերաբերում՝ երկու–երեք տարի հետո նոր կտեսնենք արյունքները»,–հավելեց մասնագետը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել է
Ամենադիտված