Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանություն տվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: «Որոշմամբ ցանկանում ենք հաղորդագրություն հղել, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու խնդիր կա, ուստի պետք է երկրորդ երեխայի ծննդին վերաբերվել պատասխանատու»,- ասաց Թանդիլյանը: Նրա խոսքով՝ որոշումն իրականացնելու նպատակով պետությունն ընթացիկ տարվա ընթացքում կհատկացնի 350 մլն դրամ, այդ թվում նախարարության խնայողությունների հաշվին: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց որոշման ընդունումը և նշեց, որ ունենք ծնունդների անկման տենդենց: Ըստ նրա՝ 2016 թվականին ծնունդների թիվը եղել է 40800, 2017-ին՝ 38 հազար:

«Հույս ունեմ՝ մյուս տարի կպարզվի, որ հատկացվող գումարները չեն հերիքում և անհրաժեշտ են տրամադրվող միջոցներն ավելացնել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում՝ երկրորդ և երրորդ երեխայի հանրագումարը կրկնապատկվի, այսինքն` ընդհանուր ծնողները ստանան 2 մլն 300 հազար դրամ:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ներկայիս օրենքով հենց այդպես էլ նախատեսված է:

Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց ներկայացված նախագծի ընդունումը հետաձգել և հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել լրամշակված նախագիծը:    

Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն  հազար դրամի չափով: 

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել
Ամենադիտված