Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի դեպք Երևանում. Որդին սպանել է մորը փակի տակ պահող, ծեծի ենթարկող տղամարդուն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Ռաֆայել Մ.-ի գործի դատական քննությունը:

Ռաֆայել Մ.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Մ.-ն Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում, հենց տուժողի բնակարանում իր հետ վերցրած «բացովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տանտիրոջը՝Վահան Ա.-ին՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ»: Բազմաթիվ վնասվածքների հետևանքով արյան սուր կորուստ ունենալով՝ Վահան Ա.-ն մահացել է:

Շատ զուսպ, համարյա ոչինչ չասող տողերից դուրս՝ մինչև սպանությունը կատարվել են դեպքեր, որոնք հող են նախապատրաստել, որ երիտասարդ Ռաֆայելը մտնի 60-ն անց տղամարդու բնակարան ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ կյանքից զրկի նրան:

Ինչպես հայտնեցին ամբաստանյալի հարազատները, Ռաֆայելի մայրը, որ այրի է, ծանոթացել էր տուժող Վահան Ա.-ի հետ: Վերջինս բազմաթիվ ստերով գրավել էր կնոջը: Մասնավորապես՝ ասել էր, թե ինքը, իբր, նախկին օդաչու է, ստանում է օդաչուական թոշակ: Իրականում նա ստանում էր հաշմանդամության թոշակ: Վահանն ասել էր, թե դիմածնոտային վիրաբույժ է, շատ հարուստ է, մի մեքենա լիքը… ադամանդ ունի: Եվ հենց որ ամուսնանա, նոր կնոջ հետ անմիջապես մեկնելու է Ամերիկա, որտեղ տուն ունի, բժշկական պրակտիկա……

Ահա այս ամբողջ պատմությունը գրավել է Ռաֆայելի մայրիկին, նա սկսել է հանդիպել Վահանի հետ: Եվ հույսերն այնքան մեծ են եղել՝ կյանքի երկրորդ կեսին գոնե հարուստ ամուսին ունենալու, Ամերիկա մեկնելու, ինչ-որ կերպ զավակներին նյութապես օգտակար լինելու, որ կինը աչք է փակել «ապագա ամուսնու» պատմածների և իրականության անհամապատասխանության վրա: Կինը պարզապես ինքնախաբեությամբ է զբաղվել որոշ ժամանակ՝ չցանկանալով նայել իրականության աչքերին ու ինքն իրեն խոստովանել, որ սպասելիքները չեն արդարանալու:

Վահանը ալկոհոլի նկատմամբ հիվանդագին թուլություն է ունեցել, պարբերաբար բուժվել է համապատասխան բուժհաստատությունում: Նա ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ պարբերաբար ծեծելով Ռաֆայելի մայրիկին:

Ռաֆայելն ու եղբայրը Երևանում բնակարան չունեն, իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար մեկնել էին Անապա: Երևանում, ճիշտ է, կոշիկի վաճառքի կրպակ ունեն, որտեղ աշխատում է նրանց մայրը:

Օրերից մի օր Վահանի հետ հանդիպման գնացած կինը տուն չի վերադարձել: Հարազատներն անհանգստացել են: Կինը միայն կարճ ու թաքուն հեռախոսազրույցներ է ունեցել դստեր հետ, նրան տեղեկացրել է, որ Վահանի տանն է, Վահանն իրեն չի թողնում դուրս գալ, բայց կինը խնդրել է ոչ մի տեղ չդիմել, քանի որ… վախենում է Վահանից:

Հարազատները գնացել են Վահանի բնակարան, թակել են դուռը, բացող չի եղել: Հարևանը, խնդրելով պահպանել գաղտնիություն, տեղեկացրել է, որ Վահանը ներսում աղմկում է, ծեծում է բնակարանում գտնվող կնոջը: Երրորդ օրը կնոջ հարազատները դիմել են տարածքի ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը գտնվում է Վահան Ա.-ի բնակարանում, Վահանը չի թողնում, որ կինը դուրս գա, ավելին՝ անընդհատ ծեծում է նրան:

Ոստիկանությունում այս ահազանգը գրանցվել է: Երբ հարազատները ոստիկանների հետ նորից մոտեցել են Վահանի բնակարանին, թակել են դուռը, ի վերջո՝ դուռը բացվել է: Կինը երեք օր փակի տակ պահվելուց հետո դուրս է եկել: Նա ակնհայտորեն ծեծված էր, ըստ հարազատների՝ դա նույնպես արձանագրված է ոստիկանությունում: Կնոջ հարսը կատարվածի մասին տեղեկացրել է Անապայում գտնվող ամուսնուն: Վերջինս եղբոր՝ Ռաֆայելի հետ անմիջապես վերադարձել է Երևան՝ մորը «տեր կանգնելու»:

Ռաֆայելը մի քանի անգամ փորձել է հանդիպման կանչել Վահանին, խոսել նրա հետ, համոզել, որ իր մայրիկի հետ այլևս գործ չունենա: Վահանը հանդիպման չի գնացել: Վահանի հարևանները կնոջ հարազատներին տեղեկացրել են, որ Վահանը աղմկոտ կյանքով է ապրում, իր բնակարան է տանում կանանց, բռնություն է գործադրում նրանց նկատմամբ, ալկոհոլ է օգտագործում… Հարազատները ամբաստանյալ Ռաֆայելին բնութագրեցին որպես համեստ, խաղաղ ու թասիբով երիտասարդի: Տասը տարի է՝ ամուսնացած է, առայժմ երեխա չունի…

Երեք օր Վահանի տանը փակի տակ մնացած կինը, ազատվելով, մոտ քսան օր ապրել է խաղաղ: Վահանը կարծես նրան չի անհանգստացրել: Բայց քսան օր հետո Վահանը նորից կարողացել է համոզել կնոջը ու նորից տարել է իր տուն: Կնոջ հեռախոսը անջատված է եղել, զավակները չեն կարողացել խոսել մոր հետ: Խիստ անհանգստացել են: Գիշերվա ժամը մեկն է եղել:

Ռաֆայելը գնացել է Վահանի շենքի մոտ: Նա կանգնել է առաջին հարկում գտնվող բնակարանի պատուհանի տակ: Լսել է աղմուկ ու ենթադրել է, որ Վահանը մոր նկատմամբ նորից բռնություն է գործադրում: Ի վերջո, երբ Վահանը քնել է, կինը թաքուն բացել է դուռը ու դուրս է եկել բնակարանից՝ մուտքի դուռը թողնելով չփակված: Որդին տեսել է, որ մայրը դուրս եկավ: Նա սպասել է, որ մայրը հեռանա, հետո մտել է Վահանի բնակարան ու մոտը եղած դանակով հարվածներ է հասցրել նրան…

Այս գործով կատարվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ռաֆայելը ճանաչվել է մեղսունակ: Եվ զարմանալիորեն, գործի այսպիսի հանգամանքների առկայության պայմաններում, Ռաֆայելի մոտ չի արձանագրվել ո՛չ ֆիզիոլոգիական, ո՛չ կումուլյատիվ աֆեկտ: Դատական հոգեբանը եզրակացրել է միայն, որ Վահանի կողմից մոր նկատմամբ պարբերաբար բռնության գործադրման պայմաններում Ռաֆայելը միայն հուզական լարվածության վիճակում է եղել…

Մեղադրական եզրակացության մեջ տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծի մասին նշված չէ՝ ընդգծեց ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Սերգեյ Աբրահամյանը՝ մինչև գործի դատաքննության սկսվելը բացարկ հայտնելով գործով մեղադրող, դատախազ Սավթալյանին:

Պաշտպանն ասաց, որ գործը չի քննվել բազմակողմանիորեն, վեր չի հանվել սպանության իրական շարժառիթը, կազմվել է ընդհանրական մեղադրական եզրակացություն, որտեղ կոնկրետություն չկա: Փաստաբանը, դիմելով քննչական մարմիններին, կոչ արեց. «Սթափվե՛ք»՝ նկատի ունենալով, որ նմանատիպ անդեմ, ընդհանրական, նույն կաղապարով կազմվող մեղադրական եզրակացությունների ժամանակներն անցել են: Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Վահանի եղբայրը, նույնպես դժգոհություն հայտնեց քննիչի աշխատանքից, նույնպես պնդեց, թե գործը բազմակողմանիորեն չի քննվել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, թե ուսումնասիրվել է տուժածի լեղապարկը, մինչդեռ Վահանը լեղապարկ չուներ, այն նախկինում վիրահատվել-հեռացվել էր:

Չորս տարին մեկ Վահանը բուժվել է ալկոհոլիզմի դեմ: Նա «պոտենցիայի խնդիր ուներ»՝ ըստ տուժողի իրավահաջորդի, հետևաբար որևէ կնոջ հետ ամուսնանալու մտքով չէր հանդիպի: Կանայք նրա տուն կարող էին գնալ միայն տունը մաքրելու համար…

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ քննիչը չի հարցաքննել Վահանի բժիշկներին, ովքեր լավ գիտեին Վահանի առողջական վիճակի մասին, կարող էին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բացարկին, ապա տուժողի իրավահաջորդն ասաց. «Ինձ համար նշանակություն չունի՝ ով կլինի դատախազը»:

Մեղադրողը անհիմն համարեց պաշտպանի հայտնած բացարկը, նշեց, որ գործը քննվել է բազմակողմանիորեն, դատավարական սխալներ թույլ չեն տրվել: Դատարանը մերժեց ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Աբրահամյանի կողմից դատախազի վերաբերյալ արված բացարկի միջնորդությունը: Պաշտպանը ժամանակ խնդրեց իր պաշտպանյալի հետ հանդիպելու, հետագա մարտավարությունը ճշտելու և հնարավոր միջնորդություններ նախապատրաստելու համար:

 

«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի
Ամենադիտված