Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանյան բեսթսելեր». Թումանյանի հեքիաթները մշտապես պահանջված են. մանկական գրականություն. հուլիս, 2018

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

«Ով է ապրում տնակում» հեքիաթն առաջին հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչո՞ւ է փայտփորիկը հարվածում ծառին, ինչո՞ւ է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Մոխրոտը» հեքիաթը:  Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին: Մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, բայց հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։

Երրորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներից են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Վեցերորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Յոթերորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»գիրքն է: Գիրքը Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածների մասին է:

Բոլոր ժամանակներում ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով վերընթերցում են նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Թումանյանի մեկ այլ գիրք՝ դարձյալ «Հեքիաթներ» անվանմամբ, իններորդն է: Այն ներառում է մեծ լոռեցու լավագույն գործերը:

Տասներորդ հորիզոնականում է Ջերոնիմո Ստիլտոնի «Իմ անունն է Ստիլտոն, ՋերոնիմոՍտիլտոն» գիրքը: Հեռո՜ւ-հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով, դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ...

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը: Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ
Ամենադիտված