Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլանային բիզնես ֆինանսների նախարարությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ: Կոռուպցիոն առաջին բացահայտումներից մեկը եղավ «Նորֆոլկի» գործը:

Եթե պարզ ասենք, «Նորֆոլկը» մենաշնորհային սկզբունքներով մաքսազերծում էր բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների՝ Հայաստանի տարածք ներմուծված ապրանքները: Ընկերությունը անմիջական կապ ուներ նախկին իշխանությունների որոշ օղակների հետ, ընդհուպ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի, և հսկայական շահույթներ էր ստանում, իսկ պետությունը՝ մեծ վնասներ:

Ահա այսպիսի մի «Նորֆոլկ» էլ ֆինանսների նախարարության և պետգնումների ոլորտում տարիներ շարունակ հանդիսանում է «Ինտեր լիմենս» ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ ֆինանսների ներկայիս փոխնախարար Կարեն Բրուտյանը: Ընկերությունը մենաշնորհային սկզբունքներով զբաղվում է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը հսկայական շահույթներ է ապահովում:

Երբ մենք օրերս անդրադարձանք ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա անառողջ մթնոլորտին, որի մասին պատմել էին հենց նախարարության աշխատակիցները, հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցինք «Ինտեր Լիմենսի» մասին: Հետաքրքրվելով այս ընկերության գործունեությամբ, բնավ չէինք պատկերացնում, որ գործ ունենք խմբակային-կլանային, պաշտոնական դիրքերի չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մի ամբողջ կծիկի հետ:

Ինչպես նշեցինք, 2000 թվականին հիմնադրված այս ընկերությունը տրամադրում է հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին, անհատներին մասնագիտական ու իրավաբանական խորհրդատվություն, այլ խոսքերով՝ գնման գործընթացների կազմակերպման խորհրդատվական ծառայություն: Ոչ մի այլ ընկերություն նման գործունեությամբ Հայաստանում չի զբաղվում: Շատ պարզ պատճառով. ընկերության սեփականատերերը, ղեկավարները անմիջական կապ ունեն ՀՀ ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի հետ, և պարզապես թույլ չեն տա այլ ընկերությունների զբաղվել խորհրդատվական գործունեությամբ:

Նախ, այն մասին, թե ովքեր են առնչվում «Ինտեր Լիմենսի» հետ:

Կարեն Բրուտյան. ընկերության հիմնադիրներից մեկն է, որը 2011-16 թթ. եղել է «Ինտեր Լիմենսի» խորհրդի նախագահ: Մինչև խորհրդի նախագահ լինելը՝ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետն է եղել: Ըստ էության, այս բիզնես-մեխանիզմի հեղինակն ու գլխավոր գործող անձն է: Բոլոր ընկերությունները, որոնք ցանկանում էին մասնակցել պետգնումների մրցույթներին, միայն «Ինտեր Լիմենսին» պետք է դիմեին:

2011 թվականին Կարեն Բրուտյանը դուրս է գալիս «Ինտեր լիմենսից» և նրան փոխարինում է իր ընկերը՝ Սերգեյ Շահնազարյանը: 2 տարի անց վերջինս նշանակվում է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետ: Այն նույն պաշտոնին, որը զբաղեցրել էր Կարեն Բրուտյանը: Նույն թվականին ֆինանսների նախարարությունը միացնում են պետեկամուտների կոմիտեին և Սերգեյ Շահնազարյանը դառնում է միացյալ այս կառույցի պետգնումների վարչության պետը: Իսկ «Ինտեր Լիմենսում» նրա փոխարեն տնօրեն է նշանակվում, չզարմանաք, Կարեն Բրուտյանի քավորի՝ ՀՀ ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եղբայր Գագիկ Ջանջուղազյանը: Խառն է, չէ՞: Բոլորը իրար բարեկամ, խնամի են:

Բայց սա վերջը չէ. 2016 թվականին ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն առանձնացնում են, Սերգեյ Շահնազարյանը նորից դառնում է ֆինանսների նախարարության պետգնումների վարչության պետ: Արդեն առանձին գործող պետեկամուտների կոմիտի պետգնումների վարչությունում նոր պետ է նշանակվում: Թող տարօրինակ չթվա, պետ է նշանակվում Սերգեյ Շահնազարյանի եղբայրը՝ Կարենը:

Պատկերացնում եք, չէ՞, ֆիննախի ու ՊԵԿ-ի պետգնումների վարչությունների ղեկավարները եղբայրներ են: Կարեն Բրուտյանն այդ ընթացքում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆիննախում գանձապետը, Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էլ՝ «Ինտեր Լիմենսի» տնօրենը: Կլանային տեսք ունեցող այս շղթան գործող անձանց խոշոր եկամուտներ ապահովում: Այստեղ մենք գործ ունենք փոխկապակցված շահերի հետ: Հենց այս ձևաչափով էլ նշված խումբը մինչև հիմա էլ գործում է: Ընդամենը Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարար է դարձել, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը, առաջին տեղակալ:

Մնացածը նույնն է. ցանկացած ընկերություն, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցույթներին, ստիպված պետք է լինի վճարել «Ինտեր Լիմենսին» և նրա բարձրաստիճան հովանավորյալներին:

Այս մարդիկ այնքան վստահ են իրենց անպատժելիության և այս կոռուպցիոն մեխանիզմի անխափան աշխատանքի մեջ, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են «Ինտեր Լիմենսի» համար շահույթ ապահովելով:

Մասնավորապես, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել, օրինակ՝ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Հայտարարության մեջ նշված են մրցույթի պայմանները, մասնակցելու ձևաչափը և այլն: Վերջում էլ նշել են պետեկամուտների կոմիտեի համապատասխան հեռախոսահամարը՝ 060 544-709, հասցեն՝ Խորենացի 7 և էլեկտրոնային հասցեն.... [email protected]: Այսինքն, պետեկամուտների կոմիտեն մասնավոր ընկերության հասցեով է ընդունում գնումների մրցույթներին մասնակցության հայտերը: Այն մասնավոր ընկերության, որի ներկայիս միակ բաժնետեր է հանդիսանում Սերգեյ Շահնազարյանը, որի եղբայրն էլ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է: Կարո՞ղ ենք սա համարել կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստ: Միանշանակ: Կարո՞ղ ենք պնդել, որ պետգնումների մրցույթներում «Ինտեր Լիմենս» ընկերությունը Ֆիննախի և ՊԵԿ պետգնումների վարչությունների  հետ փոխկապակցված շահեր է հետապնդում: Միանշանակ: Մեզ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են այս փաստը պարզաբանելու:

Մեկ ուրիշ ապշեցուցիչ փաստ ներկայացնենք. օրինակ, 2013 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը գնումների մասին հերթական հայտարարություն է տվել: Նորից, հայտարարության վերջում ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն ու էլեկտրոնային հասցեն՝ [email protected]: Դժվար չէ կռահել, որ սա ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության ներկայիս պետ Սերգեյ Շահնազարյանի անձնական փոստի հասցեն է: Ու ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակ Սերգեյ Շահազարյանը որևէ կապ չի ունեցել ՊԵԿ-ի հետ, այնտեղ չի աշխատել, ու հարց է առաջանում. ինչո՞ւ է ՊԵԿ-ը մրցույթի հայտարարության համար նշում իր կառույցի հետ կապ չունեցող անձի էլեկտրոնային հասցեն. պատասխանը նորից նույնն է. «Ինտեր լիմենսի» հետ փոխկապակցված շահերն ու համատեղ բիզնեսը: Եվ նման փաստերը բազմաթիվ են, դրանք բաց են, Azdarar.am կայքում:

Ամփոփելով, նշենք. արդեն տարիներ շարունակ մի խումբ անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ստեղծել են այսպես ասած՝ նեղ ընտանեկան բիզնես կառույց՝ «Ինտեր Լիմենս» անունով, որի միջոցով վերահսկում են պետական գնումների ամբողջ համակարգը, առ այսօր զբաղվում են այդ բիզնեսով, հովանավորչական գործունեություն են ծավալում՝ ստանալով մեծ եկամուտներ:

Այդ խմբում ներգրավված են. ՀՀ ֆինանսերի առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը, վերջինիս քավորը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կարեն Բրուտյանի մերձավորները՝ եղբայրներ Կարեն և Սերգեյ Շահնազարյանները, որոնցից մեկը ՀՀ ֆիննախի, մյուսը՝ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է, «Ինտեր Լիմենս» ընկերության տնօրեն Գագիկ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի եղբայրը:

Իհարկե, կարելի է ասել, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ շատ բան կփոխվի խորհրդարանական ընտրություններից հետո և այլն: Բայց եթե նոր կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հենց կառավարության ներսում ահա նման երևույթ կա, և սրան պետք է համապատասխան կերպով արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ի դեպ, «Նորֆոլկի» գործը բացահայտել էր ԱԱԾ-ն: Ահա ձեզ եվս մեկ «Նորֆոլկ»:

 

Աղբյուրը՝ Hayastan24.com

Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք
Ամենադիտված