Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ավելացման առաջին դրսևորումը. զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 10%-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 10.2 %-ով: Զբոսաշրջիկների թվի աճին նպաստող գլխավոր գործոնը վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ ուշադրության և հետաքրքրության ավելացումն է: 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 63590-ով կամ 10.2%-ով: Այդ ընթացքում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 40550-ով կամ 7.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հարկ է նշել, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով: 

Հրապարակված թվերից կարելի է եզրակացնել, որ  թեև արձանագրվել է աճ, սակայն  ոլորտի աճի տեմպը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, քանի որ առկա են էական խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության վրա: 

Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել շրջակա միջավայրի պահպանման ցածր մակարդակը, ճանապարհների վատ վիճակը, տրանսպորտային համակարգի թերզարգացվածությունը, որակյալ աշխատուժի պակասը, Երևանից դուրս զբոսաշրջային ենթակառուցվածքների և հյուրանոցային տնտեսությունների սակավությունը, երկրի բրենդինգի, առաջմղման և նոր ծառայությունների զարգացման ցածր արդյունավետությունը։

2015-2018 թթ. առաջին կիսամյակներում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 1,67 անգամ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը հայկական արմատներ ունեն: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար (370 հազար դրամ): Զբոսաշրջության տեսանկյունից  Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝ մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը և բնությունը: 

Զբոսաշրջությունը ՀՀ Կառավարությունը հռչակել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը, քանի որ այն կարող է հանդիսանալ հզոր խթան երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացման, թույլ զարգացած հատվածներում եկամուտների աղբյուրների ձևավորման և աշխատատեղերի ստեղծման գործընթացներում։ 

Սակայն ներկայիս աճի տեմպը բավարար չէ զարգացման առկա պոտենցիալի յուրացման և շոշափելի սոցիալ-տնտեսական արդյունք ստանալու համար։ Թռիչքային զարգացումը կարող է ապահովվել միայն համալիր և համակարգված քաղաքականության, հստակ թիրախների ընտրության , ռազմավարության և գործուն ծրագրի սահմանման ու իրագործման միջոցով: 

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը գտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում օտարերկրացիների շրջանում երկրի հանդեպ հետաքրքրությունը աճել է, ինչն ինքնին նոր հեռանկարներ է ստեղծել զբոսաշրջության զարգացման ոլորտում: 

Նոր Կառավարությունը իր ծրագրում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն համարել  է տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, այլ նաև ակնկալում է աննախադեպ աճ՝ պայմանավորված վերջին շրջանի քաղաքական իրադարձություններով: 

Կառավարությունը առանձնացրել է նաև մի շարք քայլեր, որոնք դրական արդյունք կապահովվեն զբոսաշրջային ոլորտի զարգացման գործընթացում: Սակայն հարկ է նշել որ չպետք է բավարարվել դրանով, այլ անհրաժեշտ է շարունակել վերացնել ոլորտի մրցունակության բարձրացմանը խոչընդոտող ցանկացած, թեկուզև՝ չնչին խնդիր: 

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյան

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում
Ամենադիտված