Խաղաղ օվկիանոսում ձեւավորվել է չորրորդ կարգի «Հեկտոր» մրրիկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում ձեւավորվել է չորրորդ կարգի «Հեկտոր» մրրիկը, հայտնել է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օդերեւութաբանների տվյաներով՝ «Հեկտորը» հիմա գտնվում է Հավայան կղզիներից 2,2 հազար կմ հեռավորությամբ եւ դեպի արեւմուտք կղզիների ուղղությամբ է շարժվում ժամում 19 կմ արագությամբ: Քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 209 կմ: