Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աջակցելու է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն- թանգարանի կայացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացավ մշակութային կառույցում կատարված աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահը դեռևս երկհարկանի համալիրի տարածքով շրջեց մեծանուն գրողի որդու՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ:

«2020-ին նշվում է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը: Մեծ վարպետն արժանի է, որ իր արվեստը, գրականությունը մեր հայրենիքում գեղեցիկ ձևով ներկայացվեն, և մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, որտեղ կկարողանան գալ և շփվել մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ: Ես ամեն ինչով աջակցելու եմ, որ այս ամենը ժամանակին իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի տարածքը գեղեցիկ միջավայրի վերածվի: Արմեն Սարգսյանը հավելեց, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է նախագծի իրականացմանը:

Շրջայցի ընթացքում Դավիթ Մաթևոսյանն Արմեն Սարգսյանին ներկայացրեց կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծը, ինչպես նաև գործունեության նպատակները: Մեծանուն գրողի որդին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հանրապետության նախագահը եղել է Հրանտ Մաթևոսյանի վաղեմի բարեկամը: «Նրանք ընկերացել են այն ժամանակ, երբ ԱրմենՍարգսյանը դարձել էր ՀՀ վարչապետ: Նախագահը գիտեր, որ 2020-ին նշվում է Մաթևոսյանիհոբելյանը և նրա կողմից ճիշտ նկատառում արվեց այն մասին, որ գոնե հոբելյանին պետք էհասցնենք կենտրոնի ստեղծումը»,- նշեց Դավիթ Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ՀՀ նախագահը հնարավոր է Լոռի ՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր այցելի:

Անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանին՝ Դավիթ Մաթևոսյանն առանձնահատուկ շեշտեց, որ մշակութային օջախի առաջնային ցուցանմուշը լինելու է Մաթևոսյանի խոսքն իր բոլոր դրսևորումներով՝ ձայնային, պատկերային, վիրտուալ և այլն: Գրողի որդու խոսքով՝ կենտրոն-թանգարանում ներկայացվելու են ժամանակավոր ցուցադրություններ. պարբերաբար ցուցադրվելու են տարբեր ցուցանմուշները, լինելու է փոփոխվող էքսպոզիցիոն վիճակ: Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ ամենակարևորն այն է, որ կենտրոնի շրջակայքում եղած այգին դառնա քաղաքաշինական նախագիծ, վերածվի Մաթևոսյանի ստեղծագործություններում նշված միջավայրի:

«Այգին հսկայական աշխատանք է ենթադրում: Առաջիկա 1-2 տարում կկառուցվի կենտրոնի 3-րդ հարկը, կլուծվի ներքին էքսպոզիցիայի խնդիրը»,-հավելեց Դավիթ Մաթևոսյանը՝ շեշտելով, որ կառույցը եռահարկ կլինի, կներառի նաև նկուղային հարկ:  

Թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը:

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ
Ամենադիտված