Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ քննարկելով նրա հետ միջազգային իրադրությունը, ինչպես նաև գործչին հրավիրելով Երևան՝ խորոված ուտելու: Պրանկերները խոսել են նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն ռուսական գործակալության տվյալների՝ հեռախոսազրույցը, որի ձայնագրություններն ունի «ՌԻԱ Նովոստի»-ն, արվել են Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց:

Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշման առկայությունից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Շատ լավ: Հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Յունկերը:

Պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել:

«Վատ չի հնչում: Ես կայցելեմ մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ»,- ասել է Յունկերը:

Փաշինյանի անունից պրանկերների հետ զրույցում Մոգերինին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր գործընկերների հետ: «Մենք պետք է զգուշավոր գործենք: Հայաստանն այն երկիրն է, որն ունի իրավունք ընտրություն անելու»,- ասել է ԵՄ հանձնակատարը:

Ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ
Ամենադիտված