Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Թրամփ հանդիպում. «երկաթե վարագույրը» բարձրանո՞ւմ է. փորձագետի կարծիքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը: Հելսինկին հերթական անգամ դարձավ այն վայրը, որտեղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին  հաջողվեց որոշակիորեն թուլացնել հարաբերություններում առկա լարվածությունը և վերսկսել տարբեր հարցերի շուրջ  դեռևս 2014 թվականին ընդհատված  երկխոսությունը: Հադիպման շրջանակներում կողմերը համաձայնեցին ստեղծել ձևաչափեր, որոնք հարթակ կհանդիսանան տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և քննարկումների  համար: Այդ ձևաչափերն են.

  • Աշխատանքային խումբ՝ կազմված ռուսական և ամերիկյան գործարար ոլորտի ներկայացուցիչներից, ովքեր կքննարկեն առևտրային և ներդրումային ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները:
  • Փորձագիտական խորհուրդ՝ կազմված երկու կողմերի քաղաքագետներից, հայտնի դիվանագետներից և նախկին ռազմական փորձագետներից, ովքեր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունները:
  • Անվտանգության հարցերով պատասխանատուների շարունակական քննարկումներ՝ համատեղելու ջանքերն ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարում, ինչպես նաև վերահսկելու Հելսինկիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համաձայնեցին ավելի հաճախակի դարձնել իրենց երկկողմ հանդիպումները՝ քննարկելու միջազգային կարևորության հարցեր:  Իսկ որքա՞ն արդյունավետ կլինեն այդ քննարկումները, և արդյո՞ք նրանց կհաջողվի տարբեր հարցերի շուրջ գտնել համաձայնության կետեր: Այս հարցերին պատասխանելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է անդրադառնալ քննարկման ժամանակ բարձրաձայնված առավել խնդրահարույց թեմաներին:

Մրցակցություն էներգամատակարարման ոլորտում

Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն կոչեց այս ոլորտում բացահայտ մրցակից: Հիշեցնենք, որ թեմայի շուրջ քննարկումները սրվել էին դեռևս ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում, երբ ԱՄՆ նախագահը Գերմանիային բացահայտ մեղադրեց ՌԴ-ի «գերին» լինելու մեջ: Ըստ Թրամփի՝ Գերմանիան գազի 70%-ը ներկրում է Ռուսաստանից, և ԱՄՆ-ը չի կարող մեծ գումարներ ծախսել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու համար այն պարագայում, երբ նրանք շահույթ են ստանում ՌԴ հետ համագործակցությունից: Ըստ էության, սրանով ԱՄՆ նախագահը փորձեց երկընտրանքի առջև կանգնեցնել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին՝ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության դիմաց նրանցից պահանջելով ռուսական գազի փոխարեն օգտվել ամերիկյան թերթաքարային գազից:  Միանշանակ է, որ այս խնդիրը  դեռևս շարունակելու է մնալ առավել խնդրահարույցների շարքում, քանի որ այս դեպքում երկրների քաղաքական շահերը բախվում են տնտեսական շահերին (ամերիկյան թերթաքարային գազի արժեքն ավելի բարձր է, քան  ռուսական գազինը): 

Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակների վերաբերյալ հակասություններ

Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ կարել է նշել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ  հիմնական ռազմավարական խնդիրն այսօր այնտեղ Իրանի ռազմական ներկայությունն է: ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ-ից, որ վերջինս կփորձի համաձայնություն ձեռք բերել Իրանի հետ՝ դուրս բերելու իրանական զորքերն առնվազն Իսրայելին սահմանակից տարածքներից: Հանդիպման արդյունքում արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստակամ է ԱՄՆ հետ շարունակել Իսրայելի անվտանգության շուրջ բանակցությունները: Հատկանշական է, որ, ըստ տարբեր գնահատականների, սիրիական ուղղությամբ ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածություններն ուղղակի փոխկապակցված են ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկու երկրների հնարավոր համաձայնություններից: 

ԱՄՆ ներքաղաքական հակասություններ

ՌԴ հարցում Թրամփի վարած քաղաքականությունն այսօր էլ շարունակում է քննադատության արժանանալ անգամ Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների կողմից: ԱՄՆ-ում Թրամփին շարունակում են մեղադրել «ռուսական շահերը սպասարկելու» մեջ: Թեմայի շուրջ քննարկումները հերթական անգամ սրվեցին, երբ  Պուտին-Թրամփ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջին անգամ ուղղակի մեղադրանք առաջադրեց ռուսական  հետախուզության 12 աշխատակիցների 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում դեմոկրատների գրասենյակը հաքերային հարձակման ենթարկելու մեջ: Բնականաբար, ԱՄՆ ներքաղաքական նման տրամադրությունները չեն կարող անհետևանք մնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր առաջընթացի վրա: Սակայն, կարելի է փաստել, որ ԱՄՆ նախագահի և ռուսական կողմի շահերն  այս հարցում ինչ-որ տեղ համընկնում են. ընդունել, որ ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, նշանակում է ընդունել, որ ԱՄՆ նախագահի հաղթանակը լիարժեք լեգիտիմ չէ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ

Ուշագրավ է այն փաստը, որ առավել խնդրահարույց հարցերի շարքում կողմերն առնվազն հանրային մակարդակում փորձեցին շրջանցել ԱՄՆ կողմից ՌԴ դեմ իրականացվող պատժամիջոցների խնդիրը: Սա, թերևս, պետք է բացատրել ԱՄՆ ներքաղաքական իրավիճակով, երբ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր չեղարկման կամ թուլացման հարցում դեռևս չի վայելում անգամ հանրապետական կոնգրեսականների աջակցությունը: Ուստի, չունենալով այս հարցում որևէ փոփոխություն իրականացնելու գործիքակազմ, բնական է, որ կողմերն առնվազն այս փուլում չանդրադառնալ տվյալ խնդրին, որպեսզի այն որևէ կերպ չազդի բանակցությունների ներկայիս կառուցողական մթնոլորտի և հետագա ընթացքի վրա:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ հանդիպումն արդեն իսկ կարելի է արդյունավետ համարել, քանի որ այն սկիզբ է դրել պաշտոնական մակարդակում ռուս-ամերիկյան  հրապարակային երկխոսությանը, ինչպես նաև հանգեցրել կողմերի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը: Ռուս-ամերիկյան երկխոսության նոր ձևաչափերի ներդրումն ավելի է կարևորվում, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը նույնպես վերսկսեցին հարաբերությունները և վերջ դրեցին Սառը պատերազմին երկխոսության նոր մեխանիզմների ներդրումով:  Ի դեպ, Թրամփը բազմիցս է դրական արտահայտվել Ռոնալդ Ռեյգանի մասին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել իրենց գործելաոճում:

Թե որքան արդյունավետ կլինեն հետագա բանակցությունները, կախված է ինչպես ամերիկյան ներքաղաքական, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներից: 

Լիանա Հովհաննիսյան

փորձագետ

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»
Ամենադիտված