Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելը ջերմ ընդունելության արժանացրեց Հայաստանի վարչապետին. ամփոփելով Փաշինյանի այցը Բելգիայի Թագավորություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները հուլիսի 11-12-ը հավաքվել էին Բրյուսելում, որտեղ ընթանում էր միջազգային մեծ կարևորություն վայելող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այս օրերին Բելգիայի Թագավորության մայրաքաղաքում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գերհագեցած օրակարգ ունեցող այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ-ի, եվրոպական կառույցների ղեկավարների, մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպեց Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Բրյուսելում Փաշինյանին մոտեցավ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ շնորհավորելով նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի Փաշինյանը պատմեց, որ Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն: «Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- պատմեց վարչապետը:

Այցի ավարտին՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները Փաշինյանն ասաց, որ Բրյուսել կատարած աշխատանքային այցը ծանոթությունների ու անձնական կոնտակտների հաստատման այց էր, որի նպատակը կարելի է իրագործված համարել: 

Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի 

Վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու և այս համատեքստում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությանը: Այցի շրջանակում առաջին կանգառում՝ «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: «Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- հայտարարեց նա:  Հայկական կողմի այս շեշտադրումները պահպանվեցին նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումների ժամանակ: Վերջինս հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը: 

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանելիս Փաշինյանը, պատասխանելով օտարերկրյա ԶԼՄ-ներից մեկի հարցին, կոշտ հայտարարություն արեց՝ նշելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը: 

Արդեն Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքն Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին:

Ավելի ուշ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանին և ԼՂ հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների վերջին դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: «Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- ասաց կառավարության ղեկավարը: 

Նոր էջ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում 

Այցի ընթացքում քննարկված կարևորագույն թեմաներից էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումն ու դրանց հետագա ընդլայնումը:  Փաշինյանն աշխատանքային առաջին օրը հայտարարեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում:  Նրա համոզմամբ՝ դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը: Այս համատեքստում ԵՄ հանձնակատար Մոգերինին նշեց, որ նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին Հայաստանը կարող է հենվել Եվրամիության վրա: «Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասաց նա:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային: Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում վարչապետը վերահաստատեց ԵՄ հետ սերտ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Իր հերթին Տուսկը կարևորեց ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը:  «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- նշեց նա: 

Այցի ավարտին՝ օդանավակայանում հայ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել նախաձեռնած բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չի լինելու: «Մենք, ըստ էության, մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա:Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- ընդգծեց նա: 

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ առաջնահերթություն 

«Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը: Մասնավորապես նա հայտարարեց, որ նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն երկրի զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները: Նա շեշտեց, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի»,- նշեց նա: 

Հայաստանը՝ միջազգային խաղաղության աջակից 

Փաշինյանը հուլիսի 12-ին ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Նա նշեց, որ խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար: 2010 թվականից ի վեր Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով՝ Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: «Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին»,- հայտարարեց նա: 

Հայ ժողովուրդն այսօր ավելի միասնական է, քան երբևէ. Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի հետ 

Բելգիա կատարած աշխատանքային այցի ավարտից ժամեր առաջ Փաշինյանն այցելեց Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այստեղ վարչապետին մեծ խանդավառությամբ դիմավորեցին բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ում համար այցն ավելի քան սպասված էր: Դիմելով հավաքվածներին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ այսօր հայ ժողովուրդն ավելի միասնական է, քան երբևէ: Փաշինյանը նշեց, որ այս միասնականությունը պետք է օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: «Ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»,- նշեց նա: 

Այս հանդիպումից առաջ նա աշխատանքային ճաշ էր ունեցել տեղի հայազգի գործարարների հետ՝ վերջիններին ներկայացնելով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: 

Արաքս Կասյան

Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո. Եվրահանձնաժողովի նախագահ Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումարԻնչ եղանակ կլինիՈվ է երեկ մահացած ծննդկանըԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Գազ չի լինի մինչև 18։00-նԾննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կործանումը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևումՀայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում. Սկսվել է հատուկ գործողությունԱպրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան Հայաստանը պատրաստվում է անցկացնել ընտրություններ մոլդովական սցենարովԻրանը նշել է Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման պայմանները Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ուժերի հավասարակշռությունը «կարող է շատ կտրուկ փոխվել»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ»3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք. պատմության այս օրը (24 մարտ) Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մանրամասներ՝ մահացած ծննդկանի երեխայի վիճակիցՏարադրամի փոխարժեքները մարտի 24-ի դրությամբԱրևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»
Ամենադիտված