Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական Մեսսի» կամ ինչպես լիբանանահայ երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

ՍՊՈՐՏ

Արտաշես Կարապետյանը բնակվում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունեությունը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնավոր բիզնես ընկերություն, որը սարքավորումներ է մատակարարում հանրային սննդի կետերին:

Տարիներ առաջ հարազատների, ընկերների շրջանում սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Արտաշես Կարապետյանը նման է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հետագայում, երբ Արտաշեսը որոշեց չսափրվել և արտաքին տեսքին նոր շունչ հաղորդել, այդ ժամանակ արդեն նա հայտնվեց ֆուտբոլասերների լայն շրջանի ուշադրության կենտրոնում:

«Տարօրինակ զգացողություններ էին, երբ ինձ կանչում էին Մեսսի անվամբ, հատկապես, երբ «Բարսելոնա»-ի կամ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով էի: Մարդիկ մոտենում էին, ցանկանում են ինձ հետ նկարվել: Ինձ համար ուրախալի է, որ նմանեցնում են ոչ թե պարզապես ֆուտբոլիստի, այլ խաղացողի, ով պատմություն է կերտել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Արտաշես Կարապետյանը:  

Մեսսիին նման լինելու իրողությունը փոխեց Արտաշեսի կյանքը: Արդեն վերջին մեկ տարվա ընթացքում Արտաշեսը լիբանանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:  Նա պարբերաբար հրավերներ է ստանում մասնակցելու տարբեր միջոցառումների, հարցազրույցների, նկարահանումների:  Նա այս ընթացքում բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, ընդլայնել ծանոթությունների, գործընկերների շրջանակը: Մեր այն հարցին, թե արդյոք Մեսսիին նման լինելու փաստին փորձում է կոմերցիոն շեշտադրումներ հաղորդել, Արտաշես Կարապետյանը նշեց, որ այս գործում ֆինանսներն իրեն ամենից քիչն են հետաքրքրում:

«Ես Մեսսիի կերպարով Լիբանանում մասնակցում եմ բավական շատ միջոցառումների: Ինձ առաջարկում են գումարներ, սակայն մերժում եմ: Այս ամենի մեջ ես իրականում կոմերցիոն նպատակ չեմ դնում, պարզապես մարդկանց ուրախություն եմ պատճառում»,-ասաց Արտաշեսը:

Արտաշեսն իր ընտանիքի անդամների հետ ֆուտբոլասերների շարքին է դասվում: Թեպետ ուշի ուշով հետևում են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն իրենց երկրպագած հավաքականները մեծ հաջողություններ չեն գրանցել: Ինքը երեխաների հետ երկրպագում է Հոլանդիայի, իսկ կինը՝ Իտալիայի հավաքականին: Արտաշեսը ոչ միայն ֆուտբոլասեր է, այլև ֆուտբոլ խաղացող: Շուրջ 5 տարի Լիբանանում Հոմենեթմեն ֆուտբոլային թիմի խաղացող է եղել:

Արտաշեսն առաջին անգամ է Հայաստանում, թեպետ կարճ ժամանակով է, սակայն ձգտում է շատ տեղերում լինել: Այցելությունների նախընտրելի վայրերի ցանկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:

«Կոչ եմ անում բոլոր այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գալ»,-հավելեց Արտաշես Կարապետյանը, ում, հարցազրույցից հետո, հանգիստ չէին տալիս պատահական անցորդները: Լուսանկարվելու համար միշտ պատրաստ Արտաշեսը չէր մերժում ոչ ոքի:

Աննա Գզիրյան



Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
Ամենադիտված