Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսիպյանի քավորը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք։ Գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։

Գրել էինք, որ ՊԵԿ նախագահը Կենտրոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապետյանին համակարգ է վերադարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։ Կարեն Կարապետյանը, որը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է, երբեմնի ամենակոռումպացված մարդկանցից է։

Աշխատակիցների խոսքերով՝ նա Կենտրոնի հարկային տեսչության պետ եղած ժամանակ եղել է ժամով ռեկետ հավաքող։ Այս հանգամանքը, սակայն, Դավիթ Անանյանին չէր կաշկանդել և վերջինս, «գնահատելով Կարեն Կարապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, նրան իր մոտ աշխատանքի էր հրավիրել»։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, պրոֆեսիոնալ Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա լիազորությունները կասեցված են և նյութեր են նախապատրաստվում։

Չի բացառվում, որ շուտով քրեական գործ կհարուցվի նրա մասով։
Մեզ հասած տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը, օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող ընկերության՝ «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։

Մասնավորապես անհարկի ստուգումներ է իրականացրել մրցակից ընկերություններում, տուգանել է, անհավասար պայմաններ է ստեղծել նրանց գործունեության համար՝ հայտարարելով, որ «էս երկրում ինքն է որոշում՝ ում ստուգի, ում՝ ոչ»։
Այս ամենից բացի, մեր ունեցած տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը անցնում է նաև կաշառքի դրվագով։

Նշենք որ, Կարեն Կարապետյանը, բացի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորը լինելուց, համարվում է նաև ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի հովանավորյալը։ Գինոսյանը ևս հայտնի է իր հակաօրինական գործունեությամբ, մասնավորապես, Ռուսաստանից բերված իր «կեղտոտ» փողերը Հայաստանում «լվանալով»։

Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, մեծ սեր ունի ալկոհոլի հետ, սիրում է խմել և սկանդալներ հրահրել։ Մի քանի տարի առաջ նա խմել և «Շառլոտ» ակումբում ծեծկռտուք էր հրահրել, որից հետո ՊԵԿ պաշտոնյան ոչ հարիր պահվածքի համար հեռացվել էր համակարգից, որին, սակայն, չէր հաջորդել քրեական պատասխանատվությունը, և ծեծկռտուքը մնացել էր առանց իրավական գնահատականի։

Թերևս այս անգամ Կարապետյանին դժվար հաջողվի շրջանցել օրենքը և խուսափել պատասխանատվությունից։

Ի դեպ, Կարեն Կարապետյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել և հայտարարել, որ շատ շնորհակալ է վարչապետին, քանի որ նրա նշանակումից հետո բոլորի շունչը բացվել է։

Լուսանկարը՝ Photolure-ի

Պայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված