Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրոնական ազատությունների մասին զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային. Հարութ Սասունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի  Թուրքիայի վերաբերյալ բաժինը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի  Թուրքիայի վերաբերյալ բաժինը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, որոնք սունի մահմեդական չեն, տառապում են խտրականությունից և հալածանքներից: Ալևիները, որոնք կազմում են Թուրքիայի 81 միլիոն բնակչության մեկ քառորդը, պետության կողմից դիտարկվում են որպես «հերետիկոս մահմեդականներ», որոնց պաշտամունքի վայրերը չեն ճանաչվում: Հաճախ հրեաներին վարկաբեկող հակասեմիտական հոդվածներ են հրապարակվում թուրքական թերթերում։ Նախագահ Էրդողանը հանրությանը մշտապես հրահրում է  հակաիսրայելական հռետորաբանությամբ:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է՝ «Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնություն կազմող խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում...: [Իսլամական] կրոնի դասերը շաբաթական երկու ժամ են 4-12-րդ դասարանի աշակերտների համար։ Միայն այն աշակերտները, որոնք իրենց նշել են «քրիստոնյա» կամ «հրեա» ազգային ինքնության քարտերում, կարող են դիմել կրոնական դասերից ազատվելու համար: Աթեիստները, ագնոստիկները, ալևիները կամ ոչ սունի այլ մահմեդականները, բահաիսները, եզդիները կամ նրանք, ովքեր ազգային ինքնության քարտի վրա բաց են թողել կրոնական բաժինը, չեն ​​կարող ազատվել այդ դասերից»:

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ 90 հազար անդամներ ապրում են Թուրքիայում, որոնցից 60 հազարը քաղաքացիներ են, իսկ 30 հազարը՝ Հայաստանից գաղթականներ առանց բնակության իրավունքի։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «փաստաթղթեր չունեցող Հայաստանից գաղթականների և Սիրիայից հայ փախստականների երեխաները» կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ: «Քանի որ կառավարությունը գաղթական և փախստական ​​երեխաներին օրինականորեն դասակարգում է որպես «այցելուներ», սակայն նրանք իրավունք չունեն դիպլոմ ստանալ այս դպրոցներից»:

Թուրքական կառավարությունը, Լոզանի 1923 թ. պայմանագրի պահանջի համաձայն, հատուկ կարգավիճակ է տալիս «ոչ մահմեդական փոքրամասնություններին» (հայ առաքելական քրիստոնյաներ, հրեաներ և հունական ուղղափառ քրիստոնյաներ): Սակայն, ըստ ԱՄՆ-ի կրոնական զեկույցի, կառավարությունը չի ճանաչում «ոչ մահմեդական փոքրամասնությունների ղեկավարությանը կամ վարչական կառույցները, ինչպես օրինակ, պատրիարքարանները եւ գլխավոր ռաբինատները, որպես իրավաբանական անձինք, որի հետևանքով նրանք չեն կարողանում գնել սեփականություն կամ պահպանել դրա իրավունքը կամ հայց ներկայացնել դատարան։ Այս երեք խմբերը, այլ կրոնական փոքրամասնությունների համայնքների հետ միասին ստիպված էին ապավինել անկախ հիմնադրամներին, որոնք նախկինում ստեղծել էին առանձին կառավարման խորհուրդներ՝ կրոնական ունեցվածքի պահպանման և վերահսկողության համար։ Հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել` իրենց կառավարման խորհուրդների անդամակցությունը թարմացնելու համար, քանի որ կառավարությունը, չնայած խոստումներին, դեռևս չի հրապարակել նոր կանոնակարգեր, որոնք կփոխարինեն 2013 թվականին վերացվածին՝ թույլ տալով հիմնադրամի խորհրդի անդամների ընտրություն»:

Այնուամենայնիվ, «Հայ Առաքելական պատրիարքարանը և [հունական] Էկումենիկ պատրիարքարանը շարունակ ձգտել են իրավական ճանաչման, և նրանց համայնքները գործել են որպես անհատական ​​կրոնական հիմնադրամների համախմբում։ Քանի որ պատրիարքարանները չունեին իրավաբանական անձի կարգավիճակ, առանձին խորհուրդների կողմից վերահսկվող առընթեր հիմնադրամները տիրապետել են կրոնական համայնքների ամբողջ գույքը, և պատրիարքարանները որևէ իրավական իրավասություն չունեին ուղղորդել ցանկացած ունեցվածքի օգտագործումը կամ այլ կերպ կառավարել իրենց համայնքները», նշված է ԱՄՆ-ի զեկույցում:

Թուրքական կառավարությունը խոչընդոտում է նաև Հայոց եկեղեցու նոր պատրիարքի ընտրությանը Թուրքիայում` անգործունակ պատրիարքին փոխարինելու համար։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «մարտին (2017 թ.) Ստամբուլի նահանգապետարանը դադարեցրել է Հայոց պատրիարքարանի հոգևոր վեհաժողովի որոշումը՝ ընտրելու փոխանորդ՝ նոր պատրիարք ընտրելու գործընթացը սկսելու համար։  Ներկայիս պատրիարք Մեսրոպ II չի կարող կատարել իր պարտականությունները առողջական վիճակի պատճառով, և պատրիարքի տեղապահը շարունակում է զբաղեցնել պաշտոնը: Համայնքի որոշ անդամներ քննադատել են նահանգապետարանի հայտարարությունը, որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Պատրիարքության աղբյուրները հայտնել են, որ կառավարությունը հետագայում ճանաչել է տեղապահ ընտրելու մարտ ամսվա ընտրությունները: Հուլիսին ընտրված տեղապահը դիմել էր կառավարությանը դեկտեմբերին պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար: Տարեվերջին համայնքը կառավարությունից արձագանք չէր ստացել, թե ինչպես վարվել պատրիարքական ընտրությունների հետ»:

Համաձայն ԱՄՆ-ի զեկույցի՝ «կրոնական համայնքները շարունակում են վիճարկել կառավարության կողմից 2016 թ. իրենց ​​ունեցվածքի բռնագրավումը, որոնք վնասվել էին կառավարության անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկչական խմբերի միջև բախումների հետևանքով: Կառավարությունն այդ գույքը բռնագրավել է իրենց կողմից ասված «հետճգնաժամային վերակառուցման» համար: Տարեվերջին կառավարությունը չի վերադարձրել կամ ավարտել կալվածքների վերանորոգումը, ներառյալ ԴիյարբեքիրիՍուր շրջանի պատմական և հնագույն Քյուրսունլու մզկիթը, Հասիրլիի մզկիթը, Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Մարի Փեթուն քալդեական եկեղեցին, Սիրիական բողոքական եկեղեցին և Հայ կաթոլիկ եկեղեցին: Ապրիլին Պետական խորհուրդը՝ վերին ատյանի վարչական դատարանը, ժամանակավոր որոշում է կայացրել՝  կասեցնելու Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բռնագրավումը»:

Հայկական և կրոնական այլ փոքրամասնությունների հիմնադրամները 2011-ից ի վեր ներկայացրել են 1560 դիմում, տասնյակ տարիներ առաջ բռնագրավված իրենց ունեցվածքի վերադարձման համար: Կառավարությունը վերադարձրել է միայն 333 կալվածքներ և փոխհատուցել 21 այլ կալվածքների համար։

ԱՄՆ-ի զեկույցում նաև նշվում է, որ «տարբեր ​​ինքնակոչ իսլամիստական ​​խմբեր շարունակում են սպառնալ և քանդել քրիստոնեական սրբավայրեր։ Սեպտեմբերին մի անհայտ խումբ քարեր է նետել Ստամբուլի Նարիկապի թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թադևոս եկեղեցու վրա, կոտրելով լուսամուտները: Որոշ վկաներ ասել են, որ հարձակվողները բղավել են հակահայկական կարգախոսներ, մինչ ներսում տեղի էր ունենում սուրբ մկրտության արարողություն։ Սեպտեմբերին Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահն ասել է, որ անհայտ ավազակները բազմիցս թալանել են Դիարբեքիրի եկեղեցին, չնայած շրջանում շարունակվող պարետայի ժամին»։

Ինչպես սպասվում էր, Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է կրոնական իրավունքների խախտման մասին ԱՄՆ-ի զեկույցը`այն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»: Սակայն, կրկնությունը հաստատում է, որ փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության բարելավում չի եղել: Թուրքական կառավարությունը շարունակում է բացահայտորեն անտեսել հայկական, ասորական և հունական կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև հրեաների և ալևիների իրավունքները:

Որպես ապացույց Թուրքիայում նախագահ Էրդողանի իշխանության օրոք տիրող ահաբեկչական մթնոլորտի՝ հրեական, Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և սիրիական համայնքների կրոնական առաջնորդներն անցյալ կիրակի իրենց պարտավորված են զգացել շնորհավորական ուղերձներ հղել Էրդողանի՝ Թուրքիայի բռնապետի վերընտրման կապակցությամբ...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել
Ամենադիտված