Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գող ու ավազակների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հայաստանյան լրահոսում և սոցցանցերում հայտնվեցին տեղեկություններ, թե ինչպես են որոշ խանութներում արգելել Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներին մտնել խանութներ և գնումներ կատարել։ Ընդ որում՝ արգելքը հիմնավորվել էր, թե «գող պարսիկներին չեն թողնում խանութ»։
Այստեղ դժվար է ասել, թե որն է ավելի մեծ աբսուրդ՝ այն, որ զբոսաշրջիկին արգելում են խանութ մտնել, թե այդ արգելքի «հիմնավորումը»։ Առաջին հայացքից կթվա, թե գործ ունենք սովորական քաղքենիական այլատյացության հետ, սակայն խնդիրը միայն իրանցիների մեջ չէ։ Իրանցի զբոսաշրջիկին խանութ մտնել արգելողները միևնույն վերաբերմունքն ունեն և´ պարսիկների, և´ մարզերից ու գյուղերից եկած Հայաստանի քաղաքացիների, և´ եզդիների և թերևս բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դուրս են իրենց քաղքենիական կամ գավառական ընկալումներից ու չափումներից։ Սա այլատյացության խնդիր չէ, սա մարդկային բանականության բացակայության հետևանք է։
Մեզ համար, իհարկե, շատ հեշտ է խոսել հազարամյակների պատմությունից, դարավոր մշակույթից, քրիստոնեությունից, սակայն մեր փոքրոգությունն ու տեղային այլասերված շովինիզմը դրանով արմատախիլ չի լինում։ Նույն հաջողությամբ այդ խանութպանները կարող էին ասել, թե ինչպես է դարեր շարունակ Հայաստանը եղել է Պարսկաստանի ենթակայության տակ և հիմա իրենք վրեժ են լուծում հանուն հայրենիքի։ Ընդ որում՝ «հանուն հայրենիքին»-ը պետք է շեշտել, քանզի վաղուց ի վեր ասված է՝ «հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»։ Գողության մասին ցնդաբանությունները, ի դեպ, մի քանի շերտ ունեն, քանի որ ցույց են տալիս, թե, ամենայն հավանականությամբ, ինչով են ժամանակին զբաղվել նման խանութպանները «եվրոպաներում»։ Եթե չգիտեք, ասենք՝ Եվրոպա արտագաղթած հայերի մի ստվար հատվածն իր ապրուստը վաստակում է գողությամբ։ Ամենատարածված ու կազմակերպված գողությունների ցանցը գործում է Գերմանիայում, որտեղ որքան էլ չխոստովանենք, հայն ասոցացվում է գողի հետ։ Ավստրիայում կան խանութներ, որոնց վրա ցուցանակով արգելված է հայերի մուտքը, քանի որ վերջիններս գողանում են։ Չեխիայում գործում է հայերի հանցավոր խմբավորում, որի հիմնական զբաղմունքը հիմնականում հագուստի խանութներից կատարվող գողություններն են։
Այս գողությունների մասին խոսելիս, ի դեպ, մեր հայրենակիցները հպարտությամբ են նշում, թե ինչ հիմարներ են եվրոպացիները, որոնց այնքան հեշտ կարելի է «մատի վրա խաղացնել»։ Գողությունների հիմնավորման կարևորագույն արդարացումն այն է, թե իրենք գողանում են «օբշչագի» համար, այսինքն՝ գողոնի եկամտի ինչ-որ մաս ուղարկվում է հանցագործ աշխարհ։ Իհարկե, տհաճ է այս մասին խոսելը, խոստովանելը, մանավանդ ասվածը չի վերաբերում շատ փոքր խմբերի, որոնք խաղում են մի ամբողջ էթնիկ խմբի հեղինակության և վարկանիշի հետ, սակայն սա է իրականությունը, հենց սա է «գողության տուրիզմը», որից օգտվում են մեր որոշ հայրենակիցներ և որի համար արևելաեվրոպական որոշ երկրներում արժանանում են «ցիգան», նույնն է, թե գնչու մակդիրին, որն ասոցացվում է գողության հետ։
Այսքանից հետո պարզ է, որ իրանցի զբոսաշրջիկին գող անվանողներն անցել են գողությամբ բիզնես սկսելու բոլոր փուլերը և չի բացառվում, որ բոլոր այն խանութպանները, որոնք արգելում են իրանցիների մուտքը, իրենց խանութները բացել են գողոնի եկամուտով։

Աղասի Մարգարյան


Orer.am, վերլուծաբան

Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին
Ամենադիտված