Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմացել է ծեծին ու էլեկտրաշոկին, սակայն չի դիմացել սպառնալիքին՝ «մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը հերքեց մեղադրանքը՝ ինքը չի սպանել Մարիամին, երբևէ չի եղել սպանության վայր դարձած նրա տանը: Ամբաստանյալը հերքեց նաև իր դեմ առանցքային վկա Միլենայի տված ցուցմունքները՝ նշելով, որ դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ Դավիթ Թամրազյանի, սկզբից մինչև վերջ իրականությանը չի համապատասխանում նաև իր իսկ որպես կասկածյալ տված ինքնախոստովանական ցուցմունքը: Այն, ըստ ամբաստանյալի, քննիչներն իրեն թելադրել են, ինքն էլ գրել է, քանի որ հակառակ դեպքում ոստիկանության բաժնում իրեն սպառնացել են՝ «մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես»: Նույն այդ պատճառով նույնպես քննիչի թելադրանքով, ըստ Դավիթ Թամրազյանի, մեղադրանք առաջադրելու պահին ինքը հրաժարվել է պաշտպանից՝ հայտարարելով, որ իր պաշտպանությունն ինքնուրույն կիրականացնի: Դ.Թամրազյանը իր հարազատների նկատմամբ բռնության սպառնալիքի ազդեցության տակ իրեն մեղավոր է ճանաչել ու պաշտպանից հրաժարվել նաև դատարանում, երբ քննվում էր խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցը:

Դ.Թամրազյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության բաժնում ճնշումներին՝ ծեծին ու էլեկտրաշոկին, իր պաշտպանյալը դիմացել է, նա տեղի է տվել միայն այն բանից հետո, երբ իրեն զգուշացրել են՝ դու դիմացար, բայց մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես, ինքն էլ ասել է՝ «ինչ ուզում եք՝ կանեմ, միայն թե հիվանդ մորս ձեռք չտաք»: Առավել ևս որ իր աչքի առաջ տուժող կնոջ՝ Մարիամի, մորաքրոջն են ծեծել, որից վերջինիս ուշքը գնացել է:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ էլեկտրոշոկի հետևանքով վնասվածքների կարմիր հետքերը քննիչի թելադրանքով մի դեպքում Դ.Թամրազյանը գրել է, որ ինքը ալերգիկ է, այդ հետքերը քորելուց են առաջացել, իսկ մյուս դեպքում՝ փորձագետի մոտ, գրել է. «Ես ներվային եմ, մեր տանը կատարված քննչական գործողության ժամանակ ես քորել եմ ինքս ինձ»: Դրանց հակառակ դատաբժիշկը եզրահանգել է՝ դրանք հարվածի հետևանք են:

Ըստ Կ.Գրիգորյանի, գործի նյութերով հաստատվում է, որ Դավիթ Թամրազյանը դեպքի վայրում չի եղել, ընդ որում հաստատվում է ամբաստանյալին տեղափոխած տաքսիստի ցուցմունքի համակցությամբ: Գործի ելքով չշահագրգռված վկան՝ տաքսիստը, ինչպես և Դավիթ Թամրազյանը, ցուցմունք է տվել, որ ամբաստանյալն իրեն հինգ հազար դրամ է տվել, ինքը մանր չի ունեցել, տարածքում գտնվող հացի արտադրամասում գումարը մանրել է, բերել տվել է ամբաստանյալին և քանի որ անձրևային եղանակ է եղել, Դավիթը մնացել է տաքսի մեքենայի մեջ մինչև որ պայմանավորված այդ տեղը մեկ այլ տաքսի մեքենայով հասել է Միլենան՝ Թամրազյանը մի տաքսի մեքենայից դուրս է եկել նստել Միլենայի զբաղեցրած տաքսի մեքենան: Այդպիսով, ըստ պաշտպանի, հերքվում է Միլենայի ցուցմունքն առ այն, որ Դավիթը շենքերի միջև վազելով, հևիհև, շփոթված եկել է ու նստել իր զբաղեցրած տաքսի ավտոմեքենան:

Կրոմվել Գրիգորյանն ընդգծեց նաև, որ բացի Դավիթ Թամրազյանի ինքնախոստովանական ցուցմունքից, որևէ ապացույց չկա, որ Դավիթ Թամրազյանն առնչություն ունի սպանության հետ, անգամ նա չի իմացել, թե որտե՞ղ է գտնվում տուժողի տունը, այդ հասցեում երբևէ չի գտնվել, ասաց պաշտպանը:

Այդ մասին է վկայում նաև ընդհուպ մինչև սպանության օրը վեց ամսվա կտրվածքով կատարված՝ ամբաստանյալի ու սպանված կնոջ հեռախոսների ելքային ու մուտքային զանգերի վերծանումների վերլուծությունը՝ երբևէ Դավիթ Թամրազյանի հեռախոսը չի սպասարկվել տուժողի բնակավայրի ալեհավաքի կողմից:

Կ.Գրիգորյանը նշեց նաև, որ Դ.Թամրազյանի վրա արյան հետքեր չեն եղել այն դեպքում, որ պարանոցը կտրելու պարագայում նա պետք է որ արյան մեջ կորած լիներ:

Բացի այդ, ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Մարիամի մարմնին բազմաթիվ դանակի հարվածներ են եղել, նա մինչև սպանվելը նաև բռնությունների է ենթարկվել, պարանոց կտրելն, ըստ փորձաքննության եզրակացության, վերջին գործողությունն է եղել: Ըստ պաշտպանի, քննիչները թելադրել են՝ «գրի՝ պարանոցն եմ կտրել », իսկ մնացած վնասվածքները ո՞ւմ կողմից են հասցվել, բաց է մնացել:

Դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ Մարիամի հետ համատեղ նույն բնակարանում բնակված կանանցից մեկը հայտարարել է, որ խոհանոցի դանակը չկա, կորել է: Պաշտպանը չի բացառում, որ հենց այդ դանակով Մարիամին սպանած լինեն:

Ըստ արձանագրության, կնոջ մասնակցությամբ զննությունը տեսանկարահանվել է, սակայն այն չի ներկայացվել դատարան:

Փաստաբանն այսօր դիմել է քննչական մարմնին՝ նշելով, որ քննիչը թվով հինգ ապացույցներ դատարան չի ուղարկել: Կ.Գրիգորյանը ներկայացված պաշտոնական գրությամբ պահանջել է պարտավորեցնել քննիչին ապացույցներն ուղարկել դատարան:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

Հրդեհ՝ Կարբիի ձորումՍպանության դեպք՝ մարտի 8-ին․ կա ձերբակալված Ի՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունըԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համարՓաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Կյանքից անժամանակ հեռացել է Ակուլ ԱվետիսյանըԹմրանյութ պահելու կասկածանքով Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Արևելագետը հնարավոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերսկսումըԹուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Տրուխանը հերքել է Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը. «Նրանք անմիջապես կստանան դա»Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատի մարզումՀայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը Շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ դադարում են ճանաչել կապն իրենց անցյալի հետ. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ նշված հասցեներումՈ՞վ է պատվիրել հարվածը Նախիջևանին. Ադրբեջանցիները քրդերի փոխարենԻրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Ծեծկռտուք՝ Բժշկական համալսարանի դիմացՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Հայաստանի և Վրաստանի իշխանությունները պատերազմի ժամանակ խնջույքի մեջ են. «Թրամփի ճանապարհը» ավելի կարևոր է, քան Թեհրանի վրա հարվածներըՋորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը. պատմության այս օրը (10 մարտ)Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ իրավիճակը՝ ՀՀ տարածքում Ռուբլին թանկացել էՈչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Մարտի 10-ին, 11-ին, 13-ին, 16-ին և 17-ին լույս չի լինելու Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին». «Հրապարակ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽ-ում
Ամենադիտված