Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նվիրիր կյանք»-ն էլ է դադարեցնում գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նվիրիր կյանք» հիմնադրամն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նշենք, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառն այն է, որ Ռիտա Սարգսյանն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Հիմնադրամի նպատակը օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն ցուցաբերելն է: «Հայկական հիմնադրամի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում երեխաները ստանան լիակատար բուժում: Քաղցկեղը բուժվում է: Երեխաներին հարկավոր է օգնել: Պետք չէ նրանց միայնակ թողնել իրենց դժբախտության հետ»,-նշված է պաշտոնական կայքում:

Թեև հաղորդագրության մեջ նշվել է, որ հիմնադրամի աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն, այնուամենայնիվ, հիմնադրամից մեզ հաջողվեց որոշակի տեղեկություններ ստանալ:

Հիմնադրամի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Դուք գիտեք, որ մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը տիկին Ռիտա Սարգսյանն էր: Քանի որ այլևս ինքը չէ, հիմա երևի ուրիշ մարդ պետք է գա: Մենք ինչ-որ նորությունների ենք սպասում»:

Հարցրեցինք՝ կա՞ն առաջարկներ կամ այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկություն հայտնողներ:

«Դեռ չկան, դեռ սպասում ենք»,-պատասխանեց աշխատակիցը:

Դիտարկմանը, թե հեռանալուց առաջ տիկին Սարգսյանը որևէ պատճառաբանություն չի՞ նշել, աշխատակիցն ասաց՝ ոչ:

Հետաքրքրվեցինք՝ գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու վտանգ կա՞, նա պատասխանեց. «Ամեն դեպքում հույսեր ունենք, որ գործունեությունը չի դադարեցվի, որովհետև մեր հիմնադրամում օգնության կարիք ունեցող 700 երեխա կա, և ինձ չի թվում, թե կթողնեն, որ այդ 700 երեխա մնա առանց ֆինանսական օգնության»:

Հիմնադրամը գործում է 2009 թվականից: Աշխատակիցն ընդգծեց, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է առանց Ռիտա Սարգսյանի, նա որոշ ժամանակ հետո է միայն դարձել պատվավոր նախագահ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են նաև մի շարք ճանաչված արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Նրանց թվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երգահան Մարինա Ալեսը, ջազմեն Լևոն Մալխասյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշան Արևշատյանը: Իսկ հիմնադրամի հովանավորների շարքում են «Ամերիա» բանկը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, «Գրանդ Քենդի» ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «ՍԱՍ գրուպ»-ը: Առաջիկայում կփորձենք ստանալ նաև վերոնշյալ անձանց ու ընկերությունների մեկնաբանությունները:

Աննա Բադալյան

Ադրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված