Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիցքավորումներն առանց միջնորդավճարի են, բայց քաղաքացիներին «կողոպտելու» ավանդույթը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բոլոր լիցքավորումներն առանց միջնորդավճարի»: Արտահայտությունը դեղին թղթի վրա է գրված՝ մեծ ու սև տառերով: Այն փակցված է «Press stend» ընկերության կրպակների տեսանելի հատվածում: Իսկ որտեղ բացակայում է իրազեկումը (ի դեպ, այդպիսիք էլ կան), վաճառողները զգուշացնում են, որ դեռ այս տարվա փետրվար ամսից միջնորդավճար այլևս չի գանձվում: Նշենք, որ վերջին շրջանում բջջային հեռախոսահամարը լիցքավորելու դեպքում միջնորդավճար չի գանձվում նաև վճարային տերմինալներից:

Նկատենք, սակայն, որ Երևանում գործող ոչ բոլոր թերթի կրպակներն ու խանութներն են հետևում վերոնշյալ իրազեկման քաղաքականությանը: Կարելի է ասել՝ մնացածի դեպքում հույսը վաճառողի խիղճն է: Այս ժամանակահատվածում տարբեր կրպակներում և խանութներում շարունակում են լիցքավորելու համար միջնորդավճար գանձել: Նշենք նաև, որ միջնորդավճարը ևս ֆիքսված չէ: Կան խանութներ, որտեղ գանձում են 20 դրամ: Կան խանութներ ու կրպակներ, որտեղ գանձում են անգամ 30 դրամ: Ճիշտ է, վճարային տերմինալներից այլևս գումար չի գանձվում, բայց դրանց պարագայում գանձվող գումարը ևս «նշանակալի էր»: Օրինակ՝ 200 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդից 35 դրամ էր գանձվում:

Հիշենք՝ միջնորդավճարներ գանձելու «ավանդույթն» ի հայտ եկավ մոտ 2016 թվականի վերջերից: Ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մարզերի շատ բնակավայրերում անգամ լիցքավորման քարտեր գնելիս էին միջնորդավճար վերցնում: Չի բացառվում, որ անկախ ամեն ինչից, մարզերում ևս շարունակում են քաղաքացիներից միջնորդավճարներ վերցնել: Իրազեկման առումով այստեղ խնդիր կա. ոչ բոլոր տնտեսվարողներն են շահագրգռված քաղաքացիներին իրազեկելու պատրաստակամությամբ: Եվ քանի որ ոչ բոլորն են խղճի թելադրանքով առաջնորդվում, մեր քաղաքացիներին հորդորում ենք չվճարել միջնորդավճարները: Շատերը կարող են մտածել, թե խոսքը չնչին գումարի մասին է և ուղղակի «ցույց տան», որ իրազեկված չեն: Սակայն մեր քաղաքացիների այս սովորությունը վերջին իրադարձություններից հետո ևս պետք է որ փոփոխված լինի: Իրականում դժվար չէ պատկերացնել, թե յուրաքանչյուրից գանձված անգամ 20, 30, 35 դրամներն ինչ կլորիկ գումարների կարող են վերածվել: Ի դեպ, հարց է նաև, թե մինչ օրս գանձված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել: Եթե հնարավոր էր առանց այդ միջնորդավճարի լիցքավորում կատարել, ինչո՞ւ միայն մոտ երկու տարի հետո որոշվեց այլևս չվերցնել այդ հավելավճարները:

Աննա Բադալյան

Հոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»
Ամենադիտված