Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկայանա Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը. դատավորի որոշման վրա ազդեցություն կունենա՞ նոր քաղաքական իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 15:30-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայանալու է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

«Ռադիո Հայ» ռադիոկայանի համահիմնադիր Անդրիաս Ղուկասյանն արդեն 21 ամիս է շարունակում է մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ սրանից մոտ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 31-ին Ղուկասյանըկալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, Past.am-ի այն հարցին, թե երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կարո՞ղ են անդրադառնալ դատավորի որոշման վրա պատասխանեց, թե դժվարանում է ասել: Բայց և հիշեցրեց, որ գործն արդեն Եվրոպական դատարանում է, ՄԻԵԴ-ը սկսել է հարցի ուսումնասիրումը: Իրենք էլ սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում այսօր կայանալիք դատական նիստից առհասարակ, նշեց. «Միայն լավ նորություններ: Բոլոր դեպքերում, որքան էլ չուզենան այսօրվա՝ արդեն նախկին իշխանությունները, դատավորները, քննիչներն ու դատախազները, որքան էլ աչք փակեն, հանրապետությունում ստեղծված իրավիճակը, միանշանակ, բոլորի վրա ազդում է, և մենք մեծ հույսեր ենք կապում, որ ամեն ինչի հետ միասին կունենանք դրական որոշում»:

Չորս շաբաթ առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստը, որտեղ սահմանվել էր, որ ինն ամիս շարունակ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել: Դատավորը նրան կալանքի տակ պահելու որոշում չէր կայացրել: Այս սահմանադրական խնդրի լուծման նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան:

Թարխանյանը ևս մեկ դրական քայլ է համարում այն, որ իրենք ի վերջո հնարավորություն ստացան դիմել դատարան՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար:

Շարժման օրերին Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Սա, թերևս, շատ-շատերին է ոգևորել: Եթե այս խոսքերը գործի վերածվեն, ապա Անդրիաս Ղուկասյանը, ով այսօր այդ շարքերում առաջիններից է, կարող է ազատ արձակվել:

Մեր դիտարկմանը, թե այսօր բացասական որոշում լսելու դեպքում, Անահիտ Թարխանյանն իր հույսը կկապի՞ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության հետ, զրուցակիցս պատասխանեց, որ չի ցանկանում Անդրիասի ազատությունը տվյալ պահին ինչ-որ «ենթա»-ների տակ դնել. «Տեսնենք, թե այսօր ինչ տեղի կունենա, իրականությունն ավելի հստակ կլինի»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28)
Ամենադիտված