Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնական աղջիկ եմ դառել, կարամ ամուսնանամ. Արմինեն ապագայի մասին համարձակվում է խոսել միայն հումորով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանցի 30-ամյա Արմինեն (անունը փոխված է) կանանց գաղութում է արդեն երկու տարի: Զրույցի ընթացքում անազատության դժվարությունների ու ափսոսանքի մասին հարցերին չի պատասխանում։ Նախընտրում է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք նրան տվել է անազատությունը։ Այլընտրանքի բացակայությունը սովորեցրել է փիլիսոփայորեն մոտենալ իր կարգավիճակին։

«Չեմ ափսոսում էնքանով, որ ստեղ լինելով շատ բան սովորեցի: Էս հիմնարկը քեզ թույլ ա տալիս կյանքին նայել ավելի ռեալ, ստեղ ավելի շատ ես զգում քո լավն ու վատը»,- ասում է թմրամիջոցների վաճառքի համար ազատազրկված կինը։

Քրեակատարողական հիմնարկում նա 28 տարեկանում առաջին անգամ կար է արել, հագուստ արդուկել, ճաշ եփել։

«Չէի կարողանում արդուկ անեի, մի հատը վառեցի, հետո զգացի, որ շաբաթ-կիրակի ա, չեն կարա տնից բերեն, ստիպված կարեցի վառածը, որ հագնեմ, մինչեւ նորը բերեն: Տենց մեկ, երկու, երեք, սովորեցի ամեն ինչ անել»,- պատմում է Արմինեն ու արդեն հումորով ավելացնում. «Հիմա լրիվ տնական աղջիկ եմ դառել, կարամ ամուսնանամ»։

Արմինեն գաղութում սովորել է նաեւ հող մշակել, բանջարեղեն ցանել, անգամ զոդել։

«Սվարշչիկություն եմ սովորել, ցեմենտ բետոնից եմ հասկանում: Դրսում բահ բռնած չկայի, ստեղ բռնեցի ու դուրս շատ եկավ, երեւի գյուղ հարս գնամ»,- ծիծաղում է նա։

Արմինեին մեկ-մեկ էլ իր՝ մերսողի մասնագիտությունն է պետք գալիս գաղութում։ Բայց ավելի շատ դատապարտյալ կանանց շրջանում պահանջված են դերձակն ու վարսահարդարը։ Արմինեն գաղութում իրեն ավելի շատ է հետեւում, քան դրսում. այստեղ անելու շատ բան չկա։

«Եթե նայեք մեր գործերի նկարներին ու հիմա, տարբերությունը կզգաք: Ով սկզբում եկել էր, շատ գեշ էր, իսկ հիմա բոլորը գեղեցկացել են, մազերը ներկել են, շպարվում են»,- պատմում է նա:

Ապագայի պլանների մասին հարցերը նույնպես Արմինեի սրտով չեն։ Անազատության մեջ երկար ապրելուց հետո, ասում է, սկսում ես վախենալ ազատությունից։ Արմինեն լավ է հասկանում` ինչ է իրեն սպասում դրսում։ Նա տեսել է` ինչպես են ապագայի լուսավոր պլաններ կազմած իր խցակիցներն ամիսներ անց կալանավայր վերադառնում։

Արմինեի ուզածը շատ բան չէ` աշխատանք, սեփական փոքրիկ անկյուն, հետագայում ընտանիք։ Բայց գիտակցում է, որ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու։ Եթե նույնիսկ ընտանիքն իրեն ընդունի, հասարակությունը մերժելու է։

Այնուամենայնիվ, մյուս բոլոր բանտարկյալների նման Արմինեն էլ գերադասում է հավատալ, որ ինքը մյուսներից ավելի հաջողակ եւ ուժեղ է լինելու։

«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն
Ամենադիտված