Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Ստեփանյան. «Ծնողնե՛ր, վստահեք մեզ, ուղիղ կապ հաստատեք ոլորտի պատասխանատուների հետ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրների և մայրաքաղաքի կրթական օջախներում իրականացվող ծրագրերի շուրջ մեր զրույցը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ:

– Տիկին Ստեփանյան, Երևան քաղաքի հանրակրթության ոլորտի հետ կապված ամենաառաջնային հարցերից մեկը, կարծում եմ` մանկապարտեզներում գոյացած հերթերն են: Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի մշակումը և ներդրումը որքանո՞վ է ծառայում իր նպատակին և որո՞նք են դրա հիմնական առավելությունները:

– Էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրումն, իսկապես, կանոնակարգեց այս գործընթացը: Մինչ համակարգի ներդրումը, ներկայացվում էին հերթագրված երեխաների տարբեր թվեր, համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել հերթագրված երեխաների ստույգ թվի մասին:

Այն բացահայտեց նաև հերթագրման թվերի ուռճացման պատճառները, որոնցից է նույն երեխային կրկնակի, անգամ՝ եռակի և ավելի հերթագրելու փաստը: Մտադիր չեմ ասել, որ ներկայում ընդհանրապես չկան հերթագրված երեխաներ, կան, բայց աստիճանաբար՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք օրը իրականացվում է ընդունելություն՝ պահպանելով խմբերի խտության նորմատիվը:

– Ո՞ր տարիքից կարող են ծնողները հերթագրել երեխաներին:

– Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային գրանցել մեկ մանկապարտեզում: Կանոնակարգված գործընթաց է, հստակ գիտենք, որ եթե երեխայի 3 տարին լրացել է, նա կարող է ընդունվել մանկապարտեզ: Մսուր–մանկապարտեզներ հաճախող երեխաները կարող են հերթագրվել երկու տարեկանից: Երևանում այսօր գործում է 77 մսուր–մանկապարտեզ՝ 86 խմբով: Դրանց թիվը նախկինում ավելի քիչ էր, որը, ելնելով անհրաժեշտությունից, ավելացվել է: Բնականաբար գիտենք, որ մսուրային խմբերը կավելանան՝ ըստ անհրաժեշտության: Ծնողներից շատերը դժգոհում են, որ երեխան դպրոցամուտի շեմին է, բայց հերթը դեռ չի հասել: Քայլեր ձեռնարկվեցին և այս ուղղությամբ՝ առաջնահերթություն տրվեց վերոնշյալ երեխաներին: Արդյունքում 2012–2013 թթ. ծնված բոլոր այն երեխաները, որոնք հերթագրված էին, առաջնահերթությամբ ընդունվեցին մանկապարտեզներ: Հիմա կարելի է ասել՝ մենք այդ առումով հերթագրում չունենք, և պետք է նշեմ, որ դպրոց հաճախելուց առաջ երեխան արդեն նախադպրոցական կրթություն է ստանում և արդյունքում՝ պատրաստ լինում դպրոց հաճախելուն:

– Այսօր Երևան քաղաքում դեռևս կան մանկապարտեզներ, որոնք նորոգման կարիք ունեն: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ:

– Քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 160 մանկապարտեզ: Տասնամյակների դադարից հետո վերջին տարիներին կրթական այս օջախներում սկսեցին հետևողական աշխատանքներ տարվել ինչպես նորոգման ու հիմնանորոգման, այնպես էլ գույքի թարմացման ուղղությամբ: Միայն 2017 թ. ընթացքում հիմնանորոգվել է 8 և մասնակի նորոգվել 23 մանկապարտեզ: Այս մանկապարտեզներին տրամադրվել է նաև նոր գույք: Երևանի զարգացման հնգամյա ծրագրով վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված բոլոր այն մանկապարտեզներում, որտեղ դեռևս խնդիրներ կան:

– Անդրադառնանք նաև մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպմանը: Որքանո՞վ է վերահսկելի այս գործընթացը:

– Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից անակնկալ ստուգայցերը կրում են մշտական բնույթ: Քաղաքապետի հանձնարարությամբ այս գործընթացին մասնակից ենք դարձրել նաև ծնողներին, որոնք վստահ եմ՝ ամենալավ վերահսկողներն են: Պետք է նշեմ, որ այս հետևողականության արդյունքում է, որ այսօր մանկապարտեզներում ունենք որակյալ սնունդ, անհրաժեշտ գույքով կահավորված խոհանոցներ, սննդի պահպանման միջավայրն էլ ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:

– Քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ լինում դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքության հետ կապված:

– Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ ծնողների հավատը ավելի է մեծացել մեր հանդեպ, եթե նախկինում մտավախություն կար, որ տեղեկացնելու պարագայում ոչինչ չի ուղղվի, չի փոխվի, ապա հիմա մարդիկ դիմում են նաև սոցիալական ցանցերի միջոցով և մենք միանգամից հետամուտ ենք լինում, ուսումնասիրում ենք բարձրացված խնդիրն ու համապատասխան լուծումներ տալիս դրանց: Ես կոչ եմ անում մեր ծնողներին, մշտապես վստահել մեզ, ուղիղ կապի մեջ լինել ոլորտի պատասխանատուների հետ, խնդիրը տեսնելուն պես արձագանքել, որովհետև մենք հետամուտ ենք լինելու բարձրացվող բոլոր խնդիրների լուծմանը: Մեր նպատակն է բարելավել երեխայի միջավայրը, տալ համապատասխան կրթական որակ, իսկ դրա համար նաև ծնողների օգնությունն է շատ կարևոր մեզ համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ամենադիտված