Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի սպասում. Նաիրիտցիները ոչ պաշտոնական ինֆորմացիա ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նաիրիտի» վերագործարկման և գործարանի հետ կապված այլ հարցերի քննարկման արդյունքում «Հայ մասնագետների խորհուրդը», միանալով նաիրիտցիների պայքարին, գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և բաց նամակ հղել ՀՀ նախագահին։ «Հայ մասնագետների խորհրդի» և «Նաիրիտի համակարգող խմբի» համատեղ քննարկումներին ներկա է եղել նաև համակարգող խմբի անդամ, «Նաիրիտի» նախկին աշխատակից Արագեղեցիկ Կարեյանը:

«Ինչպես գիտնականների խորհուրդը, այնպես էլ մենք դիմումը մի շարք հանգամանքներով ենք հիմնավորում: Նախ՝ ՀՀ կառավարությունն ուզում է առաջիկա տարիներին հանրապետությունում 10-15 արտադրամաս գործարկել, մինչդեռ կա պատրաստի գործարան, որը կարելի է վերագործարկել՝ օգտագործելով ավելի քիչ ֆինանսական միջոցներ և կարճ ժամանակահատված: Բացի այդ, պետբյուջեից տարեկան մեկուկես միլիարդ է դուրս գրվում այն ընկերությունների հաշվին, որոնք գյուղատնտեսության ոլորտն ապահովում են պարարտանյութով: Մինդեռ կարելի է առանց այդ գումարի հատկացման գործարանում պարարտանյութի արտադրություն կազմակերպել, ինչն ավելի էժան կլինի, քան դրսից բերված պարարտանյութը: Երրորդ հանգամանքն արտագաղթի դեմ կիրառվող միջոցներն են: Եթե գործարանը վերագործարկվի՝ այնտեղ շուրջ 2000 մարդ կաշխատի: «Նաիրիտի» վերագործարկումը մեզ հնարավորություն կտա մեր «ՏԷՑ»-ի և ատոմակայանի ռեակտորների մաքրման համար կաուստիկ սոդա արտադրել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Կարեյանը՝ հավելելով, որ նշված հարցերից բացի գիտնականների կողմից առաջ քաշվող այլ առաջարկներ ևս կան:

«Թե՛ նշվածները, թե՛ մնացած առաջարկները կարելի է քննարկել, և գործարանը վերագործարկելուց հետո իրականացնել: Սա ուղղություն է, որ մենք տալիս ենք ՀՀ կառավարությանը: Մենք արտասահմանից ներդրող ունենք, ով հայտ է ներկայացրել: Եթե ՀՀ կառավարությանը ձեռնտու չէ տվյալ ընկերությունը, իրենք կարող են ուրիշ ընկերություն ներգրավել կամ հենց ՀՀ կառավարությունը կարող է ներդրում անել: Մեծ հաշվով՝ մեզ համար մեկ է, թե ով ներդրում կանի: Մեզ համար կարևոր է, որ գործարանը վերագործարկվի և աշխատի: Առաջ են քաշում նաև անվտանգության խնդիրը, բայց ոչ մի խնդիր այդ առումով չկա: Տարիներ շարունակ մեր կադրերն իրենց աշխատանքով են փաստել, որ վախ գոյություն չունի: Պատրաստի կաուչուկը նույն բանն է, ինչ, օրինակ՝ պահածոն: Այսինքն՝ ոչ մի վտանգ չկա այն ներկրելու կամ արտահանելու դեպքում: Մեր հաշվարկներով՝ ամսվա կտրվածքով 2,7-ից մինչև 4 միլիոնի եկամուտ կունենանք, եթե ամսական 2000 տոննա կաուչուկ արտադրենք»,-նշեց նա:

Արագեղեցիկ Կարեյանը նկատեց՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ, նամակներ են ուղարկել տարբեր կառույցների:

«Շատ են եղել դեպքեր, որ մեր նամակներին ոչ մի պատասխան չի տրվել: Համենայն դեպս, հույս ունենք, որ ի վերջո կպատասխանեն մեր նամակներին: Բայց ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի և առաջարկությունների ենք սպասում: Մենք ունենք տեղեկատվություն, որ կա ինչ-որ իրանական ընկերություն, որը մուտք է գործել ու տեսել է գործարանը, և բանակցություն կա ՀՀ կառավարության հետ: Բայց կառավարության կողմից դա չի բարձրաձայնվում, ինֆորմացիան պաշտոնական չէ, բայց մեր տեղեկություններով՝ նրանց այցերը հաճախակի են: Այս ամենը հուսադրող է մեզ համար: Մյուս կողմից ապամոնտաժում են այն սարքավորումները, որոնք մեր նախնական ծրագրով պետք է ապամոնտաժվեին: Այսինքն՝ հիմնական սարքավորումներին, այսպես ասած, դեռ չեն կպչում: Եթե ժամանակի ընթացքում վերագործարկման ցանկություն ընդհանրապես չլինի, պարզ է, որ դրանց ապամոնտաժմանն էլ հերթը կհասնի: Վտանգ առայժմ չկա, բայց եթե մի քանի ամիս էլ ՀՀ կառավարությունը լռի, մենք կհասկանանք, որ չեն ուզում վերագործարկման մասին մտածել, ինչպես նաև զարգացնել արդյունաբերությունը: Որքան վերագործարկումը հետաձգվում է՝ մասնագետների արտագաղթ է տեղի ունենում: Զուգահեռ կա նաև սարքավորումների մաշվածության խնդիր»,-հավելեց գործարանի նախկին աշխատակիցը:

Աննա Բադալյան

Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը»
Ամենադիտված