Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյանը Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հնարավորությունների և Պուտինի հանդեպ հնչեցվող մեղադրանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը ՀՀ նախագահի ընտրությունը մեկ անձի կողմից նշանակում է որակում, որն իրականացվեց և դրանով հարցը փակվեց:
«Այսինքն ոչ ոք ժողովրդին չի հարցրել, տարբեր թեկնածություններ չեն դրվել, քննարկումներ չեն իրականացվել, չի հստակեցվել, թե ինչու հատկապես Արմեն Սարգսյանը: Բացի այդ, առ այսօր հրապարակված չեն Ա. Սարգսյանի հետ կապված մի շարք կասկածներ նրա ՀՀ քաղաքացիության, Հայաստանում նրա բնակության 6-ամյա ժամկետի հետ կապված և այլն: 

Նոր համակարգի պայմաններում Հայաստանում հարց որոշողը դառնում է վարչապետը և այստեղ էլ ես Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում: Նախկինում տեսնում էի, մտածում էի, որ հնարավոր է, որ նա մեկ այլ անձի նշանակի, սակայն քանի որ վստահություն չունի որևէ մեկի նկատմամբ, կփորձի իշխանությունն ամբողջովին իր ձեռքը պահել և իրականացնել ուղիղ կառավարում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով գնալով ավելանում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, և այդ պարագայում, փաստացի, մեր երկրի իշխանությունն ամբողջովին ձևական բնույթ է ստանում:

Նա ռուսական ռազմական ոստիկանների տեղակայումը հակասահմանադրական և հակաիրավական քայլ, ինչպես նաև Հայաստանի միջպետական պայմանավորվածությունների խախտում է համարում: Ա. Պապյանը համոզված է, որ այն պարզապես միջոց է Հայաստանում ներկա իշխանությունների համար ցանկացած ոչ ցանկալի զարգացում զինված խմբերով կանխելու համար: 

Նրա կարծիքով, այս ամենից բացի Հայաստանում ոչ միայն լիբերալիստական, այլև կապիտալիստական կարգեր չեն հաստատվել: Ազատ շուկայական հարաբերություններ այդպես էլ չձևավորվեցին և լիբերալիզմի փոխարեն զարգացավ ֆեոդալիզմը:
«Մարդիկ օգտագործեցին իրենց լծակները և սահմանափակեցին շուկան: Այդ իսկ պատճառով  գործարարներն այսօր ձգտում են գործադիր կամ օրենսդիր մարմնում պաշտոն զբաղեցնել: Նրանք լավ գիտեն, որ չկա մրցակցություն, իսկ պետական մարմինները զբաղված են հարուստ ու աղքատ «նշանակելով»: Եթե պետությունը որոշում է այս կամ այն մարդուն սննկացնել՝ սննկացնում է: Այսինքն, Հայաստանում ցանկացած գործարար մշտապես գտնվում է իշխանության լծի տակ: Ու քանի որ այսօր պետությունը նույնացված է մեկ անձի հետ, ուստի այդ մեկ անձն է որոշում ամեն ինչ: Եվ այս պայմաններում ելնելով մի շարք գործոններից՝ ՀՀ նախագահի սահմանադրական խիստ սահմանափակ հնարավորություններից, երկրում առկա իրողություններից, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Սարգսյանի անցյալն ու հոգեբանությունը, ով երբեք էլ չի եղել մարտիկ և այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականությունների ժամանակ երբեք հանդես չի եկել հօգուտ տուժածի ու հալածվածի, հանգում ենք այն եզրակացության, որ չի էլ կարող որևէ բան պաշտպանել: Ի դեպ, նա նույնիսկ դրա ցանկությունը չունի և եթե նա նման ցանկություն ունենար, ապա Սերժ Սարգսյանը նրան Հայաստան չէր բերի»,- ասաց Ա. Պապյանը: 

Նրա կարծիքով մարդկանց մի խումբ՝ ՀՀԿ-ի վերնախավը, պետությունն այսօր ընկալում է որպես իր սեփականություն: Եվ բնական է, որ նրանց ձեռնտու է Սերժ Սարգսյանի իշխանության մնալը: 

«Եթե նա գնաց, սկսվելու է պայքար իշխանության համար և իրար ուտելու են: Ինչպես Ստալինի մահից հետո եղավ: Բայց եթե նրա մնալը ձեռնտու է ՀՀԿ-ին, ապա ձեռնտու չէ ողջ պետությանը, քանի որ երբ նայում ենք նրա կառավարման տարիներին, տեսնում ենք, որ Հայաստանը մի քանի անգամ նահանջ է ապրել: Միայն արտաքին պարտքը մոտ 4 անգամ ավելացել է: 2020 թ-ին միայն պարտքի սպասարկման համար 1 միլիարդ 370 մլն դոլար գումար պետք է վճարենք: Դա կազմում է մեր բյուջեի 40 %-ը: Այսինքն, եթե նայում ենք երկրի կառավարման տեսանկյունից, նա ձախողել է ամեն ինչ: Եթե ազատ ընտրություններ լինեին, ապա ՀՀԿ-ն 10 %-ից ավելի ձայն չէր հավաքի, բայց ներկա Սահմանադրությամբ մշտապես հաղթելու է կառավարող ուժը: Եվ պետք չէ ասել, որ ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է հավաքել: Հյուսիսային Կորեայում իշխող քաղաքական ուժն ավելի շատ ձայներ է հավաքում, հետո՞ ինչ: Հենց ձայների քանակը վկայում է այն մասին, որ ազատ ընտրություն չկա Հայաստանում»,- ասաց Ա. Պապյանը:     

Հետազոտական կենտրոնի հիմնադիրը չի կիսում տեսակետը, թե Հայաստանը կարող է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում որոշակի առումով միջնորդի դեր ստանձնել: Ըստ Ա. Պապյանի, Արևմուտքը եթե ցանկանա հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ, դա կանի ուղղակի, առանց միջնորդների: 

«Արևմուտքի մեծ մասը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի: Բացի այդ, Հայաստանը չի կարողանում իր սեփական խնդիրները լուծել, ինչպե՞ս կարող է միջնորդի դեր ստանձնել: Արևմուտքը տեսնում է չէ՞, որ Հայաստանում ռազմական ոստիկանական ուժեր են տեղակայվում ոչ թե ՌԴ նախագահի, այլ օկրուգի կամանդույուշչիի մակարդակով, իսկ  Հայաստանը նույնիսկ դրա դեմ չի կարողանում պայքարել: Այսինքն, Արևմուտքում Հայաստանին լուրջ չեն ընդունում և ինչպե՞ս կարող է նման պայմաններում Հայաստանը տնտեսական կամ քաղաքական կամուրջ հանդիսանալ: Ինչ վերաբերում է այն հույսերին, թե Ա. Սարգսյանը կարող է բրիտականական վերնախավի հետ բանակցել՝ հեքիաթ է: Մեծ Բրիտանիայում նույնիսկ Չարլզը, ով նկարվել է Սարգսյանի հետ, օրենքով և ի պաշտոնե որևէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի քաղաքական օրակարգի վրա: Այնտեղ նույնիսկ թագուհին չի կարող միջամտել, քանի որ բրիտականական խորհրդարանի անդամները Պուտինին մեղադրում են 300 միլիարդ դոլար յուրացնելու և ողջ աշխարհը լրտեսներով լցնելու մեջ»,- խոսքը եզրափակեց Ա. Պապյանը: 

Արմինե Գրիգորյան

Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»
Ամենադիտված