Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես են հայուհիները մարմնավաճառությամբ զբաղվում Դուբայում. գաղտնի նկարահանում

ՎԻԴԵՈ

Այս լուսանկարում պատկերված մարդը` Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում:

2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն, նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը ` որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ` հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ: 

Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան: 

Ասադը Սիրիայից է: Ամենայն հավանականությամբ, նա իր հայրենիքում ունի հայ հարեւաններ կամ ընկերներ, որովհետեւ որոշ չափով տիրապետում է արեւմտահայերենին: Նա է լուծում հայ կանանց վիզաների հարցը եւ, միաժամանակ, նրանց անվտանգության երաշխավորն է: Հենց նրա միջոցով են հայ կավատները կանանց տանում Արաբական Միացյալ էմիրություններ: Նա կապող օղակ է հայ կավատների, Միացյալ էմիրությունների միգրացիոն ծառայության եւ ոստիկանության միջեւ: Եթե հայերը որեւէ խնդիր են ունենում, այդ մասին առաջին հերթին իմանում է Ասադը: Կավատները հենց նրան են զանգում, երբ կանանցից որեւէ մեկը վիզայի հետ կապված խնդիր է ունենում կամ հայտնվում է ոստիկանությունում: 

Ասադի եղբայրը` Ալին, նույնպես ներգրավված է մարմնավաճառության բիզնեսում: Նա զբաղվում է ռուս կանանց «ներկրմամբ»: Ռուսներից ոմանք երբեմն Ասադի միջոցով հայտնվում են հայ կավատների մոտ: Օրինակ` փետրվարին էջմիածնեցի Անոյի ( Անահիտ) մոտ հայտնվեց 16-ամյա մի ռուս աղջնակ` սիբիրցի Օլգան: Օլգայի համար, ինչպես պատմեց Անոյի խմբում գտնվող հայ կանանցից մեկը, կավատը Ասադին վճարել է վեց հազար դոլար: Անչափահաս աղջիկները Դուբայում ավելի թանկ են: Օլգային մենք հանդիպեցինք Անոյի վարձակալած բնակարանում: Այս բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, իսկ Անոն ապրում է մի հարկ վերեւ: Օլգայի ձեռքերին բազմաթիվ սպիեր կային. դրանք երակները կտրելու փորձի հետքեր էին: Նա այդ մասին չի խոսում: Թե ինչպես է Օլգան հայտնվել Դուբայում, այդպես էլ չկարողացանք պարզել: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ է բերել Ասադի եղբայր Ալին: 

  Ամինը 

Ասադի մենեջերը` սեւամորթ Ամինը, ցերեկվա ժամերին այցելում է հայ կավատներին եւ հավաքում փողերը: Նա մարմնավաճառ հայ կանանց սեփական խմբերն ունի, որոնց անձամբ է վերահսկում: Մենք երկու անգամ հայ կավատ Անուշի տան մոտ հետեւում էինք Ամինին՝ նկարելու համար, սակայն այդպես էլ չհաջողեցինք: Երկու անգամ էլ նույն ժամին՝ 15.00-ին, նա մտավ Անուշի բնակարան եւ ուղիղ կես ժամ անց դուրս եկավ այնտեղից: Երկու անգամ էլ տարբեր մեքենաներով էր: 

  Ալին կամ պատժիչ խումբը 

Հայ կավատները անհնազանդ մարմնավաճառներին պատժելու յուրահատուկ մեթոդ ունեն: «Կա մի արաբ, որի ծառայություններից օգտվում են բոլոր հայ բոսերը: Նրա անունը Ալի է, մականունը` «Պապա տյուլպան»: Կանայք նրան նաեւ «Պոչիկ Ալի» են ասում: «Նա երկար մազեր ունի եւ պոչ է կապում»,-պատմում է կավատ Նելլիի (Հայաստանում հայտնի է «Սվերդլովի Նելլի» մականունով) աղջիկներից երեւանցի Անուշը, որը Դուբայում արդեն երկու տարի մարմնավաճառությամբ է զբաղվում: 

«Բոսը զանգում է Ալիին, նա գալիս է եւ աղջիկներին տանում է Սահարա անապատ, մի քանի հոգով բռնաբարում են, ծեծում եւ ետ բերում: Մեր Շուշանը որ փախավ տնից, բռնեցին ու տարան: Ահավոր վիճակում էր, որ եկավ: Մի քանի օր խելքի չէր գալիս»,-պատմում է մեկ այլ կավատի` «չաղ» Նելլիի աղջիկներից մեկը` Անին: 

Բոլոր հայ աղջիկները սարսափում են Ալիից: «Մի անգամ մեր աղջիկներից մեկին էլ տարան անապատ: Էդ աղջիկը ասաց, որ վրեժ պիտի լուծի: Հաջորդ օրը նա գնաց ոստիկանություն եւ ասաց, որ իրեն բռնաբարել ու ծեծել են: «Police»-ը բռնեց Ահմեդին, Ալիին եւ Օմարին, եւ նրանք երկու ամիս բանտում մնացին»,-ասում է մասիսցի Արմինեն: 

Հայ կանանց մի մասը, որոշ ժամանակ կավատների վերահսկողությամբ աշխատելուց եւ նրանց ունեցած պարտքերը վերադարձնելուց հետո, առանձնանում են եւ ինքնուրույն աշխատում: Անուշը, որին հիշատակեցինք վերեւում, ներկայում ինքնուրույն է աշխատում եւ ապրում է մի ռուս աղջկա հետ: Նա ունի իր մշտական հաճախորդները եւ հանգիստ է: Հաճախորդներից մեկը Անուշի համար աշխատանքային վիզա է ուղարկել Երեւան, եւ նա այլեւս որեւէ խնդիր չունի սահմանն անցնելիս, թեեւ դեռ քսանչորս տարեկան է: 

Անուշի նախկին բոսը` Նելլին, հիմա Երեւանում է: Նելլիի որդին` Դավիթը, եւ հարսը` Գայանեն, նույնպես Դուբայում են: Այս ընտանիքի բոլոր անդամները հայտնի կավատներ են: Գայանեն կավատության համար 1990-ականներին Հայաստանում մի անգամ ազատազրկվել է:

Բժիշկ Տիգրանը 

Նախորդ հոդվածներից մեկում արդեն պատմել ենք հայ մարմնավաճառներին սպասարկող բժշկի` Տիգրան Մելիքյանի մասին: Սիրիահայ Տիգրանը կրթությունը ստացել է Երեւանում: Ավարտելուց հետո մինչեւ 1999 թվականը աշխատել է Երեւանի 8-րդ հիվանդանոցում: Հնարավոր է, որ Տիգրանն ու Ասադը Սիրիայից են ճանաչում միմյանց: 

Դուբայի բոլոր հայ կավատները, ինչպես նաեւ մարմնավաճառները, ճանաչում են Տիգրանին: Տիգրանը գրեթե կապ չունի Դուբայի հայ համայնքի հետ: Մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ չի շփվում տեղի հայերի հետ: Տիգրանը, հավանաբար, միակ մարդն է, որը կարող է ասել, թե քանի հայ մարմնավաճառ կա Դուբայում: Նա ամբողջ օրը վազքի մեջ է. չի հասցնում սպասարկել աղջիկներին: Հայ մարմնավճառներից մեկն ասաց, որ Տիգրանը ամիսը մեկ անգամ պարտադիր սրսկում է իրենց: 

«Մեզ ասում է` սպիդի դեմ է»,-պատմում է հրազդանցի Դիանան: Նա իսկապես հավատում է, որ իրեն սպիդի դեմ են սրսկում: Երբ ասացինք, որ նման դեղ չկա, զարմացավ. «Բա ի՞նչ են մեզ սրսկում»: 

Ի դեպ, սրսկման օրը աղջիկներն աշխատանքի չեն գնում. բժիշկը խստիվ արգելել է այդ օրը սեքսով զբաղվել: 

Փետրվարի սկզբին ՀՀ գլխավոր դատախազության երեք աշխատակից Դուբայում էին: Մեր նախորդ այցելության ժամանակ էլ նրանք այնտեղ էին: 

Այդ մասին մեզ տեղեկացրին հայ մարմնավաճառները: 

Առաջին անգամ դատախազության աշխատակիցները այցելել էին նաեւ «Սայկլոն» դիսկոտեկ: Սակայն սա արդեն այլ պատմություն է:

Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցի սխեման 

 

Նյութի աղբյուրը՝ http://hetq.am/arm/print/8940/

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին
Ամենադիտված