Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիպուկահարի առեղծվածը. Ո՞վ է նա

ՎԻԴԵՈ

«Սասնա ծռեր» խմբի` ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքից դուրս գալուց հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե «ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է»: Հեղափոխական տերմինաբանությունից, ինչպես երեւում է, ԱԱԾ-ն չէր կարողացել անմասն մնալ՝ ՊՊԾ գնդի ազատումը որակելով որպես «ազատագրում», իսկ այն գրաված խմբավորման անդամներին անվանել «ահաբեկիչներ»: Այժմ ահա, «ահաբեկիչներից» «ազատագրված» ՊՊԾ-ում տեղի են ունենում համապատասխան իրավական գործողություններ:

«Տեղի են ունենում համապատասխան քննչական գործողություններ, տեղազննություն է կատարվում, աշխատում են համապատասխան փորձագետներ»,-ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այս պահին կա՞ն ամփոփ տվյալներ, որոնք կարող եք ներկայացնել, մեր հարցին Ահարոնյանը կտրուկ արձագանքեց. «Եթե դուք տեղյակ լինեիք ՀՀ օրենսդրությունից եւ առհասարակ միջազգային փորձից, ապա պետք է, որ իմանայիք, որ տեղեկատվություն ստանում են նախաքննական մարմնից»:

Նա նաեւ երիցս խորհուրդ տվեց լրատվամիջոցներին «հապճեպ հրապարակումներով հանդես չգալ, ուսումնասիրել, օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից, տեղեկատվություն հարցնել միայն այն գերատեսչությունից, որին վերաբերում է հարցը»:

Իսկ հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի մահվան բոթը հայտարարելիս ոստիկանության համապատասխան գերատեսչությունը արդյոք հղում արե՞ց ՀՀ օրենսդրությանն ու միջազգային փորձին, եւ արդյոք հապճեպություն չցուցաբերե՞ց՝ հայտարարելով ենթասպայի մահվան հանգամանքները՝ նախնական տվյալներով նա զոհվել է «ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից»: Այնպես որ ակնկալում ենք, որ ոստիկանությունը լրատվամիջոցներին ցուցումներ տալուն զուգահեռ իր համար նույնպես որպես ուղենիշ կընտրի իր իսկ առաջարկած ցուցումները՝ «հապճեպ հրապարակումներով հանդես չգալ, ուսումնասիրել»:

Կադրերում չի երեւում, որ դիպուկահարը կրակում է

Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարի եւ տեսանյութի առնչությամբ մենք զրուցեցինք փորձագետի հետ (նա չցանկացավ իր անունը հրապարակել), ով մի շարք հանգամանքների վրա ուշադրություն հրավիրեց:

Նա նախ ասաց, որ հոլովակն ու լուսանկարը դիտած, անգամ կրիմինալիստիկայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ցանկացած անձի մոտ կարող են շատ պարզունակ հարցեր առաջանալ, որոնց ստիպված է պատասխանել ոստիկանությունը: Նա նախ ասաց, որ ոստիկանությունը սպանության կատարման հանգամանքների մասին հայտարարություն տարածելուց ցուցաբերեց կայծակնային օպերատիվություն, առանց հղում անելու որեւէ փորձագիտական եզրակացության, որը խոսում է այդ կառույցի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանությունը նախ տարածեց համապատասխան լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է դիպուկահարը նշանառության տակ վերցրել ինչ որ օբյեկտ: Նշանառության կադրը, փաստորեն, ոստիկանությունը ֆիքսել է, մինչդեռ կարճ վիդեոհոլովակում, որը նույնպես հետո հրապարակեց ոստիկանությունը, ընդամենը երեւում է դիպուկահար, ով հայացքը մեկ այս կողմ, մեկ այն կողմ է ձգում, սակայն նշան չի բռնում ու համապատասխան կրակոց չի արձակում:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հոլովակում չկա այդ դրվագը, որը կլիներ ապացույց առ այն, որ դիպուկահարն իրոք նշանառության տակ է առել «օբյեկտին» եւ կատարել է կրակոց: Երկրորդ` տեսագրությունը մոտ 12 վայրկյան է տեւել, այդ դեպքում ինչո՞ւ այն տեսախցիկով ֆիքսելուն զուգահեռ չի իրականացվել դիպուկահարին օպերատիվ կերպով վնասազերծելու օպերացիա, այն դեպքում, երբ ՊՊԾ տարածքը շուրջօրյա, բարձր մակարդակի հսկողության տակ էր վերցված: Նշանակում է՝ ոստիկանությունը, իմանալով դիպուկահարի՝ «օբյեկտ» (տվյալ դեպքում՝ ոստիկանության աշխատակից) ոչնչացնելու մտադրության մասին, փաստացի անգործություն է ցուցաբերել եւ միտումնավոր թույլ տվել, որ իր աչքի առաջ հանցագործություն կատարվի՝ դիպուկահարը նախ հարմար դիրքավորվի, նշան բռնի ու անվրեպ գործի:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ դիպուկահարների գործունեության, այսպես ասած, «էթիկայի կանոնները», որոնք սրբորեն պետք է պահպանի ցանկացած պրոֆիեսիոնալ: Իսկ նման հեռավորության վրա, ըստ նրա, անվրեպ գործել կարող էր միայն պրոֆեսիոնալը: Դիպուկահարը, այն էլ ՊՊԾ գնդի տարածքում դարանած, երբեք չէր գործի առանց համապատասխան հանդերձանքի՝ դիմակի կամ այլ քողարկող միջոցների: Եւ երկրորդ՝ դիպուկահարը մինչեւ կրծքավանդակը դուրս չէր գա կտուրի ճեղքից, այդքան անփույթ ու կտրուկ շարժումներով իրեն չէր մատնի, շատ լավ իմանալով, որ տարածքը հսկվում է: Եւ սա այն դեպքում, երբ ոստիկանությունը խոսում է «դարանած դիպուկահարի» մասին:

Դարանել՝ նշանակում է թաքնվել, գործել աչքից հեռու, ծպտված, մինչդեռ մենք գործ ունենք բացահայտ գործող դիպուկահարի հետ: Եւ ամենակարեւորը՝ ավտոմեքենայի մեջ նստած ոստիկանի վրա նշան բռնելու եւ կրակելու մոտիվը ընկալելի չէ: Ինչո՞ւ հենց նման «դժվար» թիրախ պիտի ընտրեր դիպուկահարը, եթե կարող էր օրվա ցանկացած հարմար ժամի շատ հեշտությամբ «շարքից հանել» ՊՊԾ գնդի մոտ տեղակայված ցանկացած այլ ոստիկանի: Եւ հետո՝ ո՞վ է այդ դիպուկահարը, ում դեմքը պարզ երեւում է, պարզվե՞լ է նրա ինքնությունը, արդյոք նա «Սասնա ծռեր» խմբի անդամների՞ց է, արդյոք վնասազերծվե՞լ է սպանություն կատարելուց հետո, առգրավվե՞լ է նրա զենքը:

Փորձագետը զրույցի վերջում ընդգծեց նաեւ, որ իր դատողությունները առկա կցկտուր փաստերի հիման վրա է անում, իսկ ավելի խորքային վերլուծություն անելու համար պետք է համապատասխան փորձագիտական քննության ենթարկել հրապարակված ֆոտոներն ու վիդեոն՝ ֆիլտրել համապատասխան համակարգչային ծրագրով, պարզելու դրա արժանահավատ լինելը, թե «արդյոք այն ինչ որ մեկի կամպյուտրանոցում սարքված ռոլի՞կ է, թե՞ իսկապես իրական տեսագրություն»:

Ոստիկանի սպանություն բացահայտելը աչքաչափով նայել-որոշելու հարց չէ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նույնպես ընդգծեց, որ առանց հանգամանալից փորձաքննության հնարավոր չէ որեւէ եզրակացություն տալ ոստիկանության աշխատակցի մահվան հանգամանքների վերաբերյալ: «Կա համապատասխան մեթոդաբանություն՝ որոշելու կրակոցի տեղի ու գնդակի ուղղությունը:

Իսկ առանց համապատասխան փորձաքննության որեւէ եզրակացություն անելը նույնը կլինի, թե ասենք, որ այս մարդը հիվանդ է, ու սկսենք առանց բժշկական հետազոտության եզրակացնել, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում»,-նկատեց Բաղդասարյանը:


Նա նաեւ հավելեց, թե պետք է դատափորձագետը համապատասխան քննության ենթարկի նաեւ ոստիկանի ստացած մահացու վիրավորումը՝ պարզելու, թե ինչ զենքից, ինչ անկյան տակ արձակված գնդակից է այն առաջացել, որ օրգաններն են վնասվել: Բացի այդ՝ պետք է փորձաքննության ենթարկել նաեւ մեքենան, որում եղել է սպանված ոստիկանը:

«Մի խոսքով՝ անհրաժեշտ է կատարել համալիր, համակողմանի՝ դատաբժշկական, դատաձգաբանական բաց եւ երկարատեւ փորձաքննություն, համապատասխան մեթոդաբանությամբ, որպեսզի որոշվի, թե որտեղից է եղել կրակոցը: Գուցե կրակոցը լրիվ այլ տեղի՞ց է եղել: Սա մեկ օրում աչքաչափով նայել-որոշելու հարց չէ:

Իսկ առանց համապատասխան փորձագիտական եզրակացության արդյունքների ենթադրություն անել, թե որտեղից էր կրակոցն արձակվել, ինչ հեռավորության վրա եւ ինչ զենքից՝ մեղմ ասած սխալ է, ճիշտ չէ»,-նկատեց փաստաբանը՝ վկայակոչելով ոստիկանության համապատասխան հաղորդագրությանը:

Հեղինե ՄանուկյանՆյութի աղբյուրը ` hraparak.am

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունըՓաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ Խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում․ ՀՀ ՀԿԿ Մաhացել է Գարեգին ԳաբրիելյանըԱլիեւը ժամանել է Ղազախստան Քարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլՀիշեցում․ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է պատասխանատվությունից Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Կիևում սգո օր է հայտարարվել. բնակելի շենքին ռուսական հրթիռի հարվածից զոհվել է 24 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հրաձգություն Վթար է․ ջուր չի լինելու Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն«Իտալիայի նախկին դեսպան. Արևմուտքի միջամտության պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում ենթարկվել ուկրաինացման»«Փաշինյանը զրկել է հայկական սփյուռքի համայնքներին ընտրելու իրավունքից» Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենՏեղի է  ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը․ պատմության այս օրը (15 մայիս)«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Դոլարն էժանացել էՎեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըՆոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. մանրամասներ«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է. ինչ է հայտնիԻրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Խոպանչիների համար խնդիրներ են ստեղծվել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըԱվտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Ամենադիտված