Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կին, որ գիտեր սեփական մահվան օրը.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստծու կողմից տրված պարգև՞, թե՞ անձնական ողբերգություն է, երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ քո սեփական մահը, բայց չես կարողանում կանխել. սրա պատասխանը թերևս գիտեր միայն նա' 90-ականների մեծագույն պայծառատեսը' Վանգան:

Վանգելիա Պանդեվա Դիմիտրովան' հետագայում Գուշտերովան, ծնված օրից (1911 թ. հունվարի 31) մի հասարակ աղջիկ էր բուլղարական աղքատ ընտանիքում ու որևէ մեկից որևէ բանով չէր տարբերվում: Թերևս միայն մի արտառոց բան կարելի է առանձնացնել, որ կատարվել է հենց ծնված պահին: Նա լույս աշխարհ է եկել ահավոր թույլ, այնքան թույլ, որ չի կարողացել անգամ ճչալ, ինչը բնորոշ է առողջ ծնունդներին: Բացի դա նրա գլխից ավելորդ ականջներ իսկ ձեռքերից ու ոտքերից ավելորդ մատեր են եղել աճած: Ասում են' նրան անգամ անուն չեն տվել' մտածելով, թե չի ապրի, բայց արի ու տես, որ 2 ամիս անց նա ճչացել է: Վերջապես որոշել են փոքրիկի անունը դնել Վանգելիա, ինչը նշանակում է «բարի լուր բերած»: Մայրը մահացել է, երբ Վանգան եղել է ընդամենը 3 տարեկան:

Փոքրիկ Վանգելիան կապուտաչյա, չարաճճի աղջիկ է եղել: Սիրել է «բուժակ» խաղալ' իբր ընկերներին բուժիչ բույսեր դուրս տալով: 11 տարեկանում նրա խաղացանկ է մտել մի նոր խաղ, որ տագնապ է առաջացրել հոր մոտ: Վանգան սկսել է տանը կամ դրսում առարկաներ դնել, հետո ամուր փակել աչքերն ու փնտրել դրանք: Ու չնայած հոր ջղայնությանը' Վանգան չի դադարել սիրելի խաղը խաղալուց:

Շուտով նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրը կարողացել է Վանգելիայի համար փոխարինել հարազատին:
Մի խոսքով' ընտանիքը ապրել է հանգիստ, և կարող էր այդպես էլ շարունակվել, եթե 12 տարեկան հասակում Վանգայի հետ տեղի չունենար շրջադարձային մի դեպք:


Մի ամպամած օր, երբ երեխաները խաղում էին բակում, հանկարծ նկատեցին մեծ, սև ամպ, կարծեցին, թե ամպրոպ է սպասվում, բայց ամպրոպի փոխարեն փոթորիկ բարձրացավ: Այն արմատախիլ էր անում ծառերը ու ողջ փոշին պտտում երկրի երեսին: Փոթորիկը բարձրացրեց նաև Վանգելիային ու գետնին շպրտեց շատ ավելի հեռու: Այնպես որ փոքրիկին գտան միայն երեկոյան' աչքերի մեջ ավազ լցված: Նա անգիտակից էր, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ բացել աչքերը: Տեղի բժիշկները խորհուրդ տվեցին նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք ու վիրահատել, բայց ընտանիքը գումար չուներ, իսկ մինչ կփորձեր ճարել, Վանգան վերջնականապես կուրացավ: Նրան տեղափոխեցին «կույրերի տուն» , որտեղ ապրեց 3 տարի ու այդ ընթացում սովորեց կարդալ, կար անել: Հենց այստեղ նա հանդիպեց նաև իր առաջին սիրուն' մի կույր երիտասարդի, ում հետ պատրաստվում էր կյանքը կապել: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց նրա ուղին: Խորթ մայրը մահացավ ու հայրը նրան հետ բերեց տուն:

Հետագա 10 տարիները դարձան ամենադժվարը Վանգայի կյանքում: Նա անընդհատ կար էր անում, բայց գումարը միևնույնն է քիչ էր: Հենց այս տարիներին էր, որ նա ծանր հիվանդացավ ու անկողնուն գամվեց: Այլևս ոչ ոք չէր հավատում, որ Վանգան կապրի, բայց մի գեղեցիկ օր նա ինքնուրույն վեր կացավ տեղից: Հենց այդ պահից էլ ի հայտ եկան նրա զարմանալի կարողությունները: Ասում են' նա մի տարի չքնեց' դրանից առաջ ընկնելով երկարատև տրանսի մեջ, որի ընթացքում խոսում էր ոչ իր ձայնով: Հետո հենց ինքը տարակուսանքով նկատեց, որ տեսնում է այն, ինչն ուրիշների մտքով անգամ չի անցնում: Սակայն սրա մասին նա միանգամից չխոսեց: վախենում էր, որ իրեն գժի տեղ կդնեն: Մի օր էլ չդիմացավ ու հարևանուհիների մոտ բերանից թռցրեց, որ ապրիլին պատերազմ է սկսվելու: Նրան, իհարկե, չհվատացին, բայց տարօրինակ խոսքերը հիշեցրեցին իրենց մասին, երբ ապրիլի 6-ին գերմանկան զորքը նախահարձակ եղավ: Այդ օրվանից էլ Վանգային սկսեցին «պայծառատես» կոչել, ու նրա տան մոտ հերթեր գոյացան:


Մարդիկ նրա մոտ էին գալիս իմանալու իրենց զինվորագրված հարազատների մասին, Վանգան էլ գրեթե անսխալ ասում էր, թե որտեղ է տվյալ մարդը, մահացած է, թե ոչ: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովն ուսումնասիրել է Վանգայի գուշակություններն ու եկել այն եզրակացության, որ նրա խոսքերը դուրս են գալիս համընկնում լինելու հնարավորության սահմանից, քանի որ դրանց հավանականությունը հասնում է 80 տոկոսի: Ահա մի քանի օրինակներ.

Մի անգամ նրա մոտ է եկել դերասան Վյաչեսլավ Տիխոնովը, բայց չի հասցրել անգամ շեմքն անցնել, երբ Վանգան բացականչել է. «Դու ինչու՞ չես կատարել ընկերոջդ' Յուրի Գագարինի խնդրանքը: Չէ՞ որ վերջին թռիչքից առաջ նա խնդրել էր քեզ մի զարթուցիչ գնել ու դնել սեղանին իբրև հիշատակ»: Տիխոնովը ապշած է մնացել, քանի որ այդ դեպքի մասին բացի իրենից ու Գագարինից չի իմացել ոչ ոք:

Վանգան գուշակել է նաև Լեոնիդ Լեոնովի մահը' ասելով, որ վերջինս կհասցնի միայն տեսնել իր վեպի' «Եռանկյունու» հրատարակությունն ու հաջողությունը, ինչն այդպես էլ եղել է:

Երբ Վանգայի մեծ եղբայրը պատրաստվում էր մտնել պարտիզանական ջոկատ, քույրն աղաչում էր նրան չանել դա' ասելով, որ եղբորը կսպանեն 23 տարեկանում: Բայց Վասիլը չլսեց ու մեկնեց ռազմաճակատ: Հոկտեմբերին ընտանիքն իմացավ, որ նրան գերի են վերցրել, դաժանորեն խոշտանգել ու գնդակահարել:

Անցյալն իմանալու ձգտումն է եղել նաև պատճառը, որ Վանգայի ապագա ամուսինը դիմի նրան: 1942 թվականին զինվոր Դիմիտր Գուշտերովը եկել է կույր գուշակի մոտ' իմանալու, թե ով է սպանել իր եղբորը: Հանկարծ Վանգան դիմել է նրան անունով ու ասել. «Գիտեմ' ինչու ես եկել: Ոզում ես իմանալ եղբորդ սպանողի անունը: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ես ասեմ քեզ, թե ով էր հանցագործը, բայց դու պիտի երդվես, որ վրեժ չես լուծելու, քանի որ կանցնի ժամանակ, ու դու կտեսնես նրա վախճանը»: Հետո Դիմիտրն էլի մի քանի անգամ այցելել է Վանգային, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնացել են:

Ինքը' Վանգան, իր կարողությունները բացատրել է ինչ-որ անհասկանալի մարմինների առկայությամբ, որոնց ծագումը բացատրել չի կարողացել: Նա ասում էր, որ խոսում է մահացածների հետ: Նրա հաճախորդներից շատերն էլ են պնդում, որ տարօրինակ կնոջ մոտ իրենք լսել են մահացած հարազատների ձայները. «Երբ իմ դիմաց որևէ մեկը կանգնում է, նրա շուրջ են հավաքվում իր մահացած բարեկամները: Նրանք իրենք են ինձ հարցեր տալիս ու պատասխանում են իմ հարցերին: Ես ընդամենը փոխանցում եմ ողջերին այն, ինչ հաղորդում են մահացածները»:

Վանգան չէր կանխում դեպքերը, այլ միայն գուշակում էր: Սակայն նա նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Հիմնականում նա խորհուրդ էր տալիս հիվանդներին լողանալ իր ասած բույսերի թուրմով, քանի որ մաշկի միջոցով արված բուժումը ավելի արդյունավետ էր համարում: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»: Վանգայի մեծ սիրո մասին դեպի բնությունը շատ են խոսում, բայց կույր գուշակը միշտ խորհուրդ էր տալիս բուժվել այն բույսերով, որոնք աճում են հայրենի երկրում: Շատ-շատերին են օգնել նրա դեղատոմսերը, իսկ այ ամուսնուն նա անգամ օգնել չփորձեց, քանի որ ասաց, թե դա է ամուսնու ճակատագիրը, իսկ ինքը իրավունք չունի ճակատագրի դեմ դուրս գալու: Ասում են' ամուսինը կյանքի վերջին տարիներին շատ է խմել: Վանգան տեսել ու հասկացել է ամեն ինչ, բայց կանխել չի կարողացել: Երբ ամուսինը մահանալիս է եղել, Վանգան ծնկի է իջել նրա մահճի առաջ ու երկար արտասվել, իսկ երբ նա հոգին Աստծուն է հանձնել, Վանգան դադարել է լացելուց ու քնել է ընդհուպ մինչև թաղումը: Հետո ասել է. «Ես ուղեկցեցի նրան մինչև այն տեղը, որ նախատեսված էր նրա համար»:

Իսկ ինքը' գուշակը, երբեք չի վախեցել մահվանից' ասելով, որ այն գոյություն չունի. «Մահվանից հետո մարդու մարմինը փտում է, ինչպես ամեն կենդանի բան, բայց նրա մի մասնիկը, կամ, եթե կուզեք այդպես անվանել, ապա' հոգին, չի փտում, այլ շարունակում է զարգանալ, որ հասնի ավելի բարձր աստիճանի: Հենց դա է անմահությունը»:

Մահը Վանգան ընդունեց ժպիտով: Հիվանդ էր աջ կրծքի ուռուցքով ու ասում էր, որ գիտի' իր ժամանակը լրացել է, դրա համար էլ թույլ չտվեց իրեն վիրահատել: 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկները արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում: Վանգան սկսեց խոսել մի ֆրանսուհի 10-ամյա աղջնակի մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանա ու ստանա շնորհը: Այդ աղջիկը այժմ պիտի լինի մոտ 26 տարեկան և, ով գիտի, գուցե մի օր լսենք նաև նրա անունը:

Վանգայի զարմուհու խոսքերով'մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն, իսկ հետո ասաց. «Այ հիմա ես պատրաստ եմ»: Մոտ ժամը 9-ին Վանգան ասաց, թե իր հետևից են եկել մահացած հարազատների հոգիները, սկսեց խոսել նրանց հետ, իսկ ժամը 10-ին բժիշկները գրանցեցին նրա մահը:

Կգա հրաշքների ժամանակը, և մարդիկ ոչ նյութական շատ հայտնագործություններ կկատարեն:

Տիեզերքում կյանք կհայտնաբերվի, ու դա ցույց կտա, թե ինչպես է կյանքն առաջացել երկրի վրա:

Կգա օրը, երբ քաղցկեղը կառնվի ամուր երկաթների մեջ (նրա խոսքերը մեկնաբանում են, թե իբրեւ քաղցկեղի դեմ դեղը շատ երկաթ կպարունակի):

Ապագան պատկանում է բարի մարդկանց, նրանք ապրելու են հիասքանչ աշխարհում, որն այսօր մենք չենք կարող անգամ պատկերացնել:

Հոգին չի մեռնում: Պարզապես վատ մարդկանց հոգիները չեն կանչվում երկինք ու չեն փոխակերպվում: Երկիր են վերադառնում միայն լավագույն հոգիները:

Դրախտն ու դժոխքը անմարմին կյանքի երկու ձևերն են: Եթե մահացածի անհրաժեշտությունը կա իբրև կենդանի, դա դրախտն է:

Մի փորձեք լիովին ազատ լինել: Ոչ ոք ազատ չէ:

Մի նախանձեք, որովհետև իմ տարած ծանրությունը հնարավոր չէ բարձրացնել:

Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ: Ինչպե՞ս է հնարավոր բացատրել, երբ դա Աստծու ձեռքի գործն է: Իմ պարգևն Աստծուց է: Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ և' տեսանելի, և' անտեսանելի աշխարհը:

Աստված տվել է իմ կարողությունները, ու նա էլ կորոշի, թե ում հանձնել դրանք հետո: Ինձնից ոչինչ կախված չէ:

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել
Ամենադիտված