Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ վերադառնա շոու բիզնես». Մարին՝ նոր տեսահոլովակի և իր աշխատանքի մասին

ՎԻԴԵՈ

Նրան մինչ օրս շատերն ասոցացնում են այն փոքրիկ աղջնակի հետ, որը տարիներ շարունակ հայկական հեռուստաեթերը լցնում էր ժպիտով ու հեքիաթներով, իսկ նրա «Դառը սուրճ» երգը տարիներ առաջ դարձավ հիթ: Այսօր Մարի Ավանեսյանին չենք տեսնում եթերում, սակայն հեռուստատեսության հետ կապը նա չի խզել: Մարին աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց արդեն՝ կադրից դուրս: Իսկ վերջերս երգչուհի-հաղորդավարուհին ներկայացրեց Անիտա Հախվերդյանի եւ Մանե Հակոբյանի հեղինակած «Դառը սուրճ» երգի քավր տարբերակը՝ ավելի լիրիկական ու հասուն մեկնաբանությամբ: Շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյոք Մարին կվերադառնա՞ երգարվեստ եւ հայկական շոու բիզնես: Երգչուհին վերջին շրջանում հաճախակի հարցազրույցներ չի տալիս, բայց NEWS.am STYLE-ի հարցերին սիրով պատասխանեց 

Загрузка...

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Վերջերս հասկացա, որ շատերը մինչ օրս «Դառը սուրճ» երգը հիշում են եւ նաեւ երգում բառերով` թե ընկերներս, թե անծանոթ մարդիկ: Ինձ տեսնելիս հարցնում էին, թե ինչու էլ չեմ երգում, հետո նշում, որ շատ են սիրում «Դառը սուրճ» երգը եւ սկսում էին երգել այն. այդպես միտք առաջացավ ներկայացնել այն քավր տարբերակով»:

Երգչուհու մտահղացումը հատկապես դուր եկավ ընկերներին, որոնց հորդորով էլ Մարին, ի վերջո, թողարկեց երգը նոր գործիքավորմամբ.

«Ընկերներիս պատմեցի մտահղացման մասին, սակայն անընդհատ ականջի հետեւ էի գցում, բայց հետո պետք է լիներ Հանրային հեռուստատեսության կորպորատիվ երեկոն, եւ ընկերուհիս` Անուշիկը (խոսքը «Դեպի Եվրատեսիլի» պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի մասին է,- հեղ.), ասաց, ավելի ճիշտ հրամայեց, որ մինչեւ այդ օրը պատրաստեմ երգը եւ առաջին անգամ երեկոյի ընթացքում այն ներկայացնեմ: Ես էլ պնդում էի, թե ով պետք է դա լսի, հատկապես, որ քավրը դանդաղ տարբերակով էր լինելու, մտածեցի` ում դա պետք է հետաքրքիր լինի, բայց Անուշիկի ասածն ինձ համար օրենք է (ծիծաղում է): Ամեն դեպքում, արեցի դա… Դիմեցի ընկերոջս` Նիկ Էգիբյանին, որն այդ հարցում վարպետ է, բայց մինչ քավրին անցնելը, խորհուրդ հարցրեցի այն մարդկանցից, որոնք կապ ունեին երգի հետ, օրինակ՝ Հայկոյից, որը կատարել էր գործիքավորումը, ու այդպես բոլորն էլ խորհուրդ տվեցին, որ անպայման զբաղվեմ դրանով: Մի օր էլ իմ մյուս լավ ընկերոջ` Ռոբերտ Քոլոյանի հետ, որը ինձ միշտ քաջալերում է, գնացինք Նիկի ստուդիա, զրուցեցինք, որից հետո Նիկը շատ արագ նոր գործիքավորում մտածեց, ու ես սկսեցի միանգամից երգել, երեւի` ամբողջ գործընթացը մեկ ու կես ժամ տեւեց:

Այնուհետեւ ձայնագրությունն ուղարկեցի ինձ հարազատ մի քանի մարդու, որոնք լսեցին ու շատ հավանեցին, բայց մեջս դեռ կասկած կար` կհավանե՞ն մարդիկ, թե՞ ոչ: Եկավ այդ օրն, ու Անուշիկի դրդմամբ ես երգեցի այն, ու սպասածիցս շատ ավելի լավ ընդունվեց. բոլորը հիշում, ինձ հետ հավասար երգում էին: Իրոք զարմացած էի ու շատ երջանիկ: Բայց երկար ժամանակ այդ երգը պահեցի իմ էլեկտրոնային փոստում եւ այն հասանելի էր միայն ընկերներիս համար, որոնք անընդհատ հարցնում էին, թե երբ եմ այն հանրությանը ներկայացնելու: Այդպես, Ռոբերտն առաջարկեց այն հետաքրքիր հոլովակի տեսքով ներկայացնել: Մի օր էլ դուրս եկանք զբոսանքի ու ընթացքում կադրեր արեցինք: Հետո արդեն իմ թիմը` Your Day Production-ն, այդ ամենը միացրեց իրար ու արդյունքում ստացվեց գեղեցիկ հոլովակ: Ես այն տեսահոլովակ չեմ համարում, այլ գեղեցիկ հոլովակ: Ամեն դեպքում, արել եմ մի բան, որն իմ հոգուն ավելի հարազատ է, քան երգի առաջվա տարբերակը»:

Երգչուհին նշում է՝ նման երաժշտական նորություններ կաշխատի ավելի հաճախ ներկայացնել, իսկ հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է վերադարձ շոու բիզնես, պատասխանեց. «Չեմ վերադառնա շոու-բիզնես, որովհետեւ չեմ կարծում`այսօրվա մեր շոու բիզնեսում ես շատ անելիքներ ունեմ»:

Մարիի հետ զրուցեցինք նաեւ ներկայիս գործունեության մասին.

«Աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ տարիներ առաջ աշխատել էի, իսկ երկարատեւ դադարից հետո հասցրել էի կարոտել: Շատ երջանիկ եմ ու շատ եմ սիրում գործս: Տեսախցիկի հակառակ կողմում եմ աշխատում, բայց շատ եմ սիրում աշխատանքս ու փորձում իմ աշխատանքով հաջողության հասնել հենց այս ասպարեզում»:

Զրույցի վերջում Մարին իր շնորհավորանքն ու մաղթանքը հղեց կանանց եւ աղջիկներին՝ մեկամսյակի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին: Ուզում եմ` շատ երջանիկ լինեն: Երեկ ընկերուհիներիցս մեկը մաղթեց, որ կյանքն ինձ երես տա… Թող կյանքը բոլորին երես տա»:

 

Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Haaretz -ը տեղեկացել է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցումՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարսը՝ բաց Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վերջին որսը փլուզումից առաջ. Հայ ձկնաբույծները տագնապ են բարձրացնում Ռուսաստան տանող ճանապարհի փակվելուց հետոՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան «Անտոկոս վարկեր և գումար Կատարից. Փաշինյանը կոռուպցիայի ազդանշաններ է ուղարկում» Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին. պատմության այս օրը (25 հուլիս)Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 328 ԱԹՍ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավոր
Ամենադիտված