Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյոք ամո՞թ է, երբ կինը ինքնաբավարարմամբ է զբաղվում(տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ձեռնաշարժությունը (հոմանիշ` ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) էրոգեն (տարփածին) գոտիների, հաճախ` սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով:

Ձեռնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման (աքսելերացիա) գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:

Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ:

Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժություն սովորում են հասակակիցներից: Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա` չհիմնավորված, չափազանցված և մոգոնված բացասական հետևանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա): Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա և կարող է նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանցի բխող անբարենպաստ հետևանքներով հանդերձ:

Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում` իր կամազրկության գիտակցման կապակցությամբ: Հաճախ նա ջանում է (թեև ոչ մշտական հաջողությամբ) պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից: Որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են այն դեռահասները, ովքեր շատ ազատ ժամանակ և չօգտագործվող էներգիա ունեն, ինչպես նաև պատշաճ ուշադրության չարժանացած դեռահասները:

Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:

1. Պատանեկան հիպերսեքսուալության շրջանի մաստուրբացիա: Պուբերտատ շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրավաբանորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով: Ծնողները պետք է գիտենան, որ այս շրջանի ձեռնաշարժությունը համարվում է նորմալ, բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ բաղնիքի կողքին՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել ևս՝ ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման:

2. Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով:

3. Վաղ նախապուբերտատային մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը: Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքման և հեշտանքի միջև դիսոցիացիայի երևույթը՝ հեշտանք առանց սերմնաժայթքման կամ հակառակը: Սովորաբար, սեռական հասունացման հետ այս դիսոցիացիան անցնում է:

4. Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալության, ձեռնպահության) մեջ հայտնվելու ժամանակ:

5. Պերսևերատոր-օբսեսիվ (կպչուն մտքերի) մաստուրբացիան բնորոշվում է կպչունության հատկանիշով: Եթե ձեռնաշարժության վերոնշյալ բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում կամ իրենց տեղը զիջում են այլ տեսակին, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ ամուսնանալուց հետո: Ամենածանր դեպքերում այն իրականացվում է սեռական ցանկության, էրեկցիայի և հեշտանքի բացակայության պայմաններում: Անձը ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի հարկադրող պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ ամենևին դրա կարիքը չունի: Օբսեսիվ մաստուրբացիան ախտաբանական է, պահանջում է բուժական միջոցառումների կիրառում` ուղղված այն առաջացնող պատճառների դեմ:

6. Ընդօրինակված մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ: Սովորաբար, դրա պատճառը սեռապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է և նրանց կողմից ճնշման չենթարկվելը: Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը:

Օրվա ընթացքում մի քանի անգամ (6-8) ձեռնաշարժությունը կոչվում է ախտաբանական, որն անհրաժեշտ է կանխել: Բայց պետք է պայքարել հմտորեն` անհատական զրույցների ու լրջմիտ խորհուրդների տարբերակով: Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար: Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը: Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի: Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն: Դեռահասներին անհրաժեշտ է ներգրավել նրա հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ:

Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները: Պետք է նշել, որ նրանք հաճախ օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնք հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են չափերով մեծանալ: Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և բացելով իրարից:

Եթե տղամարդկանց ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 տարեկան հասակում և ավարտվում մոտավորապես 25-27 տարեկանում, ապա կանանց ձեռնաշարժությունը, հակառակը, 25 տարեկանից հետո խթանվում է և իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում:

Պատճառն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո): Բացի այդ, կանայք, որպես կանոն ձեռնաշարժությամբ զբաղվում են ինքնուրույն` առանց միջավայրի ազդեցության և հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են:

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է կրեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափի այլ պարագաներ: Մեծահասակների զգայուն վերաբերմունքը, նրանց ժամանակին ու նրբանկատ օգնությունը կնպաստեն խուսափելու երեխաների ու դեռահասների վատ սովորությունից:

Առավել մանրամասն՝ Այստեղ

Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր
Ամենադիտված