Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրավման 14 օրերը. ինչպես սկսվեց ամեն ինչ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

14 օր ողջ Երևանն ու Հայաստանը շունչները պահած` հետևում էին ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին: Իսկ ինչից սկսվեց ամեն ինչ.

ArmLur.am-ը ամփոփում է «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները:

Հուլիսի 17. խմբավորումը գրավեց

ՊՊԾ գունդը Հունիսի 17-ին` ժամը 05:28-ին, «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկի` ՊՊԾ գունդը գրավելու մասին: Պարզ դարձավ, որ խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, ևս երկու ոստիկաններ վիրավորվեցին: Վիրավորվեց նաև խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանը, հաղորդվեց պատանդառված ոստիկանների մասին, որոնց թվում էին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելեց գնդի տարածք, զրուցեց «Սասնա ծռեր» խմբի անդամների, ինչպես նաև գնդում գտնվող ոստիկանների հետ:

Հուլիսի 18. հայտարարվեց բանակցությունների մասին

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ իշխանությունները և խմբավորման անդամները բանակցում են: Հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել ևս մեկ ոստիկան: Իսկ ԱԱԾ-ն էլ հայտնեց, որ գնդում գտնվողներն ապահովվել են սննդով: Նույն օրն Ազատության հրապարակում հանրային քննարկման հավաքվեցին մեծ թվով քաղաքացիներ, իսկ երբ որոշվեց երթով շարժվել դեպի Խորենացու փողոց, ոստիկանությունը սկսկեց բերման ենթարկել նրանց:

Հուլիսի 19. բախումներ Սարի թաղում

Հուլիսի 19-ի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ Խորենացու փողոցում էին, երբ գնդի տարածքից կրակոցներ լսվեցին, և շտապօգնության մեքենաներ անցան: Ավելի ուշ պարզվեց, որ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, իսկ կրակոցներն էլ արձակել են խմբավորման անդամները` ի պաշտպանություն ցուցարարների:

Հուլիսի 20. բախումներ Խորենացու փողոցում

Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացու փողոցում հավաքված քաղաքացիները դիմում են ոստիկանությանը, որպեսզի սնունդ փոխանցեն խմբավորման անդամներին, սակայն մերժում ստանալուց հետո որոշ քաղաքացիներ քարեր և շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս էլ կիրառեցին հատուկ միջոցներ, ինչի հետևանքով վիրավորվեցին թե´ ցուցարարները, թե´ ոստիկանները, ձերբակալվեցին բազմաթիվ մարդիկ:

Հուլիսի 21. իշխանության առաջին արձագանքը

Իրադարձությունների 5-րդ օրը միայն իշխանությունն առաջին անգամ արձագանքեց ոստիկանության գնդի գրավմանը: Դա տեղի ունեցավ կառավարության նիստի ժամանակ, որտեղ վարչապետ Հովիկ Աբրայամյանը նշեց, որ իրավիճակը խիստ մտահոգիչ է, իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անում են իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:

Հուլիսի 22. առաջին և երրորդ նախագահների խոսքը

Հուլիսի 22-ին երկրում տիրող իրավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Վերջինս իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց, որ պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ զինված խումբն էլ վայր դնի զենքերը:

Հուլիսի 23. պատանդների ազատ արձակում` լրագրողների այցելության դիմաց

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և որոշվել է ազատ արձակել ոստիկաններին` մամուլի ասուլիս կազմակերպելու դիմաց: Այդ օրը պատանդ չորս ոստիկանն էլ ազատ արձակվեցին, որից հետո լրագրողներին թույլ տվեցին մուտք գործել գնդի տարածք և նկարահանումներ անցկացնել: Դրանից հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե Վիտալի Բալասանյանն այլևս բանակցող կողմ չէ:

Հուլիսի 24. անջատեցին էլեկտրաէներգիան

«Սասնա ծռեր»-ը հայտարարեց, որ խմբավորման անդամները զրկված են էլեկտրաէներգիայից և նրանց չեն ապահովել սննդով: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Վիտալի Բալասանյանը` կոչ անելով խմբավորման անդամներին վայր դնել զենքերը: Հանձնվելուց հետո Բալասանյանի խոսքով` Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ժիրայր Սէֆիլյանի հետ: Նույն օրը խմբավորման անդամները ոստիկանական 3 մեքենա այրեցին:

Հուլիսի 25. այրեցին ավտոմեքենաներ

Քննչական կոմիտեն օրվա ընթացքում հայտարարեց, որ հետախուզում է հայտարարվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հուլիսի 26. Լարված օր

Ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու 10-րդ օրը լարված անցավ. գնդի տարածքի մոտ այս գիշեր ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ ստացան զինված խմբի երկու անդամներ: Տեղի ունեցածի վերաբերյալ առավոտյան հաղորդագրություն տարածեց «Հիմնադիր խորհրդարանը». տարածքին հարակից ոստիկանական պատնեշից «Սասնա ծռեր» խմբի վրա կրակ բացվեց, ինչի հետեւանքով խմբի անդամները վիրավորվեցին: Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց և ներկայացրեց կատարվածի մասին իր վարկածը. ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության ավտոմեքենա ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից իրական վտանգը կանխելու համար իրավապահ մարմինները կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ. Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 27. Վիրավորվեց Պավել Մանուկյանն ու որդին

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում այդ գիշեր վիրավորվեցին «Սասնա ծռեր» խմբի համակարգող Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց ժամը 01:30-ի սահմաններում, երբ ցուցարարները երթից հետո արդեն հեռացել էին Խորենացի փողոցից համակարգող խմբի հորդորով:

«Գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Վաղ առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, որ զինված խմբի եւս երկու վիրավոր անդամ գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: Նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար գնդի տարածք մեկնած բուժաշխատողներին, ըստ ոստիկանության, պատանդ են վերցրել:

Հուլիսի 28. Զանգվածաբար բերման ենթարկեցին

Նախորդ երկու օրերին զանգվածաբար բերման ենթարկվեցին Խորենացու փողոց եկող յուրաքանչյուր քաղաքացու: Բերման ենթարկվածների մեջ էին ոչ միայն նախաձեռնող խմբի անդամներից Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Մկրտչյան, Թամար Հովհաննիսյանը, Եղիշե Պետրոսյանը, այլեւ սովորական քաղաքացիներ, պարզապես անցորդներ, որոնց մեջ կային տարեց կանայք: Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին:

Հուլիսի 29. Կրկին վիրավոր

Այդ օրը պարզվեց, որ վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը։ Ոստիկանությունը հայտարարեց, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը փոխհրաձգության ժամանակ։ Ժամը 19։00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու վիրավոր։ Ըստ ոստիկանության՝ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ։

Հուլիսի 30. Ամենալարված գիշերը

Հուլիսի 29-ի գիշերն ամենալարվածն է ողջ օրերի ընթացքում: Հուլիսի 29-ը ամենալարվածն էր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման երկու շաբաթվա ընթացքում: Երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների մի մասն անսպասելիորեն փոխեց դեպի Խորենացի փողոց նախապես հայտարարած երթուղին եւ Նար Դոսից մտան Սարի թաղ: Ոստիկանների մի փոքր խումբ փորձեց պատ կազմել, սակայն ցուցարարները ճեղքեցին պատն ու շարժվեցին առաջ:

Ոստիկանությունն արագ վերադասավորվեց եւ մեծ ուժեր կենտրոնացրեց Սարի թաղի հատվածում: Ոստիկանները ծխանռնակներ նետեցին մարդկանց ուղղությամբ, իսկ քաղաքացիական հագուստով ու ոստիկանական մահակներով զինված անձիք ծեծի ենթարկեցին առաջին պատահած մարդկանց: Որոշ լրագրողներ վնասվածքներ ստացան: Ընդհանուր առմամբ 73 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 67-ը՝ քաղաքացիական անձիք, 6-ը՝ ոստիկաններ:

Հավաքի մասնակիցներին ցրելուց հետո իրավապահներն ակտիվիստների որս սկսեցին Սարի թաղի փողոցներում: ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու եւ առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ տվեց մինչեւ հուլիսի 30-ը՝ ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված էին առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի՝ ասվում էր ԱԱԾ հայտարարությունում:

Հուլիսի 31. զինյալները հանձնվեցին

Երկշաբաթյա զինված դիմակայությունն ավարտվեց. երեկ «Սասնա ծռեր» խումբը հայտարարեց, որ իրենք իշխանություններին հանձնվելու որոշում են կայացել։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ խմբի համակարգողներից Վարուժան Ավետիսյանը զանգահարել էր 1in.am-ի խմբագրություն և հայտարարել, որ ժամը 20։00-ին վայր են դնում զենքերը։ Այս ընթացքում իրենց սատարելու դուրս եկած քաղաքացիներին Վարուժան Ավետիսյանը կոչ արեց այս որոշումն ընդունել որպես դրական քայլ եւ շարունակել պայքարը՝ հետեւելով իրենց կոչերին՝ արդեն կալանավայրերից։

 

Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»
Ամենադիտված