Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա տղան ծեծում ու հայհոյում է իր 36-ամյա կնոջը և ստիպում է ԴԱ անել.այն էլ դստեր ներկայությամբ.(տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր օրերում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի տարբերությունն աստիճանաբար ցավալիորեն կրճատվում է: Փաստ է այն, որ մեծ մասամբ ամուսնական կապի խզումը տեղի չի ունենում հենց այնպես, առանց ծանրակշիռ պատճառների: Ճեղքերը հարաբերություններում ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում, ընտանեկան վեճերի արդյունքում, որոնք որևէ ընտանեկան խնդրի և՛ ախտանիշներ, և՛ պատճառներ կարող են հանդիսանալ: 
Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե որն է այդ չարաբաստիկ վեճերի էությունը և ինչպես կարելի է չեզոքացնել դրանց կործանարար ազդեցությունը: Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան վեճերից խուսափելու և ընտանիքն ամուր պահելու համար:

Ինչո՞ւ են ծագում ընտանեկան վեճերը

Բոլորն իրենց փորձից գիտեն, որ ընտանեկան վեճի առիթ կարող է դառնալ ցանկացած մանրուք. ժամանակին չթափված աղբը, բաղնիքի չանջատված լույսը, չափազանց երկար հեռախոսազրույցը, հեռուստացույցի բարձր ձայնը, երբ ֆուտբոլ է հեռարձակվում, տարակուսանքը` ինչ կոշիկ հագնել, երբ առանց այդ էլ ուշանում եք… Ցանկը թերևս անվերջանալի է: Սակայն, չպետք է իրար խառնել առիթներն ու պատճառները. առիթներն անթիվ են, իսկ պատճառները կարելի է ենթարկել բավականաչափ հստակ մի քանի դասակարգման: 
Ընտանեկան վեճերի «ամենաթեժ» պատճառը ամուսիններից մեկի խանդն է: Իրավիճակը բարդանում է նրանով, որ եթե անգամ «մեղավոր կողմը» ոչ մի առիթ չի տվել, դա ոչ մի բան չի փոխում: Բոլոր փաստարկներն անտեսվում են, քանի որ խանդը զգացմունքի հիվանդագին արտահայտում է «անխառն» վիճակում, երբ բանականության փաստարկները չեն աշխատում:
Մյուս ակնհայտ պատճառը, այսպես կոչված, «ուղեղի լուսավորումն» է, որը գործում է հատկապես երիտասարդ ընտանիքներում: Երբ համատեղ կյանքի ռոմանտիկ շրջանն ավարտվում է (միջինը 1-ից 3 տարի հետո) կողակցի թերություններին համակերպվել բոլորը չեն կարողանում: Հաճախ բացահայտում են, որ կիրքը` կիրք, բայց ստացած դաստիարակության, կրթության տարբերությունը, չհամընկնող կենսական արժեքները, մասնագիտական կայացածության հարցը և այլ խնդիրներ պարարտ հող են դառնում ներքին չարացածության համար, ինչը հանգեցնում է բացահայտ կոնֆլիկտների: Ուստի երբ ներքին լարվածությունը գերհասունանում է այն մտքից, որ կողակիցը համատեղ կյանքում ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում էիք, սկսվում են մանր խայթոցները, որոնք սովորաբար արագ վերաճում են լուրջ վիճաբանությունների: 

Բացի այդ` կյանքի կենցաղային կողմից չես փախչի, իսկ նյութական ապահովությունը, տան պայմաններն ու հարմարավետությունը իսկապես կարևորագույն դեր են խաղում: Դժբախտաբար, ժամանակակից ընտանիքների մեծ մասը չի կարող պնդել, թե գոհ է նյութական վիճակից: Իսկ երբ ստիպված եք լինում վարձած մի տնից մյուսը տեղափոխվել, վճարել ապառիկ ապրանքների կարծես չսպառվող տոկոսները, երբ բնակարանում 20 տարի շարունակ վերանորոգում չի իրականացվել, իսկ խորհրդային տարիներին գնված կահույքն սկսել է քանդվել, վեճ ու կռիվներն անխուսափելի են: 

Իհարկե, նման դեպքերում մեղադրանքների «ծանր հրետանին» ուղղված է լինում տղամարդկանց դեմ. սկսվում են դասական դարձած արտահայտությունները` «Մայրս ասում էր, է ՜, ասում, չէի՜ լսում», «Ես քեզ վրա ծախսեցի կյանքիս լավագույն տարիները» և այլն: Չնայած` տղամարդիկ էլ ետ չեն մնում և սկսում են բողոքել, թե տանը միշտ թափթփված է, պահարանի փոշին երրորդ շաբաթն է` չի մաքրվել, պատրաստած ճաշերը բանի պետք չեն և այսպես շարունակ...

Կարևոր արգելքներ. երբեք մի՛ վիճեք հետևյալ թեմաներով

• Կողակցի ֆիզիկական թերությունները. «Դու և՛ քսված ես ահավոր, և՛ չքսված»:

• Ազգություն:

• Կրոն:

• Ֆինանսական վիճակ. «Դու անբաշար ես: Ես քեզնից երկու անգամ ավելի եմ վաստակում»:

• Համեմատություն հարևանի հետ. «Հարևան Հարութը նոր «Պրադո» է գնել, իսկ մենք լվացքի մեքենայի փող էլ չունենք»:

• Ծագում և սոցիալական կարգավիճակ. «Ես քեզ կեղտի միջից բարձրացրի, հագցրի, մարդ դարձրի…»:

• Բարեկամներ: Չի կարելի հիշատակել այլ մարդկանց, ովքեր ձեր վեճի հետ կապ չունեն. «Դու հոգեկան հիվանդ ես` ոնց որ մայրդ»:

Ընտանեկան վեճերից չտուժելու կանոնները


Ընտանեկան վեճերում հաղթող և պարտվող կողմեր չեն լինում. կա՛մ երկուսն էլ հաղթում են, կա՛մ պարտվում: Ընտանիքում համերաշխ մթնոլորտ պահպանելու համար անհրաժեշտ է խոհեմություն, սթափ գիտակցություն, զրուցակցին լսելու ունակություն, փոխադարձ հարգանք և, իհարկե, սեր: Չէ՞ որ ցանկացած վեճ որոշակի ժամանակահատվածում կուտակված դժգոհության պոռթկում է: Իսկ եթե դժգոհություն առաջացնող խնդիրը ժամանակին բացահայտվի, ապա հնարավոր է համատեղ ուժերով լուծում գտնել: Ցավոք, ոչ բոլոր ընտանիքներում է դա հնարավոր: 

Այնուամենայնիվ, կան վեճերի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ դրանցից հնարավորինս խուսափելու մի քանի մեթոդներ. 
1. Առաջին հերթին պետք է մոռանալ այն ասացվածքի մասին, թե «Վատ խաղաղությունը լավ կռվից նախընտրելի է», քանի որ տվյալ դեպքում գուցե հենց հակառակն է պետք: Խնդիրների մասին լռելը չի հանգեցնում դրանց լուծմանը, այլ ավելի ու ավելի է մեծացնում ամուսինների փոխադարձ դժգոհությունը, որը մի օր կարող է հասնել այն աստիճանի, որ կկործանի ցանկացած դրական շփում, և ոչ մի կապվածություն էլ չի փրկի: Ուստի եթե կա դժգոհության իրական պատճառ, խորհուրդ է տրվում արտահայտվել, «ներս չգցել»:

2. Արտահայտվելը` արտահայտվել, բայց անել դա անպայման պետք է հանգիստ, առանց բարձր տոնի անցնելու ու ձեռքերի ագրեսիվ շարժումների: Մեծ մասամբ հենց շփման զայրագին, նյարդային կերպն է վեճը լուրջ դարձնում և ոչ բուն պատճառը: 

3. Բնականաբար, պետք է խուսափել փոխադարձ վիրավորանքներից, տհաճ համեմատություններից ու «ընդհանրացված» մեղադրանքներից, ինչպես` «Դու հարամեցիր իմ ամբողջ կյանքը»… Վեճը պետք է կոնկրետ առարկա ունենա, որը և պետք է քննարկել: Իսկ մեր ընտանիքներում այն սկսվում է մի թեմայով, ապա անցնում երկրորդին և ավարտվում քառասունվեցերորդով:

4. Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա ծնողների միջև ցանկացած բախում պետք է բացառի նրանց ներկայությունը: Նախևառաջ դա արվում է մանկական նուրբ ու խոցելի հոգեբանությունը չխաթարելու համար: Բացի այդ` երեխայի բացակայությունը վեճի ժամանակ ցանկալի է այն առումով, որ կողմերից մեկը չի փորձի օգտագործել նրան որպես զենք, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: 

5. Վերջապես, շատ կարևոր է, թե ինչպես են ամուսինները վերականգնում բնականոն շփումը վեճից հետո: Սովորաբար խոսակցության արդյունքից դժգոհ է մնում կողմերից առնվազն մեկը, հաճախ` երկուսն էլ: Եվ կախված նրանից, թե որքանով ամուսինները ընդունակ կլինեն խոստովանել սեփական որոշակի սխալներն ու ընդունել դիմացինի որոշակի իրավացիությունը` տվյալ խոսակցությունը կա՛մ հենման կետ կդառնա խնդիրը լուծելու համար, կա՛մ կնմանվի գործարկված ռումբի ձեր ընտանիքի հիմքի տակ, որի սլաքները մոտեցնում են անխուսափելի պայթյունի:

Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»
Ամենադիտված