Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրոհի 12-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում. մարդկանց զանգվածաբար բերման են ենթարկել (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդեն 12-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին ողջ օրվա ընթացքում ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, բոլոր նրանց, որոնք օրվա ընթացքում մոտենում էին ոստիկանական պատնեշին հարակից տարածքին: Երեկոյան Խորենացի փողոց է այցելել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի անունից հայտարարել, որ որոշվել է հավաքվել Ազատության հրապարակում: Արդեն Ազատության հրապարակում հայտնի է դարձել, որ նախաձեռնող խմբի մեծ մասին բերման են ենթարկել: Մասնավորապես, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել է, թե նախաձեռնող խումբը «գլխատվել է», ամեն րոպե կարող են բերման ենթարկել իրեն եւ խմբի՝ ազատության մեջ մնացած անդամներին։

Հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանին։

Բերման է ենթարկվել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը: Նրան պահել են ոստիկանության ներքին զորքերի զորամասում, մոտից խլել են հեռախոսը եւ շուրջ 3 ժամ հետո ազատ արձակել: Նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշել է, որ Ոստիկանության ներքին զորքերի զորամասում այդ պահին կա Խորենացի փողոցից բերման ենթարկված շուրջ 80 քաղաքացի:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նրա դեմ քրգործ է հարուցվել Քրօրի 235 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Նրա մոտ դանակ են գտել:

Ազատության հրապարակից ցուցարարները երթով շարժվել են Խորենացի փողոց, որտեղ նստացույց են սկսել: Այստեղ ոստիկանությունը նախորդ օրերից մի քանի անգամ ավելի շատ ուժեր էր կենտրոնացրել։ Ոստիկանները զինված էին վահաններով, մահակներով, սաղավարտներով։

Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը ցուցարարներին հայտնել է, որ բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել, մի մասին էլ հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննում են, եւ նրանք էլ ազատ կարձակվեն, բացի մեղադրյալներից։ Հավաքվածները սուլոցներով են ընդունել նրա հայտարարությունը։

Ի վերջո, որոշում է կայացվել նստացույցն ավարտել եւ հավաքվել հուլիսի 28-ի երեկոյան, Ազատության հրապարակում։

 

Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից
Ամենադիտված