Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է Ռուբեն Թաթուլյանը իրականում՝ քրեական հեղինակություն, թե՞ պարզապես մարդ, ով կարողանում է ստեղծել հաջողակ բիզնես՝ միևնույն ժամանակ չկորցնելով մարդկային հատկանիշները, սիրելով կյանքը և իր շրջապատը: Այս հարցերի պատասխանը տրվում է «Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին» վերտառությամբ լրագրողական հետաքննության մեջ:

Ընկերները, հարազատները և ծանոթները Ռուբեն Թաթուլյանին ճանաչում են ոչ միայն իբրև նպատակասլաց, աշխատասեր, հաջողակ  գործարարի, այլ առաջին հերթին՝ որպես արդար, բարի, ամիջական մարդու, ով մեծ սեր է տածում սպորտի և իր հարազատ քաղաքի՝ Սոչիի հանդեպ՝ հնարավորության սահմաններում ամեն ջանք գործադրելով նրա զարգացման և բարագավաճման համար:

 

Եթե հավատանք վիճակագրությանը՝ սև PR-ը տարածվում է լույսի արագությամբ, սակայն ո՞ւմ է ձեռնտու ստվեր գցել կայացած գործարարի անվան վրա: Օրինակ՝ վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սոչիի օդանավակայանում ճանապարհային երթևեկությունը հսկող տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է հայկական դիվանագիտական համարանիշներ ունեցող մեքենան, որն սպասարկում է Ռոբսոնին, Սոչիում կոպտորեն խախտում երթևեկության կանոնները, սակայն դիվանագիտական համարանիշները նրա համար ապահովում են անձեռնամխելիություն: Իրականում դա անչափ հեռու է իրականությունից: Ինքը՝ Թաթուլյանը, այսպես է մեկնաբանել այդ դրվագը. «Ձեզ հաղորդավարն էր ասում, որ նման դեպք է արձանագրվել, սակայն տեսանյութում դուք նման բան տեսնո՞ւմ եք: Մի՞թե չեք կարող դիտել այն և հարց տալ ինքներդ ձեզ՝ իսկ ո՞ւր է խախտումը և ո՞ւր են տուժածները»: Թաթուլյանի փաստաբանին առանց որևէ դժվարության հաջողվեց դատարանի միջոցով վերականգնել գործարարի բարի համբավը, սակայն հարցերը մնացել էին, ինչպես և համացանցում մնացել էր կեղծ տեսանյութը, քանի որ youtube-ը, որտեղ այն հրապարակվել էր, դուրս է ռուսական կողմի վերահսկողությունից:

Գրանցվեց նաև այլ դեպք. համացանցում տարածվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր՝ Չեխիայում, ոստիկանական ստուգայցի ժամանակ, ձերբակալվել են մի շարք օրենքով գողեր և քրեական հեղինակություններ, այդ թվում՝ Ռուբեն Թաթուլյանը: Այս անգամ ևս Թաթուլյանի փաստաբանին հաջողվեց չեխական իրավապահ մարմինների օգնությամբ՝ փաստաթղթերով հիմնավորել և ապացուցել՝ Թաթուլյանը որևէ առնչություն չի ունեցել նշված դեպքի հետ և առավել ևս՝ չի ձերբակալվել: Իրավապահ մարմինները որևէ խնդիր Թաթուլյանի հետ չեն ունեցել և չունեն: Այդ դեպքից հետո՝ էլ ավելի ակնհայտ դարձավ, որ նմանատիպ ստահոդ նյութերն ունեն իրենց հստակ պատվիրատուները: Թաթուլյանի դեմ ուղղված այս կեղտոտ տեղեկատվական արշավը կազմակերպված է խոշոր կոմերցիոն կառույցների կողմից: Թաթուլյանը Սոչիում հայտնի է իբրև հաջողակ գործարար, բարեգործ, ով մեծ աջակցություն է ցուցաբերում սպորտի զարգացմանը: Փոքր տարիքից տարված լինելով ֆուտբոլով, Թաթուլյանն իր կարիերան կառուցում էր այդ ուղղությամբ: Դառնալով գործարար՝ նա ամեն ինչ անում է սեփական քաղաքում հանգստի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և երիտասարդներին սպորտային ոգով դաստիարակելու համար: Հենց այդ նպատակով է Սոչիում կառուցվել հսկա սպորտային համալիրը: Բացի այդ, քչերին է հայտնի, որ Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է ազգությամբ հայ, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի մարզիչը: Միայն նա հավատաց Միհրանին և անձամբ էր մարզիկին նախապատրաստում Ռիոյի օլիմպիական խաղերին: Թաթուլյանի ստեղծած սպորտային համալիրը մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանին տվել է 23 օլիմպիական և 160 աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ: 

 

Թաթուլյանն, իր արձանագրած հաջողություններով հանդերձ, ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ. որքան ավելանում են Թաթուլյանի ձեռքբերումները, այնքան ավելի լուրջ և անողոք է դառնում ստի վրա հիմնված նրա դեմ տարվող տեղեկատվական պատերազմը: Թեեւ մինչ օրս գործարարին հաջողվել է օրենքի սահմաններում, դատական կարգով պաշտպանել իր անունը, հեղինակությունը և համբավը, իսկ բոլոր լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել այդ տեղեկատվական պատերազմի մեջ՝ դատարանում պարտություն են կրել, սակայն ինչպես ինքը՝ Թաթուլյանն է խոստովանում, նա դեռ չի պարզել, թե իրականում ով կամ ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

Այս և այլ մանրամասներ Ռուբեն Թաթուլյանի մասին՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». Արաղչի
Ամենադիտված