Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է տարիներ շարունակ Թաթա Սիմոնյանը թաքցրել, որ որդի ունի.

ՎԻԴԵՈ

life.tert.am-ը գրում է

Տեսանյութը դիտեք այստեղ

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։

–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։

–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։

–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։

–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձնական մղումները։

–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։

–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։

–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։

–Ձեր երգերը հիմնականում Դուք եք հեղինակում։ Շատ ստեղծագործողներ խոստովանում են, որ ինչ–որ պահի երգ գրելը դառնում է տեխնիկական աշխատանք` հաշվի առնելով, թե հանդիսատեսն ինչ է սիրում։ Ձեզ համար է՞լ է դա դարձել տեխնիկական աշխատանք, թե՞ յուրաքանչյուր երգ որոշակի ապրումներից ու պատմությունից ծնված ստեղծագործություն է։

–Ես չեմ կարող ասել, որ իմ երգերն իմ կյանքի պատմությունն են, բայց չեմ էլ կարող ասել, որ իմ երգերն իմ միջով չեն անցնում։ Ես իմ հանդիսատեսին համարում եմ իմ ժողովուրդը։ Նշանակում է` պետք է ճանաչեմ իմ ժողովրդին։ Իհարկե, մարդն ինքն իրեն լիարժեք չի ճանաչում, բայց որքան հարկավոր է`երգ հորինելու համար, ես իմ ժողովրդի ճաշակը, նախասիրությունները հասցրել եմ ճանաչել։

Իմ բոլոր երգերն ինձ հոգեհարազատ են, որովհետև իմ երեխաներն են։ Դրանք թևեր են առել ու թռել աշխարհով մեկ։ Միգուցե, երգերս ինձ կմոռանան, բայց ես իրենց չեմ մոռանա։

–90-ականներին, երբ նոր էիք սկսում Ձեր ճանապարհը պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր կդառնաք Հայաստանի ամենապահանջված և ամենաթանկ վարձատրվող երգիչներից մեկը։

– Իմ ճանապարհը սկսվեց մի երգից։ 1996 թվականի դեկտեմբերի 31–ին հեռարձակվեց Ձմեռ պապի մասին երգս։ Ես դրա հաջորդ օրն արդեն զգացի, թե ինչ է նշանակում` լինել ճանաչված։ Այդպես է շարունակվում մինչև այսօր։

Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ երգչի ճակատագիրն այսպիսին է լինում։ Ես մտածում էի` մի քանի երգ կունենամ, կերգեմ, ինձ կճանաչեն, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ իմ ճանաչումը կսկսվի մի երգից, կշարունակվի այսքան երկար:

–Դուք շատ հաճախ եք մենահամերգներ ունենում արտերկրում, սակայն Երևանում նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե երբ եք վերջին անգամ մենահամերգ ունեցել։ Ինչո՞ւ։

–Երևանում մեր բոլոր համերգները դառնում են իսկական իրադարձություն: Երևանյան համերգներից գումար չենք աշխատում: Ապագայի համար մեգամիջոցառում ենք մտածել:

–Թաթա, Դուք ոչ միայն համերգների, այլև կորպորատիվ միջոցառումների ամենապահանջված ու ամենաթանկ վճարվող երգիչներից մեկն եք։ Շատ երգիչներ ասում են, որ հաճույք չեն ստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ ելույթ ունենալիս։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

–Կորպորատիվ երեկույթներին տեսնում ենք այնպիսի աստղերի, որոնց համերգների մասին մեզ մոտ կերազեին։ Կորպարատիվներին երգելու համար պետք է պահանջարկ ունենալ։ Տա Աստված, նրանք, ովքեր չունեն պահանջարկ և այդպես են խոսում, պահանջարկ ունենան։ Միանգամից կփոխեն իրենց կարծիքը կորպորատիվների մասին։

–Հստակ ռայդերո՞վ եք աշխատում։

– Իհարկե, առանց դրա չի լինի։ Երբ մենք սկսեցինք աշխատել ռայդերով, պրոդյուսերի հետ, ունեցանք տնօրեն, բոլորը մտածում էին` այդ ամենի կարիքը չկա։ Հայաստանում մենք առաջիններից ենք եղել, որ ունեցել ենք այդ ամենը, մինչև այսօր էլ ունենք։

–Սովորաբար, ռայդերում տեղ են գտնում նաև երգիչների առանաձնահատուկ ցանկությունները, որոնք կարող են լինել սիրելի ուտեստի, զբաղմունքի տեսքով։ Դուք նման պահանջ ունե՞ք։

–Իմ ցանկությունները շատ համեստ են։ Դա սովորական սառը ջուրն է, որն ուզում եմ ունենալ բեմում և իմ հանգստասենյակում։

–Վերջին շրջանում շատ հաճախ եք լինում ԱՄՆ–ում։ Մի փոքր բարդ է տարանջատել` Ձեր բնակության վայրը ԱՄՆ–ն է, թե՞ Հայաստանը։ Ձեր ընտանիքը ԱՄՆ–ո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

–Երբեմն, ինձ թվում է, որ Սարոյանի հայտնի արտահայտության պես` իմ սիրտը լեռներում է։ Իմ սիրտը Հայաստանում է, սակայն գործերի բերումով երկար ժամանակով լինում եմ օտար երկրներում։ Իմ ընտանիքն ապրում է Հայաստանում, որդիս Երևանում է դպրոց հաճախում։

–Ձեր լսարանը տարիքային մի խումբ չի ընդգրկում։ Հայաստանում Ձեզ ճանաչում են բոլորը։ Գիտեմ, որ չեք սիրում լինել հասարակության ուշադրության կենտրոնում։ Այս պարագայում Ձեզ համար որքանո՞վ է բարդ, ազատության սահմանափակում զգո՞ւմ եք։

– Ես բոլոր առումներով սահմանափակված եմ։ Մանկուց բնավորությամբ պարփակված եմ եղել։ Իմ աշխատանքն այդ ամենը կրկնապատկել է։ Երևանն իմ ամենասիրելի վայրն է։ Չեմ ուզում բողոքել, սակայն մոտ 30 տարի է` Երևանը տեսնում եմ մեքենայիս պատուհանից, մեր ստուդիայից և մեր տանից։

–Հատկապես ի՞նչն է կոմպլեքսավորում Ձեզ։

–Դա մանկուց է մնացել։ Երբ փոքր էի, հայտնի դերասաններից մեկին տեսա տրամվայի մեջ։ Ցուրտ էր, նա մի քիչ կծկված էր։ Ես իրեն շատ էի սիրում, մինչև հիմա էլ սիրում եմ։ Ինձ վրա շատ ազդեց այդ տեսարանը։

–Ձեր որդին` Ադամը, արդեն 10–րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։

–Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։

– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։

–Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։

–Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։

–Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած…

–Տարվա կեսից ավելին մեկնում եք շրջագայությունների։ Այդ ամենն ինչպե՞ս է անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա։

–Մեր բաժանումներն ավելի են ամրապնդում մեր գեղեցիկ զգացմունքները։ Կինս փորձում է հասկանալ, որ ամուսնացել է մի մարդու հետ, որը լիովին իրեն չի պատկանում։ Փորձում է ապրել կյանքը` թեկուզ առանց համաձայնելու համակերպվելով որոշ դժվարությունների հետ։

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
Ամենադիտված