Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինեմ. Անի Լուպե

ՎԻԴԵՈ
Աղբյուրը՝Lraber.info

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Լուպեն, ով այժմ նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում:
 
Անի, մեր զրույցն ուզում եմ սկսեմ Ձեր հետաքրքիր բեմական կեղծանվան նախապատմությամբ. Ինչո՞ւ Անի Լուպե:
 
- Տարիներ առաջ Հայաստանի իսպանական կենտրոնի հետ էի աշխատում, որտեղ նաեւ Վենսուելայից մի տղա էր երգում: Նա երկու անուն ուներ եւ մեկ ազգանուն ու դա ինձ միշտ հետաքրքրում էր, իմ հարցերից ելնելով` մի օր ասաց, որ ես էլ կարող եմ որպես Անի Գուադա Լուպե անունով ներկայանալ, ինչի հետ ես չհամաձայնեցի: Իսկ երբ նա արդեն վերադառնում էր իր երկիր, ինձ ասաց` եթե լատինոամերիկյան երաժշտություն երգեմ, ուրեմն Լուպե անունով ներկայանամ, ով սիրո աստվածուհին է: Դրանից ժամանակ անց, երբ երեւանյան ակումբներից մեկում աշխատանքի էի անցնում, ինձ հարցրին` ինչպես ներկայացնեն` Անի Գրիգորյա՞ն, ու այդտեղ միանգամից հիշեցի վենեսուելացի ընկերոջս եւ ասացի ոչ, ինձ Անի Լուպե ներկայացրեք: Այդպես էլ մնացի Անի Լուպե:
 
Անի, գիտեմ, որ հեռուստատեսային նախածերում այնքան էլ չեք սիրում ներկայանալ, սակայն հիմա Ձեզ տեսնում ենք «Ազիզյաններ» սիթքոմում. Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք ի վերջո նկարահանվել:
 
- Նախ ասեմ, որ հեռուստատեսային նախագծերին դեմ չեմ, պարզապես ես չեմ սիրում դրանցում ներկայանալ, քանի որ նկարահանվելով չես ստանում այն էմոցիան, ինչը տեղի է ունենում կենդանի շփման ժամանակ, օրինակ` թատրոնում: Առաջարկներ ունեցել եմ ու միշտ էլ այս բացատրությամբ մերժել եմ: Իսկ այս անգամ համաձայնեցի, քանի որ Մարությանների թիմը սիրում եմ, մինչ այս սիթքոմն էլ ծանոթ էի նրանց աշխատելաոճին: Ինձ շատ ոգեւորեց նաեւ կերպարս, ում մեջ կարծես թե հավաքված է բոլոր տնային տնտեսուհիներից մի փոքրիկ մասնիկ, կարծում եմ` նրա մեջ ամեն մեկն իրեն կտեսնի: Սա առաջին նախագիծն է, որտեղ նկարվեցի, ամեն դեպքում` ինձ լավ եմ զգում: Ի դեպ` նշեմ, որ Հայկ Մարությանն ինձ պատմեց, որ աշխարհում նման սիթքոմները նկարահանվում են հանդիսատեսով` թատրոնի նման. Հիմա դա պատկերացնելով եմ խաղում ու ինձ անհրաժեշտ էմոցիաները փորձում զգալ:

 
Ձեզ ավելի շատ կոմեդիկ ժանրում եք տեսնո՞ւմ:
 
- Եթե անկեղծ` ոչ: Իհարկե, կյանքի բերումով ավելի շատ կոմեդիա եմ խաղում, բայց  մեկ է` ես դրաման ավելի եմ սիրում: Կցանկանամ մի լավ սցենարով գեղարվեստական ֆիլմում խաղալ:
 
Երեւանի Կամերային թատրոնում արդեն երկար ժամանակ է աշխատում եք. Ձեզ այստեղ լիարժեք զգո՞ւմ եք: 
 
- Մեզ մոտ սկսած դռնապահից, վերջացրած դերասաններով, բոլորը միմյանցից շատ տարբեր են, միաժամանակ ֆանտաստիկ լրացնող իրար: Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, բայց իսկապես մերոնք մի քիչ ուրիշ են, կարծես հատուկ լինեն: Մեզ մոտ վեճեր չեն լինում, իրար հանդեպ սեր ու մարդկային վերաբերմունք կա: Այս միջավայրում լիարժեք չզգալ չեմ կարող: Ի դեպ` այս պահին նոր ներկայացումներով ենք զբաղված, որոնք հավանաբար կյանքի կկոչվեն 2017-ին:
 

 
Անի, նաեւ երգում եք: Հետաքրքիր է` այս ոլորտում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում եւ արդյոք Ձեզ համար երգարվեստն ու դերասանական արվեստը հավասար դիրքերում են:
 
- Առաջ բենդ ունեի, տարբեր ակումբներում էի աշխատում, բայց հիմա ժամանակս չի բավականացնում ու երգում եմ միայն կոնկրետ ռեստորանում: Ասեմ, որ ինձ համար այս երկու արվեստները միմյանց չեն խանգարում եւ անգամ դրանցից որեւէ մեկին նախապատվություն չեմ տալիս: Ինձ համար նույն է, ինչ մորը հարցնեն` ո՞ր բալիկիդ ես ավելի շատ սիրում: Ես սիրում եմ երգել լատինոամերիկյան երգեր, սակայն երգում եմ ամեն ինչ, անգամ ժողովրդական երգեր:
 
Անի, դուք այն արտիստներից եք, ով չի խուսափում անձնական կյանքի մասին խոսել: Գիտեմ, որ ունեք սիրելի, կպատմե՞ք նրա մասին:
 
- Նախ պետք է ասեմ, որ ես տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինեմ. Դա հոգեվիճակ է, առանց որի ապրելն ինձ համար գորշ է: Այո, ես սիրում եմ ամեն ինչի մասին խոսել, միաժամանակ հարգում եմ կողքինիս որոշումն ու իր մասին խոսում եմ սահմանափակ: Կարող եմ ասել միայն, որ սիրում եմ ու սիրված եմ: 
Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենադիտված