Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալը, որ իմացավ ուզում եմ վիրահատվեմ, ասաց` թող վիրահատվի, սատկի. հայ տրանսգենդեր Նորան անկեղծանում է

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:

Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը: Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:

2015 թ.-ին Նորան Հայաստանում վիրահատության միջոցով փոխել է ձայնը: Մոտ ապագայում ծրագրում է նաև սեռափոխության վիրահատություն կատարել արտերկրում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն ուսումը կիսատ է թողել: Ասում է՝ տրանսգենդեր լինելու պատճառով հաճախ է բռնության ենթարկվել. «Դպրոցում էլ, համալսարանում էլ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Պատահել է՝ հարձակվել են վրաս, զուգարանում ծեծել, հետևիցս քարեր շպրտել»: Ժամանցի վայրերի մասին խոսելիս բռնության դեպքեր չի հիշում. «Մենակ մի անգամ պատահել է՝ընկերներիս հետ գնացի քաղաքի ակումբներից մեկը, մենեջերն էկավ ու ասաց՝ գնա նորմալ հագնվի, արի, կամ էլ դուրս արի էստեղից:

Էդ մեծ խտրականություն էր, որ ես որպես աղջիկ չեմ կարող հաճախել ակումբ»: Քաղաքում շրջելիս հիմնականում տղամարդու հագուստ է կրում, ասում է՝ «նեղվում եմ մարմնիցս»: Հաճախ փողոցում իր հասցեին տարբեր մեկնաբանություններ է լսում. «Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին անգամ գալիս, գին են հարցնում»:

Պատմում է, որ ծնողների հետ ապրելու ընթացքում աշխատել է ատամնաբուժարանում, սակայն երբ տնօրենն իմացել է կողմնորոշման մասին, աշխատանքից ազատել է: Նորայի խոսքով՝ ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են և իրեն ստիպել են մասնակցել կազմակերպության հավաքույթներին, տարբեր աշխատանքներ կատարել: Դա էլ համարում է ծնողների հետ ունեցած ամենամեծ խնդիրներից մեկը: Այսօր նրանց հետ չի շփվում: Ընտանիքում միակ մարդը, որ նրան ընդունում է, հորաքույրն է: Պապիկի հետ նույնպես երբեմն շփվում է:Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnրՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մոսկվան սկսել է կրճատել հայկական արտահանումը. Փաշինյանը կրել է տնտեսության առաջին հարվածը և ավելի շատ ցավ է սպասվում Փաշինյանը գնում է խոյահարման. Ի՞նչ կլինի Հայաստանի հետ հունիսյան ընտրություններից հետո Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Ընդունվել է Արցախի դրոշը. պատմության այս օրը (02 հունիս)Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք»
Ամենադիտված